«Խաղը», կամ ի՞նչ է պետք զոհաբերել հաջողության հասնելու ճանապարհին. ռուսական թատրոնում պրեմիերա էր

Արդյոք գոյություն ունի՞ կանանց ընկերություն. ի՞նչ է պետք զոհաբերել հաջողության հասնելու ճանապարհին, ի՞նչ է թաքնված շպարված ու խնամված կնոջ կերպարի տակ կուլիսներից այն կողմ, ի՞նչ է կատարվում նրա հոգում։ 

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսօր պրեմիերա էր։ Ներկայացումը կոչվում էր «Խաղը»։ Այն բեմադրել է թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը: Սա, ի դեպ, դերասանուհու ռեժիսորական դեբյուտն էր: 

Մեկ ժամ տեւողությամբ ներկայացումը հումորային, ծիծաղաշարժ դրվագների եւ տխուր հույզերի համադրություն է։ Դերասաններ Լիլիա Մուկուչյանին, Լալիտա Բուկիանին ու Մանվել Խաչատրյանին հաջողվեց հանդիսատեսին հասցնել թուլացնող ծիծաղի եւ վայրկյանների ընթացքում «լրջացնել»՝ ստիպելով թախծել։ Խաղացին, պատմեցին, ասացին բաներ, որոնց մասին մենք հաճախ վախենում ենք բարձրաձայնել, նույնիսկ՝ մտածել։

Հանդիսատեսին «Խաղը» դուր եկավ։ 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացման ռեժիսոր Ելենա Վարդանյանն ասաց, որ չնայած սա իր առաջին բեմադրությունն էր, բայց լարվածություն գրեթե չուներ։ 

«Դեռ երկու տարի առաջ էինք ուզում այս ներկայացումն անել, բայց անընդհատ զբաղվածության պատճառով կարծես հետաձգվում էր։ Հունվարին բոլորովին պատահական դերասանուհի Լիլիա Մուկուչյանի հետ որոշեցինք, որ պիտի այն հիմա բեմադրենք, եւ ես պիտի զբաղվեմ բեմադրական աշխատանքով»,- ներկայացման ավարտից հետո մանրամասներ պատմեց Վարդանյանը։

Խոսելով հանրահայտ ամերիկյան դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսն ընտրելու առանձնահատկության մասին՝ դերասանուհի-ռեժիսորն ասաց՝ Նիգրոյի գործերը մեծ ճանաչում են վայելում եւ չեն իջնում աշխարհի շատ թատրոնների բեմերից: Բացառություն չէ նաև ռուսական թատրոնը, որտեղ արդեն երկրորդ ներկայացումն է բեմադրվում՝ ըստ Դ. Նիգրոյի պիեսի։

«Մեր հիմնական նպատակն է այսօր աշխարհին, մարդկանց տալ դրական լիցքեր։ Հիմա աշխարհում ամեն ինչ այնքա՜ն տխուր է: Կարծում եմ՝ մեր՝ արտիստներիս, հիմնական դերն ու առաքելությունը մարդկանց ուրախացնելը, դժվարին ժամանակներում նրանց մի փոքր հոգսերից ու առօրյայից կտրելը պիտի լինի»,- ասաց Ելենա Վարդանյանը։  

Դերասան Մանվել Խաչատրյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ պիեսում իր կերպարը չի եղել, միայն անունն է եղել:

«Իմ կերպարն ավելացրել է ռեժիսորը, բայց այնքան հաջող գործ է ստացել, որ տպավորություն է, թե հենց հեղինակն է գրել»,- ասաց դերասանը: Խոսելով ներկայացման բուն ասելիքի մասին՝ Խաչատրյանն ասաց՝ պիեսն այն մասին Է, թե ինչքան դժվար է դերասանի կյանքը․ «Բեմից այն կողմ տպավորություն է, թե դերասանի մոտ ամեն ինչ հեշտ է ու թեթեւ, բայց այս ներկայացումը բացահայտում է դերասանների ներքին խոհանոցը, այն, թե իրականում ինչերի միջով են անցնում նրանք»։

Մանվել Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ փորձերը շատ հետաքրքիր են անցել, եւ որ սա իր մարմնավորած կերպարներից ամենաթեթեւ ու հիշարժանն է:

«Առաջարկը ստացել էի Ելենա Վարդանյանից եւ դերասանուհի Լիլիա Մուկուչյանից: Միջանցքում խոսում էին, մի փոքր կամուկացով մոտեցան ինձ՝ երեւի մտածելով, որ զբաղվածությունս շատ է, չեմ հասցնի: Միանգամից համաձայնեցի, որովհետեւ թեման հետաքրքրեց»,- անկեղծացավ դերասանը:

Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի հիման վրա բեմադրված «Խաղը» ներկայացումը այսուհետ համալրում է ռուսական թատրոնի խաղացանկը: Ներկայացումը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար:

«Խաղը» ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆը՝ Նունե Կիրակոսյանը: Ներկայացումը հանդիսատեսը կարող է դիտել նաեւ մարտի 10-ին, 15 եւ 16-ին:

Տպել
3978 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է