Կրկին փորձիր, կամ ինչպես 3-ը դարձավ 4․ Շիրակի մարզի Անի համայնքի արտահերթ ընտրություններին այս անգամ պայքարում է 4 ուժ

Լուսանկարում՝ ձախից աջ՝ Արտակ Գևորգյան, Արման Սարիբեկյան, Ագուն Սաղաթելյան: Արմենակ Նաջարյանի լուսանկարը չի հաջողվել գտնել:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում գարունը, անկախ ջերմաստիճանից, թեժ է լինելու. առջևում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններն են։

Այս անգամ հաղթելու համար կազմ ու պատրաստ 4 քաղաքական ուժ է մտել պայքարի մեջ՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:

Առաջին երեքը 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում չկարողացան 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, հետագա քաղաքական գործընթացներում էլ կոալիցիա չձևավորվեց։ Ստեղծված իրավիճակում, ՀՀ կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 8-ին վաղաժամկետ դադարեցվեց Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը նշանակվեց Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչ նոր ընտրությունների անցկացումը: Ի դեպ, ՔՊ-ի ցուցակը գլխավորում է հենց նա:

4-րդ նոր ուժը, որն այս անգամ կմասնակցի Անի համայնքի ընտրություններին, «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է։ Այս ուժը, պարզվում է, նախորդ ընտրությանը մասնակցել է, բայց ոչ թե առանձին, այլ Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքի կազմում։

«Իմ հզոր համայնք»-ի ընտրացուցակը գլխավորող Արմենակ Նաջարյանը 2022-ի ընտրություններում «Ազգ-համայնք»-ի երկրորդ համարն է եղել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Նաջարյանը մանրամասնել է՝ ինչո՞ւ են Գևորգյանի ընտրացուցակում եղել և ինչո՞ւ են հիմա առանձին ներկայանում։

«Այն ժամանակ կուսակցության հարց չի լուծվել, պայման ենք դրել, ընդունվել է մեր պայմանը, առաջարկները, որպեսզի դուրս չմնանք պայքարից, էդպես ենք մասնակցել։ Հիմա պայքարը տեղափոխվել է 2-րդ փուլ, ստեղծել ենք մեր կուսակցությունը, մասնակցում ենք մեր թիմով»,- պարզաբանում է նա:

Հարցին՝ եթե միանձնյա չհաղթեն, կա՞ մի ուժ, որի հետ կոալիցիա կկազմեն, վերջինս վստահ բացասական է պատասխանում։ Ըստ նրա՝ ոչ մի քաղաքական ուժի հետ իրենք գործ չունեն, ոչ մեկի հետ պայմանավորվածություն չունեն. իրենց հաղթանակի համար են պայքարում։

Այս քաղաքական ուժի ներկայությունը, սակայն, միանշանակ վերաբերմունքի չի արժանացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող Էդգար Սաղաթելյանը մեր զրույցում որոշ նկատառումներ է արել հետագայի հետ կապված։

«Նախկին ուժի 2-րդ համարն առանձնացել, առանձին է գնում, դա արդեն պարզ է, հետո իրար միանալու մտավախություն կա։ Ցուցակը երկու մասի է կիսված կարծես»,- ասում է նա:

Անկախ այս ամենից՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն իր հաղթանակում մեծ վստահություն ունի։ Սաղաթելյանի խոսքով՝ ժամանակավոր ղեկավարման այս երեք ամսվա ընթացքում քաղաքացիներն իրենց աշխատանքն էլ են տեսել, վերաբերմունքն էլ, փոփոխություններն էլ։

«Նախկին աշխատակազմի 20 տոկոսն է փոխված, մյուսները նույն աշխատակիցներն են։ Հիմա արդեն տեսնում են մեր աշխատանքային ճիշտ գործելաոճը, կոմունալն է շատ լավ աշխատում, գնահատելու քայլեր կան մեծաթիվ։ Այնպես որ, նախորդ ընտրության 38-39 տոկոսից ակնկալում ենք ավելի բարձր արդյունք ու հաղթանակ։ Ոչինչ չի փոխվել, կարգախոսն էլ է նույնը, նպատակն էլ»,- ընդգծում է ՔՊ ներկայացուցիչը։

Նույն թիմով և նույն կարգախոսով է ընտրությանը մասնակցում նաև Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը։

Մեր զրույցում Գևորգյանն ասում է՝ մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր՝ ժողովրդի վստահությունն ու աջակցությունն ունենալը։ Վերջին ընտրությունները ևս, ըստ նրա, այդպիսին էին, կարծում է, որ միանշանակ իրենք հաղթելու են և իշխանություն ձևավորելու։

«Հաղթանակը լինելու է, կարողանալու ենք ձևավորել ՏԻՄ իշխանություն, որը կծառայի ժողովրդին, և թույլ չենք տա, որ նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում հասարակությունը պառակտվի, խնդիրներ ստեղծվեն, լարվածություն լինի։ Բոլոր լուծումները տանելու ենք խաղաղ ճանապարհով։ Հիմա 3-ամսյա պաշտոնակատարի ֆորմատով ձևավորվել է ժամանակավոր իշխանություն, և համատարած թողել են վնասներ, ավերակներ, կադրային ջարդ, որը բերել է հասարակության լարվածությանը, իսկ սա ճիշտ չէ»,- նշում է Գևորգյանը։

Հաղթելու իր առանձին ճամփով է քայլում նաև «Հայկական երազանք»-ը։ Կուսակցության ընտրացուցակն առաջնորդող Ագուն Սաղաթելյանը վստահեցնում է՝ անդավաճան է իր սկզբունքներին: Այնպես, ինչպես նախորդ ընտրությանն են մասնակցել, նույնությամբ նորին են պատրաստվում։

Նկատենք, որ 2022-ին կայացած ընտրություններում Անի համայնքի 21 մանդատը բաշխվել էր հետևյալ հարաբերակցությամբ՝ «Ազգ-համայնք» դաշինք՝ 10, ՔՊ՝ 8, իսկ «Հայկական երազանքը»՝ 3 մանդատ։ Հենց այս 3 մանդատն էր, որ ուժերից մեկի հետ կոալիցիայի պարագայում հնարավորություն էր տալու ձևավորել իշխանություն։ Ագուն Սաղաթելյանը, սակայն, մնաց իր համոզմանը հավատարիմ և քաղաքական ուժերից որևէ մեկի հետ կոալիցիա չկազմեց։

Նշենք, որ երեկվանից՝ մարտի 1-ից, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում մեկնարկել է ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կտևի մինչև մարտի 24-ը՝ ժամը 24:00-ն։ Ընտրությունները կկայանան մարտի 26-ին։

Տպել
1341 դիտում

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ