Երևան
12 °C
Գյումրու ավագանու նիստում այսօր քննարկվեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալի նշանակման հարցը։ ՔՊ թեկնածու Վահագն Մկրտչյանը ներկայացրեց իր տեսլականն ու նշեց՝ քանի որ իր տոհմը Գյումրիում 200 և ավելի տարվա պատմություն ունի, դա է պատճառներից մեկը, որ քաղաքն իր օջախն է համարում։
«Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել այս պաշտոնում, ձեռնամուխ եմ լինելու պատմական Գյումրու երբեմնի փառքի վերականգնմանը, իմ գործունեությունը լինելու է ի շահ քաղաքի»,- ելույթի իր խոսքում ասաց Մկրտչյանը։
Մինչ հարցի քվեարկությունը «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը փորձեց զեկուցող Կարեն Բադալյանից հստակեցնել, թե ի՞նչն է Մկրտչյանին այդ պաշտոնում նշանակելու որոշման համար հիմք հանդիսացել։
Բադալյանն ասաց՝ համայնքապետն է ներկայացրել թեկնածուին. «Գուցե հարցը հենց իրեն էլ ուղղվի՞»:
Նկատենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ ՔՊ-ն այդ պաշտոնում առաջադրել է Վահագն Մկրտչյանի թեկնածությունը։
Հակոբյանի ճշտող հարցին, թե համայնքապե՞տն է առաջադրել Վահագն Մկրտչյանի թեկնածությունը, Վարդգես Սամսոնյանը մեկ անգամ ևս պնդեց․ «Այո’, ես եմ առաջադրել, ոչ թե մեկ ուրիշը։ Կարգն է էդպես»։
Համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց, որ թեկնածուին ինքն է առաջադրել՝ հաշվի առնելով վերջինիս կազմակերպչական փորձը։ Հակոբյանն էլ արձագանքեց, թե՝ էդ մասը խոսքից պետք է հանել, քանի որ Մկրտչյանը չունի կազմակերպչական փորձ։
«Ես հաստատում եմ, որ ունի, դուք էլ գիտեք գործունեություն ծավալած տեղը, արած աշխատանքները, փոքր քաղաք է, վառ ապացույց է։ Մենք էլ, շփվելով, տեսնելով իր գիտելիքները, մեծ հույս ենք կապել և իր թեկնածությունն ենք առաջադրել»,- ասաց Սամսոնյանը։
Հակոբյանը պահանջեց մանրամասնել, թե ինչ փորձ ունի Վահագն Մկրտչյանը, որպեսզի դառնա համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։
«Քաղաքում ունենք «Մելիքովիչ և որդիներ» կազմակերպությունը (հեղ․- եվրո դուռ-լուսամուտների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերություն), նաև էնտեղ ատամնաբուժական տեղ կա, ինքն է տնօրենը, շատ լավ կառավարում է։ Մնացածն էլ իրեն ճանաչելով արդեն, որպես քաղաքի մարդ, որպես գյումրեցի, քվեարկությանը ձեր գնահատականը կտաք»,- Հակոբյանի հարցին ի պատասխան՝ ասաց համայնքապետը։
Քվեարկության արդյունքում Վահագն Մկրտչյանը նշանակվեց Գյումրու համայնքապետի տեղակալ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի հոկտեմբերից Գյումրու քաղաքապետարանում առանցքային պաշտոններից մեկը մինչ օրս թափուր էր, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր կարողանում փոխքաղաքապետի թեկնածու գտնել։
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտնել էր, որ տեսանելի ապագայում նշանակում կլինի:
Նշենք՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ՏԻՄ ընտրություններից հետո համագործակցության հուշագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և ընտրվել «Բալասանյան» դաշինքը գլխավորած Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից էին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT