«Ամենահայտնի կոռուպցիոներները մեղադրում են մեզ, որ եթե կոռուպցիա կա, ինչո՞ւ մենք բանտում չենք». պատգամավորը՝ դատախազին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվեց՝ ովքեր են այն մարդիկ, որ այսօր խուսափում են արդարադատությունից և երկրում չեն։ Հույս կա՞, որ մի օր կկանգնեն արդարադատության առջև։

«Ամենահայտնի կոռուպցիոներները մեղադրում են մեզ, որ եթե կոռուպցիա կա, ինչո՞ւ մենք բանտում չենք։ Հույս կա՞, որ այդ օրինակները մոտ ապագայում կլինեն։ Ինչքան կարելի է մարդուն բերել դատարան, հետ տանել։ Կա՛մ արդարացրեք, կա՛մ դատեք մարդկանց։ Երբ որ իբրև փրկության շարժումը եղավ, համալսարանի ամբիոնի վարիչը Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր՝ դուք հանգիստ շարժվեք, ապստամբության իրավունք կա։ Այս դեպքում իրավական կառույցները չեն հրավիրել այս մարդկանց ու ասել, որ դու հանցագործության ես գնում։ Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց՝ շուտով կայծ է լինելու, եթե մարդիկ պատրաստվում են ապստամբության, նրան հրավիրում են իրավապահ մարմիններ»,- ասաց նա։

ՀՀ գլխավոր դատախազը, սակայն, իր խոսքում նշեց, որ չի պատրաստվում պատասխանել այս հարցերին։ Պահելու է գաղտնիությունը․ «Բարձրացրած հարցերին իրավունք չունեմ արձգանքել։ Զսպաշապիկ ունեմ՝ քաղաքական իմաստով։ Ես կարողանում եմ կառավարել իմ բոլոր հույզերը, որոնք ես ունեմ իմ սիմպատիաների և անտիսիմպատյաների հետ։ Դա իմ կերպարն է։ Մեր պրոցեսները երկար են, բայց ճիշտ են։ Մենք հետ քայլ չենք անում, ինչքան էլ ինձ քննադատեն ու թիրախավորեն։ Ես իրավունք չունեմ սպիտակ ձեռնոցները հագած հետ փախչել։ Հույս ունեմ՝ կարող եմ ապացուցել, որ իրավական ճիշտ ձևաչափը ճիշտ պայքարն է»,- ասաց նա։

Արձագանքելով՝ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ իսկ Գլխավոր դատախազը կարո՞ղ է մեկնաբանել Արթուր Վանեցյանի հայտարարությունը․ «Մի ժամանակ Վանեցյանը լավաշ բարձրացրեց, ասաց՝ սա ցանկն է Ռոբերտ Քոչարյանի գույքի, և եթե Ռոբերտ Քոչարյանը իշխանություն լիներ, ինձ կգնդակահարեր։ Հիմա այդ ցանկը ճի՞շտ էր, թե՞ ոչ»։

Աննա Վարդապետյանն էլ նշեց. «Ինչքան էլ սադրեք, չեմ բացահայտելու, գաղտնիությունը պահելու եմ։ Ես օրինականության միջոցով ծառայում եմ այն առաքելությանը, որն իրականացնում է իրավաբանը։ Մենք արգելք ունենք՝ չենք հրապարակում ապօրինի գույքի բռնագանձման մասին տեղեկատվություն, միայն՝ երբ գործն արդեն ուղարկում ենք դատարան»։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3962 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ