Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին անդրադարձել է ճանապարհային վթարների առաջացման պատճառներին:
Ըստ նրա՝ վթարների մեջ իր ուրույն և վատ իմաստով «ծանրակշիռ» դերն ունի նաև ավտոմեքենաների ապակիների թաղանթապատումը, որը բերում է տեսանելիության կտրուկ անկման, ինչն էլ հենց ինքնին հաճախ պատճառ է դառնում վթարների:
«ՀՀ կառավարության 28.06.2007թ. 955-Ն որոշման հավելված 2-ի (Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկ), 6-րդ կետի, 5-րդ մասն ասում է, որ այս խնդիրներն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
5) տրանսպորտային միջոցի՝
ա. ապակիների (այդ թվում՝ արտաքին թաղանթապատում ունեցող հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների) լուսաթափանցելիությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերին,
բ. առջևի դիտապակին կամ առջևի կողային ապակիները վարագուրապատված են,
գ. հետևի դիտապակին կամ հետևի կողային ապակիները վարագուրապատված են և բացակայում են հետին տեսանելիության 2 կողային հայելիները.
Նախկինում ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշները կարգավորված էին ՀՀ կառավարության 24.02.2005թ. թիվ 289-Ն որոշմամբ, որը, սակայն, ուժը կորցրած է ճանաչվել, քանի որ այժմ գործում են ԵԱՏՄ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» կանոնակարգը (ՄՄ ՏԿ 018/2011), ըստ որի՝ Հողմապակու և ապակիների լուսանցիկությունը, որոնց միջով ապահովվում է վարորդի համար տեսանելիությունը, պետք է կազմի առնվազն 70%: Զրահապատ պաշտպանական միջոցով համալրված տրանսպորտային միջոցների համար այդ ցուցանիշը պետք է կազմի առնվազն 60%։ Տվյալ պահանջը չի կիրառվում М1 կատեգորիայի տրանսպորտային միջոցների հետևի ապակիների նկատմամբ պայմանով, որ տրանսպորտային միջոցը սարքավորված է հետին տեսքի արտաքին հայելիներով, որոնք բավարարում են տվյալ հավելվածի պահանջները:
Այսինքն՝ պարզ լեզվով եթե ասենք, ապա հողմապակու և դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիությունը ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ 70%-ից ցածր, իսկ մենք ամեն օր տեսնում ենք հարյուրավոր մեքենաներ դիմացի կողային ապակիների թաղանթապատումով, որը լուսաթափանցելիությունը իջեցնում է 70%-ից ցածր և թե’ վարորդը, հատկապես՝ օրվա մութ ժամերին, գրեթե ոչինչ չի տեսնում ներսից, թե’ դրսից չի երևում վարորդը և դիմացի ուղևորը: ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
Այս հարցի կապակցությամբ գրավոր դիմել էի ՆԳՆ նախարարին, որպեսզի տեղեկանամ, թե ինչու վարչական պատասխանատվության չեն ենթարկվում դիմացի կողային ապակիների թաղանթապատում իրականացրած վարորդները, և ստացել եմ պատասխան, ըստ որի՝ մեջբերում եմ. «Արձանագրված իրավախախտումների մեծ մասը վերաբերում են առջևի հողմապակին թաղանթապատված վարելու դեպքերին, քանի որ տրանսպորտային միջոցների առջևի դռների և այլ ապակիների թաղանթապատված լինելը գործող օրենսդրությամբ վարչական պատասխանատվություն չի նախատեսում»։ Չնայած նույն պատասխան գրության սկզբի մասում գրված է, թե ինչի համար է նախատեսված պատասխանատվություն: Իմ գրությունը և գրությանս պատասխանը կցում եմ:
Ինչպես ՎԻՎՕ համապատասխան հոդվածում նկատեցիք, պատասխանատվություն նախատեսվում է թե’ հողմապակու թաղանթապատման, թե’ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար, և ինձ համար տարօրինակ է, թե ինչպես կարող է ՎԻՎՕ համապատասխան հոդվածը նման կամայական մեկնաբանման արժանանալ այն գերատեսչության կողմից, որը պետք է լինի դրա կիրառողը և ճանապարհային անվտանգության քաղաքականություն մշակողը:
Հուսով եմ՝ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները սկսեն կիրառել օրենսդրությունն ամբողջությամբ և ոչ թե կամայական մեկնաբանմամբ և մեր վարորդներն էլ կհեռացնեն իրենց ավտոմեքենաների թե’ հողմապակու, թե’ դիմացի կողային ապակիների թաղանթները, որպեսզի երթևեկեն անվտանգ և չտուգանվեն: Սա շատ կարևոր է նաև դրսից վարորդի և առջևի ուղևորի տեսանելիության համար, քանի որ տեսանելի կլինեն նաև այլ իրավախախտումներ (օր. ամրագոտի չկապելը), կհայտնաբերվեն հետախուզվողներ, որոնք անարգել երթևեկում են, ինչպես նաև դա կարևոր է երթևեկության ընդհանուր կարգապահության պահպանման համար»,- գրել է պատգամավորը:
Թորոսյանը հրապարակել է նաև ՆԳՆ-ի իր հարցման պատասխանը:



Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT