«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հրավիրում է իրավապահների ուշադրությունը

Երեկ ընդդիմության ՄԻՊ միասնական թեկնածուի կողմնակիցների կողմից Ազգային Ժողովի դիմաց տեղի ունեցած հավաքի ընթացքում հնչել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքական թիմի անդամների, քաղաքական ուժի կողմնակիցների հանդեպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Մասնավորապես, ըստ Հովհաննիսյանի, հնչել է «պետք է այս քաղաքի ծառերից գլխիվայր կախվեն բոլոր նիկոլական թուրքերի մարմինները» արտահայտությունը եւ մի շարք այլ վիրավորանքներ ու սպառնալիքներ։

Գրառման մեջ նաև ասված է.

«Սա ակնհայտ շարունակությունն էր առավոտյան մեկնարկած ՄԻՊ ընտրության հարցի քննարկման, և Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել շատ կոնկրետ դեպքերի հաջորդականության շղթայով։

Նախ, օրեր առաջ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հարձակվում է Վլադիմիր Վարդանյանի վրա և մարմնական վնասվածքներ հասցնում նրան, դրան հաջորդած օրերին ընդդիմադիր շրջանակները սկսում են հերոսացնել բռնություն գործադրած պատգամավորին` դրանով խրախուսելով բռնությունը և բորբոքելով բռնության հանրային խոսույթ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը չի դատապարտում այս աննախադեպ բռնության տանող գործողությունները, այնուհետև մարդու իրավուքների հանձնաժողովի նիստում Էդգար Ղազարյանը հայ ժողովրդին կոչում է ադրբեջանաթուրքական անունով, իսկ քիչ անց ԱԺ դիմաց Էդգար Ղազարյանի և ընդդիմադիր խմբակցության կողմնակիցները վարչապետի կողմնակիցների հանդեպ հնչեցնում են ակնհայտ բռնության և ահաբեկչական կոչեր:

Սա բռնության նախապատրաստության, գործադրման, խրախուսման և հետագա խորացման շղթայական գործողությունների շարք էր, որի կարևոր օղակներից մեկը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստն էր, որտեղ հանձնաժողովի նախագահը ունեցել է իր հստակ դերակատարությունը:

Ըստ էության, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը և ընդդիմության ՄԻՊ թեկնածուն միասնական ջանքերով սադրեցին և խափանեցին նիստի բնականոն ընթացքը` լարելով իրավիճակն ու գեներացնելով անհանդուրժողականության մթնոլորտ, հող նախապատրաստելով դրսում սպասող հավաքի մասնակիցների համար։

Վստահ եմ` հաշվարկն այն էր, որ իրավիճակն էլ ավելի կլարվի և ինչ-որ պահի դրսում հավաքվածները անկարգություններ կհրահրեն։
Հարկ է նշել, որ Մարդու իրավուքների հանձնաժողովի նիստից հետո այդ հավաքին միացավ և ելույթ ունեցավ նաև Էդգար Ղազարյանը: Սա լավագույնս ապացուցում է, որ հանձնաժողովի նիստում կատարվողը և ԱԺ դիմաց տեղի ունեցած հավաքը սինխրոնացված էր և գործում էր մեկ նպատակի բռնության էսկալացիայի համար:

Վերը նշված իրադարձությունների վերաբերյալ հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը` դեպքերի փոխկապակցվածությունը, նշածս անձանց համագործակցությունը, իսկ հետո նաև հնչած արտահայտություններն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար։

Ինքս պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն`հանգամանքներն ուսումնասիրելու կապակցությամբ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
43465 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին