Օրակարգի մասին մանրամասներ դեռեւս հայտնի չեն:
Ներկա փուլում կա կառավարության եւ ՏԻՄ-ի միջեւ փոխգործակցության մակարդակի բարձրացման կարիք:
Նա նաեւ հայտնեց, որ քննարկվել է Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը եւս, վերահաստատվել է այն ճանապարհը, որով ընթանում են
Նիստը մեկնարկել է ուշ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գրաֆիկի պատճառով միայն հիմա կարող էր ներկայանալ հանդիպմանը:
Հարցին, թե նոր ոստիկանապետի պաշտոնում շրջանառվում է Վիլեն Գաբրիելյանի անունը, Լիլիթ Մակունցը նշեց, որ այդ մասին ինքն իմացել է մամուլից:
Այսօր ՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները նիստ է գումարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Առանց մեկնաբանություններ տալու հեռացել են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու նախարարները:
Նշենք նաեւ, որ այս ամենին զուգահեռ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները Բաղրամյան 26-ում բողոքի ակցիա են իրականացնում:
Առհասարակ կուսակցությունը սիրում է ցանկացած իրավիճակում վերլուծել եւ դասեր քաղել: Դա էր պատճառը, որ նախորդ տարի կուսակցությունը հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Սասուն Միքայելյանի՝ վարչության կազմում չընտրվելը պատասխան էր Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ վերջինիս դիրքորոշմանը՝ Միրզոյանը վրդովվեց։
Իր խոսքում Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել վստահության համարեւ նշել, որ վարչության անդամներից բոլորն էլ արժանի են եղել այդ տեղի համար:
Առաջադրված 51 թեկնածուից 21-ն է լինելու վարչության կազմում։
Հիշեցնենք, այսօր ՔՊ կուսակցության 5-րդ համաժողովն է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՔՊ կուսակցության 5-րդ համաժողովն է:
Ժամը 12:30-ից մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի և վերահսկող հանձնաժողովի անդամի ընտրությունները, որոնք կավարտվեն ժամը 15:30-ին:
Մեր նպատակը այն է, որ Հայաստանում բնակչության թվի անկման միտումը փոխարինվի աճի միտումով՝ ներգաղթով կամ ծնելիության աճով:
Նախատեսված է նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն, 7 տեղի համար առաջադրվել է 30 թեկնածու:
Պատահական չէ այդ ցուցակը իր մոտ գտնվելու եւ այդ տարածքում կիրառելու այդ փորձը, քանի որ ինքն ապրել է այդ տարածքում, գործել է այդ տարածքում եւ այդ ընտրատեղամասում էլ նշանակված էր ԲՀԿ-ի կողմից:
Ըստ օդում կախված լուրերի սպառնալիք է հնչել, որ եթե Վահագնը չընտրվեց դուք կարող եք այլեւս աշխատանքի չգալ աբովյանցիներ:
Այսինքն, անձ է, որը կարծես թե քաղաքական ընդդիմադիր պայքար մղելը փորձել է զուգորդել քաղաքական սադրանքով, ինչը եւ պայմանավորվում է նաեւ այս փուլում Աբովյանի ընտրություններից առաջ մեր գործունեության:
Բայց այնուամենայնիվ, ճանաչելով հանդերձ բացառապես բոլոր առաջադրված թեկնածուներին, անվանացանկի մեջ աչքի է զարնում մի ակնառու դրվագ, որը վայել է ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ կրողներին։
Լենա Նազարյանի չառաջադրվելու պատճառն անձնական է:
Ունենք արդեն քաղաքի զարգացման որոշակի հայեցակարգ, ինչը ժամանակին կհրապարակենք: Օրենքով սահմանված կարգով ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավի ժամանակ կխոսի այդ մասին քաղաքացիների հետ:
Կուսակցության համագումարի վերջնական օրը դեռևս հայտնի չէ, նախնական տվյալներով՝ կլինի հունիսի կեսին։
Համագումարի ժամանակ կընտրվի կուսակցության վարչության կազմը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ՔՊ վարչության որոշմամբ հունիսի 9-ի ընտրություններում իրենք կառաջադրեն Գրիգոր Գուլյանի թեկնածությունը:
Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։
Կայացվել են մի շարք որոշումներ, քննարկվել է կանոնադրությունն ու դրանում առկա մի շարք փոփոխություններ:
Համաձայն հրապարակման, վարձակալելը կամ գնելը թանկ հաճույք է, և ըստ լուրերի՝ շենքը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին:
Տասնամյակներով մարդկանց գիտակցության մեջ արմատավորվել են իշխանությունների եւ ժողովրդի փոխհարաբերությունների վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումներ, ու դրանք այնքան ամուր են նստած մարդկանց ուղեղներում:
Հայաստանում աջուձախ բոլորն ընդդիմադիր են, բացի ժողովրդից։ Մինչդեռ տարիներ շարունակ հակառակն է եղել: Ու երբ ասվում է, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, առաջին հերթին խոսքը հենց սրա մասին է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որպեսզի ձեւակերպի, թե ինչ է անելու ապագայում, նախ կարեւոր է, որ արձանագրի, թե ինչ է արել մինչեւ այսօր»։
Երկու առանցքային հանգամանք կարելի է առանձնացնել արդեն հիմա։ Ընդ որում, դրանցից մեկը խոսում է իշխանությունների օգտին, մյուսը՝ իշխանությունների դեմ։
Ընտրություններին 70%-ից բարձր մասնակցություն է գրանցվել Ակնաղբյուր, Օհանավան, Արեւաղբյուր, Ծաղկավան եւ Ուրցաձոր համայնքներում։ Ամենապասիվը եղել է Գետահովտում՝ 22,71 տոկոս։
Հարցին՝ հնարավո՞ր է կառույցը քաղաքականացվի, քանի որ ինքը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, Միքայելյանը պատասխանեց, որ նման բան չի կարող լինել։
Հարցին՝ մարզպետներն ինչո՞ւ են եկել, Հովիկ Աղազարյանն ասաց. «Ոչ միայն մարզպետերն են, այլ նաեւ ՔՊ վարչության անդամները»:
«Մենք ՀՀԿ-ի մասին ասելիքը նախընտրական շրջանում ներկայացրել ենք, փակել ենք այդ էջը»,- պատասխանեց ՔՊ խոսնակը։
«Եթե դուք ասում եք` սկզբունքը սխալ է, կուզեի լսել՝ ի՞նչ այլ սկզբունքով պետք է առաջնորդվենք, բացի անձնական սիմպատիայից»,- հարցրեց նա՝ դիմելով Էդմոն Մարուքյանին:
Տեղեկությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ը փորձեց զրուցել նաեւ Լիլիթ Մակունցի եւ Մխիթար Հայրապետյանի հետ: Նրանք մեր զանգերին չպատասխանեցին:
Հիշեցնենք, որ խորհրդարանում լինելու են երեք քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը, Բարգավաճ Հայաստան եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները:
Ալեն Սիմոնյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան չբացառեց տարբերակ, որ ՔՊ-ում կորոշվի ազատ քվեակություն կատարել:
Չնայած՝ Պեպելյանի համար սա սպասված հղիություն էր, եւ նա տարիներ շարունակ ասում էր, որ եթե հղիանա կամ մայրանա չի պատրաստվում դա գաղտնի պահել, սակայն փաստ է, որ այժմ ոչ մի ձեւով չի հանրայնացնում:
Լենա Նազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ նորընտիր պատգամավորների համար հունվարին՝ մինչ նիստերի մեկնարկը թրեյնինգ-սեմինարներ կկազմակերպվեն:
«Բարգավաճ Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից փոխանցեցին, որ այս հարցերի շուրջ դեռեւս քննարկումներ չեն ունեցել:
«Մենք քննարկում ենք խորհրդարանի մարմինների ձեւավորվան հարցերը, ինչպես նաեւ տեխնիկական այլ հարցեր»:
Քոչարյանը նաեւ նշեց, որ եթե վստահենք «Քաղաքացիական պայմանագրի» նիստից եկած տեղեկատվական «արտահոսքին», կառավարությունում նոր կադրեր կլինեն։
«Իմ քայլ»-ի տնտեսական քաղաքականության անկյունաքարը Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացումն է։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազին հանձնարարել է՝ ուսումնասիրել, թե զինվորներին ինչ սննդամթերք է մատակարարվում: Նա ասաց, որ բոլոր մեղավորներին պարզելու են եւ պատժեն:
Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ հայաստանցիների մեծամասնությունը լավատես է երկրի ապագայի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եւս հակված չեն կարծելու, որ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը դիտավորյալ է նման հայտարարություն արել:
Մի քանի քաղաքական ուժ կարող է լինել իրական ընդդիմություն, էնպես չէ, որ ընդամենը մեկին կարող ենք առանձնացնել այդ առումով։
Պատգամավորը նշեց, որ չնայած խորհրդարանական արտահերթ ընտրությունները պաթոսի մթնոլորտում են անցնելու, ինքը չի կարծում, թե ընտրությունների մասնակցող մյուս ուժերի ընտրարշավն ինչ-որ կերպ կխոչընդոտվի։
Որովհետեւ եթե դրանով իշխանություններն են զբաղվում՝ արդյունքում ունենում ենք «գրպանային ընդդիմություն» (կամ «հաճախորդներ»):
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ բողոքի ցույց էր Ապարանում
Ի դեպ, Բժշկական համալասարանի հոգաբարձուների խորհրդի կազմում է նաեւ երգահան, բժիշկ Վահան Արծրունին:
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը եւ Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը լինելու է «Նիկոլ վարչապետ» արտահայտությունը:
Օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն առաջիկայում սպորտը համատեղելու է քաղաքականության հետ:
«Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաեւ մի շարք անկուսակցական թեկնածուներ:
Նա ընդգծեց, որ մինչեւ հեղափոխությունը ՀՀ-ում միջնադարյան ֆեոդալային համակարգ էր գործում, որտեղ իշխանները շահագործում էին մնացածին. «Չեմ պատկերացում՝ ոնց ընդհանրապես կարելի է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»:
ՔՊ մարզային գրասենյակներում վիճում են ռեյտինգային թեկնածուների տեղերը միմյանց միջեւ բաժանելու համար:
Ես առաջարկել եմ ավելի մեծ ցուցակ, վարչությունն է վերջնական ընտրությունը կատարում, ԿԸՀ-ն էլ հաստատում է: Հիմա, եթե խնդիրներ չլինեն, մեր ներկայացրած ցուցակը կհաստատվի:
«Ծառուկյան» խմբակցությունից չեն ցանկանում մեկնաբանել Շարմազանովի այն խոսքերը, որ ԲՀԿ-ն օրվա առաջին կեսին իշխանություն է, իսկ դրանից հետո՝ ընդդիմություն:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին:
Մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանշանակ մասնակցելու է ընտրություններին: Իսկ Հանրապետական կուսակցությունը որոշում չի կայացրել:
Նա հավելեց, որ վերջնական ցուցակը դեռ պատրաստ չէ, քննարկումները շարունակվում են:
Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԵԼՔ խմբակցության ղեկավար, ՔՊԿ վարչության անդամ Լենա Նազարյանը:
Բաբայանը վստահ է, որ ընտրված թեկնածու Փարսյանին ձայն տվածներից շատերն այս ընտրություններում կքվեարկեն իր օգտին:
«Եթե Շարմազանովը, Աշոտյանը եւ մյուսները ռեյտինգային ցուցակով առաջադրվելու են, ապա կիմանանք, թե նրանցից յուրաքանչյուրը որքան քաղաքական կշիռ ունի»:
«Մենք շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել, որովհետեւ անմիջապես հեղափոխությունից հետո սկսեցին հազարներով անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- ասաց նա։
այս պահին մեր գրասենյակում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հետ կապված դեռևես ոչ մի քննարկում չի արվել
- Պարոն Իոաննիսյան, հիմա առանց նոր Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության ինչպե՞ս կանցնեն արտահերթ ընտրությունները: Ի՞նչ կազմով Ազգային ժողով կարող ենք սպասել:
Ինչ վերաբերում է Սեւակ Միքայելյանի՝ գրադարանի շենքում տեղակայված շտաբին՝ ԿԸՀ նախագահն ասաց, որ տեղական ընտրական հանձնաժողովի պահանջով գրադարանի շենքի մուտքից հեռացվել է նախընտրական ցուցականակը:
Դիանա Գասպարյանը մեր զրույցում ասաց, որ ինքն անձամբ է Գեւորգ Մանուկյանից ներողություն խնդրել. «Դրա մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում: Սա իմ անձի մասին է, իմ դեմ է օգտագործվում: Ես եմ պատասխանատու»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, թե ինչպես կարելի է ֆինանսապես աջակցել ՔՊ-ին։
Կապանում նախընտրական քարոզարշավը առավել բուռն ծավալվում է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նարեկ Բաբայանի եւ «Ռազ-Բիլդինգ՚» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գեւորգ Փարսյանի միջեւ:
Դրանով իմ ազատությունը սահմանափակվում է, քանի որ ես ազատ տեսակ եմ, այնուամենայնիվ, պատրաստ եմ:
Նրանք բոլորը քաղաքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներն են:
«Բնականաբար, երկրորդ ուժին հավակնող, հանրային քաղաքականություն իրականացնող ուժը «Սասնա ծռերն» է»,- ասաց Չուգասզյանը:
Պատգամավորը կոչ է անում լինել համբերատար, տեսնել, թե վարչապետն ԱԺ-ն ցրելու ինչպիսի նախագիծ կհանձնի հանրության դատին ու ԱԺ խմբակցություններին. «Այն ժամանակ մեր խոսակցությունը կլինի ավելի առարկայական»։
Միքայելյանը նշեց, որ որդու քարոզարշավին չի մասնակցելու: «Իմ որդին է թեկնածությունը դրել, ես չեմ դրել, ես քարոզարշավին չեմ մասնակցելու»,- ասաց նա:
- Ինչպե՞ս եք գնահատում Կապանում կայանալիք ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շանսերը:
«Հիմա չեմ ուզում պատասխանել հարցերին: Մի քանի օրից ասուլիսով հանդես կգամ եւ բոլոր հարցերին կպատասխանեմ: Շնորհակալ եմ, որ զանգեցիք»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց Սեւակ Միքայելյանը:
«Հայկական ժամանակ»-ը դեռեւս ամիսներ առաջ գրել էր, որ Ազգային ժողովի արձակման համար հիմք է հանդիսանում Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ օրենքի առնվազն չորս հոդված:
Թույլ տվեք նշել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը եւ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու:
Մենք, որպես իշխող քաղաքական ուժ, այդ պարտավորությունն ունենք՝ կազմակերպել ազատ, արդար ընտրություններ: Թող իրենք` քաղաքացիները, ընտրեն եւ հասկանան իրենց քվեի կարեւորությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ բացի ՔՊ-ական թեկնածուից, իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ անկուսակցական Վարդան Առաքելյանը, Վահե Մովսիսյանն ու Կարեն Ստեփանյանը:
Այս պահին քաղաքապետի թեկնածություն է առաջադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը: Եւս երեք անկուսակցակա թեկնածու պատրաստվում են ինքնաառաջադրվել:
Հիմա Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատարն է ՔՊ կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը, որը վարչապետի որոշմամբ քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո:
Հրազդան քաղաքում այս պահին, բացի Սեւակ Միքայելյանից այլ թեկնածուներ չեն առաջադրվել:
«Դա ամենաանցանկալի ճանապարհն է, որը չեմ բացառում, բայց տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը միշտ պատրաստ է եղել բանակցելու: Փողոցային պայքարը վերջին էտապն է»:
ԱԺ Ելք խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի դաշնակից եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հորդորում է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին լուրը մեր զրույցում հերքեց նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը:
«Հաղթանակը լինում է ժողովրդի քվեով, չի լինում պարտադրանքով: Հաղթանակը չի լինում ասելով՝ մենք սպիտակ ենք, մնացած բոլորը՝ սեւեր: Այդպիսի արտահայտություններն անընդունելի են»:
Ընդհանուր առմամբ՝ Երեւանի տրանսպորտային խնդրի լուծման համար, Հայկ Մարությանի փոխանցմամբ, անհրաժեշտ է 850 հազար եվրո:
ՀԺ-ի հարցին՝ վարչապետի վարկանիշն արդյո՞ք փոխում է խաղի կանոնները, Խաժակյանը պատասխանեց. «Օրենքը սրան չի հակասում, եթե օրենքի առումով խնդիր չկա, ապա մենք էլ խնդիր չպետք է տեսնենք»:
Այս պահին Մարությանն ու «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուները շրջում են Դավթաշենի փողոցներով, խոսում ընտրողների հետ: Մարությանը քաղաքացիներին կոչ է անում, անպայման մասնակցել ընտրություններին:
«Փող բաժանողները շատ ողորմելի վիճակում են, թող գան, ես իրենց փող կտամ»:
Շարմազանովը պատասխանեց. «Եթե մյուս երկու սեռերի համբույրից ծնվում է առողջ երեխա, երկու նույն սեռերի համբույրից ծնվում է շատ վատ բան»:
Հովհաննես Ազոյանը դիմում է գրել ու դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:
Լարվածության եւ ճնշման տակ նաեւ քաղաքական ելույթները կատարելու մի փոքր զգուշավորություն պետք է ունենալ:
ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն իր խոսքը սկսում է՝ Վիգեն Սարգսյանին «անտակտ կարիերիստ» անվանելով։
Գագիկ Համբարյանն ասում է, որ մյուս քաղաքական ուժերը մասնակցում են, որովհետեւ առաջիկայում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են, իսկ սա առիթ է, որ իրենց մասին հիշեցնեն՝ իրենք կան:
Ստորեւ ներկայացնում են «Իմ քայլը» դաշինքի 170 թեկնածուներին:
Այսօր՝ ժամը 18:00-ին, ավարտվեց փաստաթղթերի ընդունումը: Մինչեւ սեպտեմբերի 3-ը կավարտվի նաեւ գրանցման գործընթացը:
Ընդհանուր ցուցակում 170 թեկնածու կա:
Այսօր՝ ժամը 16։30-ին, «Քաղաքացիական պայմանագիրը» ԿԸՀ կհանձնի Երեւանի ավագանու թեկնածուների ցուցակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ անդամ Վահան Կոստանյանը։
«Հնարավոր է, որ ՀԱԿ-ի համակիրներից անձինք լինեն ցուցակում: Առաքելություն կուսակցությունից նույնպես կլինեն ներկայացուցիչներ»:
Հասարակությունն էլ ունի իրավունք՝ տեսնելու այն մարդկանց, որոնց ինքը վստահել է տվյալ գործում:
Նարինե Թուխիկյանն ասաց, որ իրեն եւս երկու այլ կուսակցություններից առաջարկ է եղել՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Ժառանգություն» կուսակցություններից:
Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ եւ որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից:
Երբ հանդես եկանք նման առաջարկով, պետք է խոստովանեմ, որ մեծ դիսկուրս առաջացավ:
ՀԺ-ի դիտարկմանը, որ դաշինքն արդեն պառակտվել է փողոցային պայքարի դուրս գալու օրերին, վարչապետն ասաց. «Փաստն եմ արձանագրում»:
Երեւանի ավագանու անդամների թիվը 63-ն է: Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:
«Քարոզարշավի օրվա հետ կապված ԿԸՀ-ն է որոշում կայացնում, իսկ ցուցակը ներկայացնելու համար դեռ բավականին ժամանակ կա»,- ասաց նա:
Արձագանքելով ՀՀԿ եւ ՀՅԴ հայտարարություններին, թե՝ լինելով ՀՀ վարչապետին առընթեր, կարող է աչք փակել իշխանական ուժի կողմից հնարավոր խախտումների դեպքում, ոստիկանապետն ասաց.
Մեր մյուս հարցին՝ արդյո՞ք այլ նախարարներ եւս ՔՊ-ական են դարձել, Թորոսյանը բացասական պատասխան տվեց:
ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմաբ՝ թեժ պայքար է եղել Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Մարությանի միջեւ: Նրանց համար քվերակությամբ երկորդ փուլ է անցկացվել:
Այսպիսով Հայկ Մարությանը եւս մեկ անգամ հիմնավորում է, որ ցանկանում է լինել Երեւանի քաղաքապետ եւ լծվում է թեժ պայքարի:
ՀԺ-ի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում դերասանին քաղաքապետի պաշտոնում, ՔՊ-ի վարչության անդամ Սասուն Միքայելյանն ասաց, որ շատ քաղաքական գործիչներ կան, որ նախկինում դերասան են եղել:
Անկախ նրանից, թե ով կլինի քաղաքապետի մեր թեկնածուն, անձամբ ինձ համար է՛լ ավելի կարևոր է մեր ավագանին, որը, ընտրվելու պարագայում, պետք է գործի հաշվետու, թափանցիկ ու վերահսկի քաղաքապետի գործունեությունը
Դաշինքով ընտրություններին մասնակցելու հետ կապված էլ քննարկումներն ըստ ՔՊ-ականների շարունակվում են: ՔՊ-ի վարչության հաջորդ նիստը տեղի կունենա մյուս շաբաթ:
Նշենք, որ ՔՊ՝ Երեւանի քաղաքապետի 4 թեկնածուներ են՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը եւ Սրբուհի Ղազարյանը: Ի դեպ, այստեղ է նաեւ Հայկ Մարությանը:
Միակ ուժը, որը հրապարակել է իր թեկնածուի անունը, Երկիր ծիրանի կուսակցությունն է: ԵԾ ցուցակը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը:
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, անցկացվելու են սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:
Վարչապետը հայ հասարակության շրջանում աննախադեպ սեր է վայելում։ Նա հաճախակի է քաղաքացիների հետ շփվելու առիթ ունենում եւ հնարավորության դեպքում երբեմն զբոսնում է քաղաքի փողոցներով:
Ըստ նրա՝ ավագանու ԵԼՔ դաշինքը բավականին լավ է աշխատել եւ արդարացրել է իրեն, բայց եթե միասնական թեկնածու առաջադրելու որոշում չլինի, Լուսավոր Հայաստան կուսակցությունն անպայման առանձին կմասնակցի:
«Անձամբ ես համարում եմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսկացությունը Երեւանի ավագանու ընտրություններին կարող է մասնակցել ԵԼՔ դաշինքի գործընկերների հետ»:
ՀԺ-ի հարցին՝ առաջիկայում որդին առաջադրվելու է քաղաքապետի պաշտոնի համար, նա ասաց. «Իսկ ինչու՞ չպետք է առաջադրվի, եթե ինքը գտնում է, որ պետք է առաջադրվի, ապա՝ կառաջադրվի: Իհարկե՝ կառաջադրվի»:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հստակ ձեւաչափ դեռեւս չի որոշել:
Հարցին՝ հեղափոխությունից հետո քանի հոգի է ՔՊ մտնելու դիմում ներկայացրել, Ալեն Սիմոնյանը ասաց, որ նրանց թիվը կազմում է երկու հազար հոգի:
Միգուցե խորացված մասնագիտական ուղղություն չունեմ, ասենք տնտեսագետ կամ իրավաբան, բայց ընդհանուր կրթական ցենզս այնպես չի, որ չի համապատասխանում այդ պաշտոնին:
«Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք, կամ չենք առաջադրում, չենք քննարկել»:
Սրան զուգահեռ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ում պատրաստ են այլ ուժի հետ գնալ խորհրդարանական ընտրությունների եւ, մասնավորապես, «Սասնա ծռերի» հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Նա ասում էր, որ ծագումով Արտաշատի շրջանից է եւ եկել էր ինձ տեսնելու, ծանոթանալու, ինչպես նաեւ այդ գումարը ուզելու համար»:
Իսկ կոնկրետացնող հարցին՝ թե որ ուժերի մասին է խոսքը, վարչապետն ասել է, որ առայժմ քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի սպասվող հրաժարականից հետո, Հրազդանի քաղաքապետ է դառնալու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին` Սեւակ Միքայելյանը:
Այժմ ստացվում է, որ Գյումրու ԲԿ-ն, որի տարածքը համայնքապատական չէ, ենթարկվում է Գյումրու ավագանու 2015-ի որոշմանը, իսկ Գյումրու բուն տարածքները, որոնք համայնքապատկան են, անտեսում են:
Փոխմարզպետը մարզպետին կոչ արեց դադարեցնել նման գործելաոճը եւ գալ ավելի կոնստրուկտիվ դաշտ:
Լարվածությունը գնալով սրվում է:
Ուղղակի չհասկացա` ինչը փոխվեց, որ նախապես ներկայացված երկու թեկնածուներից անկուսակցականը դուրս մնաց ու երկու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մնացին:
Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը մեր զրույցում ասաց, որ այս ժամանակահատվածում բոլոր խնդիրներն առանձնացնելու են ըստ առաջնահերթության եւ լուծման հնարավորությունների:
Չնայած ինձ ճանաչողները գիտեն, որ հարցը ամենևին էլ այն չէր, որ ես սեփական գույք չէի կարող տեղադրել իմ աշխատասենյակում, մեկ անգամ ևս ասեմ, որ հարցը վերաբերմունքն էր
Չցանկանալով քննարկման առարկա դարձնել մեր գործընկերներին ուղղված այն մեղադրանքները՝ հրապարակումների ոչ օբյեկտիվ լինելու մասին, միայն փաստենք, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկել:
Առաջարկն ինձ համար բավականին անսպասելի էր: Երկար մտածելուց հետո եւ քաղաքակի ներկայիս վիճակը տեսնելով, մտահոգ լինելով խնդիրներով՝ որոշեցի այս ծանր պատասխանատվությունը վերցնել ինձ վրա:
Նրա կարծիքով՝ առաջարկը միանշանակ ընդունվելու է մեծամասնության կողմից, սակայն ԵԿՄ շարքերում ընդգրկված յուրաքանչյուր անձ ազատ է իր ընտրության մեջ:
ՀԺ-ի հարցին, թե Սարուխանյանի հետ ընկերական կապերն արդյո՞ք ազդեցություն ունեցել են իրեն պաշտոն տալու համար, Գրիգորյանը պատասխանեց.
Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում:
Անդրադառնալով մեկ կուսակցություն դառնալու հարցին ասաց, որ դա դաշինքի հուշագրում է արձանագրված եւ այդ հուշագրում չկա արձանագրված մի բան, որը կյանքի չկոչվի:
Հարցին էլ՝ ՔՊ-ի ֆինանասկան վիճակն է լավացել, որ կուսակցությունը կարողանում է իրեն նման ճոխություններ թույլ տալ, Հարությունյանը պատասխանեց.
Առաջանում է իրավական լուրջ ճգնաժամ. եթե ՀՀԿ-ն չգնա խորհրդարանական արտահերթ ընտրությունների, ապա խախտվելու են Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգի դրույթեր:
Հայրապետյանը նոր ձեւավորված կառավարության ամենաքննարկված ու քննադատված նախարարներից է, թեպետ նշանակումից անցել է ընդամենը տասնութ-տասնինը օր:
Հարությունյանը 2018 թվականի մարտի 31-ից մասնակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը շարժման քայլերթին, ապա բողոքի զանգվածային գործողություններին:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ աշխատանքային օրվա ավարտին, գրեթե ամեն օր տեղի է ունենում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Հայկական ժամանակ»-ը կառավարության նոր կազմի, սպասելիքների եւ հասարակական քննադատությունների շուրջ զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:
Թեմայի շուրջ ՀՀԿ-ականների հետ զրուցել չհաջողվեց: Կուսակցության առանցքային դեմքերը կամ չէին պատասխանում զանգերին կամ էլ հարցին չէին ցանկանում պատասխանել:
Շաբաթներ առաջ նույնկերպ դժգոհում էինք, որ ճանապարհներն են փակվում: Դժգոհում էինք, որ «սիգնալ» են տալիս: Դժգոհում էինք, որ կաթսաներ են չխկչխկացնում:
ԵԼՔ-ում դեռ չեն հասցրել քննարկել խմբակցության նոր ղեկավարի հարցը:
Այդ իսկ նպատակով շուտով կազմակերպելու ենք ֆորումներ, որպեսզի ցանկացողները կարողանան ներկայացնել իրենց և իրենց փոփոխությունների ծրագրերն ու առաջարկները
Ի դեպ, քիչ առաջ Ծառուկյան խմբակցության պատգամավորները հավաքվել էին Միքայել Մելքումյանի մոտ եւ քննարկում էին անցկացնում, որից մանրամասներ չփոխանցեցին:
Երեկ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը: Նիկոլ Փաշինյանին հավատացին հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ:
Կրկին հավաստում եմ՝ Կարեն Կարապետյանը հրաժարվել է բանակցություններից այն պահին, երբ մենք պնդել ենք, որ իրենց կողմից բանակցություններին մասնակցեն նաև ՀՀԿ այլ ղեկավարներ, մասնավորապես ԱԺ ՀՀԿ կազմից։
Եթե անգամ անձը ռադիոյի աշխատակից է՝ նա պարտավոր է սպասել մինչև կես ժամը լրանա՝ հետազոտեն եւ նոր ներս հրավիրեն:
Ստեղծված իրավիճակը թերեւս լավագույն ապացույցն է այն բանի, որ նա ՀՀԿ-ի կողմից առաջադրված ու ընտրված նախագահն է:
Համոզված լինելով, որ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանում ժողովրդավարական ճգնաժամը անխուսափելի է, նրա 3-րդ ժամկետի կառավարումը համարում ենք անընդունելի։
Ճշտվում են նրա ստացած մարմնական վնասվածքները:
Պարզ երեւում էր, որ առավոտ շուտ հատուկ ինձ էին սպասում, երբ, որ դուրս եկա՝ մոտեցան ու կանգնեցրեցին:
Այդ ամենը ձնագնդիի էֆեկտ ունի, չի կարող որևէ հանցագործ, որն ինչ-որ բաներ է արել, հրաժարվի այդ աշխարհից, նախ, շրջապատը թույլ չի տա, հետո էլ աշխարհը չի հասկանա:
Ընդամենը երկու քաղաքացու բերման ենթարկելով, Սերժ Սարգսյանի մի հսկայական ելույթ շատ արագ վերածվեց Գյուլնազ տատի հերթական հեքիաթի:
Ինձ համար ոչ մի նախագահն էլ լավը չի եղել, այնպես չէ, որ միայն ինքն է վատը, մեր ընտրած նախագահներից ոչ մեկն էլ նախագահ չի եղել:
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ տեղին է, որ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ 2014-ին ասած հայտնի խոսքերը:
ԵՊՀ մի խումբ ուսանողներ համալսարանի բակի ողջ տարածքում, մասնաշենքերի մուտքերի մոտ գրաֆիտիներ են արել՝ դասադուլ գրությամբ։
«Մեր ստացած ազդակները մեզ հուշում են, որ ունենալու ենք ուժեղ Ազատության հրապարակ»:
ԱԺ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանի եւ Լենա Նազարյանի ապրիլի 11-ին իրականացրած ակցիային անդրադարձ են կատարել ոչ միայն հայկական լրատվամիջոցները:
Փաշինյանն ուղերձով դիմեց նաեւ սփյուռքի բոլոր հայ համայնքերին՝ գործուղվել դեպի Երեւան, Ազատության հրապարակ` վաղը՝ 18:30-ին, որպեսզի պայքարեն Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ:
Քաղաքական դաշտը երեկ այդպես էլ չհանդարտվեց:
Ապրիլի 11-ին՝ ժամը 12.04-ին, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգով ազդանշան է ստացվել ՀՀ Ազգային ժողովից:
Ես իր իսկ ասած խոսքերով ուզում եմ իրեն հիշեցնել՝ այո, դա ամոթ է, աննորմալ է, եւ որևէ մեկին ես չեմ մաղթի ունենալ երկրի գլխին կարգված նման ղեկավար:
Տնտեսագիտական համալսարանի մուտքերից մեկի մոտ #ԻմՔայլը գրաֆիտին դաջելիս ուսանողների վրա է հարձակվել քաղաքացիական հագուստով մի անձ, խլել տրաֆարետը, մանր կտորների բաժանել այն ու դիմել փախուստի:
«Իհարկե՝ ոչ, կան նորմեր, կան կանոններ, որոնք գրված են ոչ միայն թղթերի վրա, այդ պահվածքն անթույլատրելի է»:
«ՄերժիրՍերժին» և «#Իմքայլը» քաղաքացիական նախաձեռնությունների մասնակիցներն արդեն մի քանի օր է հանրապետության տարածքում չհայտարարված ֆլեշմոբ են սկսել՝ ընդդեմ արագաչափերի՝ ստանալով «անտիսաշիկ» անվանումը:
ԵՊՀ աշխատկազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը քաշել է ուսանողուհիներից մեկի ձեռքից եւ գոռացել՝ էս ի՞նչ եք անում, քաղաքական թռուցիկ եք բաժանում: Նա հրել է ուսանողուհուն:
Տեղյակ եմ #ԻմՔայլը նախաձեռնությանը եւ հրաշալի եմ վերաբերվում: Այն բոլոր նախաձեռնությունները, որոնք Հայաստանին կտանեն դեպի մաքրում այդ ապօրինի քայլերից՝ ինձ համար ողջունելի են եւ ընդունելի:
Ապրիլի 9-ին մենք արթնացանք նոր՝ խորհրդարանական Հայաստանում: Նոր համակարգին անցնելու վերջին շտրիխն Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն էր:
Իշխանություններն անտարբեր են, որովհետեւ իրենց անպատժելի են համարում եւ գիտեն, որ, միեւնույն է, անելու են այն, ինչ անում են, ընդդիմությունն էլ ոչինչ չի կարող փոխել, քանի որ ուժեղ չէ:
Նշենք, որ շաբաթ օր եւս ՔՊ-ականներին բերման էին ենթարկել՝ հանրահավաքի իրազեկում անցկացնելու համար:
«Ես որոշեցի այդ վերջին վարտիքին էլ տամ Սերժ Սարգսյանի ընտանիքին, որպեսզի իրենք ուղղակի գնան»,- ասաց Անուշ Լալայանը:
«Միասնությունը ե՞րբ է խոչընդոտել, տարանջատումն է խոչընդոտում: Ես կարծում եմ, որ մինչեւ ապրիլի 13-ը համագործակցության խնդիրները պետք է քննարկվեն եւ լուծվեն, հակառակ դեպքում խոչընդոտներ կլինեն»:
ԵԼՔ դաշինքի մաս կազմող երեք կուսակցությունից միայն «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրեց փողոցային պայքարի՝ երթերի, ցույցերի եւ բողոքի այլ միջոցառումների տարբերակը՝ բացառելով բռնությունը:
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր քայլարշավը Սեւանով:
#ԻմՔայլը նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ դրանք ընդամենը «լոլոներ» են եւ քանի դեռ իշխանության գլխին Սերժ Սարգսյանն է, Արցախի հիմնախնդիրը չի լուծվի:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց, որ իր համար Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ակցիան շատ ընդունելի է:
#ԻմՔայլը արշավի 9-րդ օրն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրեց, որ քայլարշավի մասնակիցներին աջակցություն է հայտնել «Էմփիռեյ» ռոք խմբի նախկին մենակատար Սարգիս Մանուկյանը:
«Ցանկացած գործողություն ստանալու է պատասխանը: Այսօր ես կկազմակերպեմ գործողություն եւ Շարմազանովի դռան առաջ կտրտած սնիկերս կդնենք՝ ի պատասխան գլխատված թռչունի»:
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ #ԻմՔայլը նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն է հայտնաբերվել:
Ալեն Սիմոնյանի փոխանցմամաբ՝ նրանք շարունակում են մնալ ոստիկանության բաժնում:
- Պարոն Պետրոսյան, քիչ ժամանակ է մնացել վարչապետի ընտրությանը, Ծառուկյան խմբակցությունը վարչապետի պաշտոնում իր թեկնածուին չի՞ առաջադրելու:
«Կարծում եմ, որ Քաղաքացիական պայմանագիրը կհաջողի մեծ բազմություն հավաքել, շատ հնարավոր է: Քաղաքացիները միշտ պատրաստ են, եթե հրապարակում ուժ տեսնեն»,-մեր զրույցում ասաց քաղաքագետը:
Ես ուզում եմ քաղաքացիներին հիշեցնել, որ նրանք ի զորու են լուծել եղած խնդիրները եւ մնում է, որ հավատան սեփական ուժերին:
Այս մասին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը եւ բոլորով սկսեցին կրկնել Սերժ Սարգսյանի 2014 թվականի ապրիլի 10-ի հայտնի հայտարարությունը:
Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)
Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի
Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան
Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով
Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ
ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան
«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր
Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր
Երևանի շոկոլադի գործարանը ավելացրել է արտահանման ծավալները
Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին
Նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը. Տիգրան Ավինյան
Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջեւ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված. վարչապետ
Ննջասենյակում հայտնաբերվել է 1946 թ.-ին ծնված տղամարդու դի. ԱԻՆ
Համայնքի բնակիչների հրավերով այսօր Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում էի. Աննա Հակոբյան
«Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ
Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին
Արթուր Պետրոսյանը շուտով եվրոպական ակումբ կգլխավորի
Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն
«Ռեալի» ճանաչված նախկին մարզչի համար Հայաստանը յուրահատուկ է. նա ասել է, թե ինչու