Պատրա՞ստ է արդյոք ոստիկանությունը թմրամիջոցների ժամանակակից մեթոդներով տարածման դեմ պայքարին. պատգամավորը՝ ՆԳ նախարարին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները տեխնիկապես վերազինվա՞ծ են, տիրապետո՞ւմ են ժամանակակից գործիքների՝ թմրանյութերի տարածման դեմ պայքարի համար։

«Թմրանյութերի շրջանառության ծավալների և քիմիական կախվածություն ունեցող անձանց թիվը աճում է։ Ավանդական միջոցներով սրա դեմ պայքարը արդյունավետ չէ, քանի որ թմրանյութերի տարածումն իրականցվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Միայն 2023 թվականին շուրջ 4 անգամ ավելացել է թմրանյութերի օնլայն շոփ կոչվածը՝ հասնելով մի քանի հազարի։ Սա մեծագույն խնդիր է ՀՀ-ի և ամբողջ աշխարհի համար։ Ոստիկանության աշխատողները պարբերաբար վերապատրաստումներ անցնո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասաց Հակոբյանը։

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, պատասխանելով հարցին, նշեց՝ ոստիկանությունը բավական աշխատանքներ է կատարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ միայն 2023 թվականի հունվարից առ այսօր արձանագրվել է 324 դեպք, որից 122-ը՝ իրացման, 150-ը պահման դեպքեր են եղել։

«Հարցը մտահոգիչ է, իրոք, կան թմրանյութերի ապօրինի շրջանառության մեծ ծավալներ։ Ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրանյութերի դեմ պայքարի տարի, մշակվել է ռազմավարության ծրագիր։ Պայքարը ավելի արդյունավետ դարձնելու համար համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում այլ երկրների փորձը, բացատրական աշխատանքներ ենք տանում անչափահասների և երիտասարդության շրջանում։ 2022 թվականին նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության համացանցի միջոցով թմրամիջոցների դեմ պայքարի բաժինը բավական արդյունավետ աշխատանքներ ունեցավ»,- մանրամասնեց ՆԳ նախարարը։

Ըստ նրա՝ 2022 թվականին այդ բաժնին հաջողվել է հայտնաբերել 143 դեպք, որը իրականցվել է «Տելեգրամ» հարթակի միջոցով։ Հաշվի անռելով արդյունավետությունը՝ նախատեսվում է բաժինը ընդլայնել և ստեղծել առանձին վարչություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
48122 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին