Աղմուկ բարձրացրած «Որբանոց» ներկայացումը վերականգնվել է. այն կբեմադրվի

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողների երեկ հայտարարած դասադուլը իր արդյունքն է ունեցել․ բանն այն է, որ ուսանողները երեկ դասադուլ էին հայտարարել, քանի որ բուհի ռեկտորը արգելել էր բեմադրել դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը բեմադրված է Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա։

Պատճառն այն էր, որ ստեղծագործության մեջ օգտագործվում են որոշ հայհոյանքներ, որոնք կան նաև ներկայացման մեջ։ Ըստ ռեկտորի՝  իր համար անընդունելի է  կրթական հաստատության բեմից հայհոյանք լսելը։

Այսօր, սակայն, «Որբանոց» ստեղծագործության հեղինակ Էդգար Կոստանդյանը «Ֆեսբուքյան» իր էջում հայտնել է՝  ԵԹԿՊ–ում ներկայացումը վերականգնվել է։ Ուսանողները կշարունակեն խաղալ այն։

«Ոնց սկզբում եմ ասել` ձեզ մնաց ձեր մաղձն ու փոքրոգությունը։ Էս ամեն ինչից ես մի բան հասկացա` էս սերունդը շատ ավելի լավն ա, քան մենք։ Իրանք չվախեցան դասադուլ անելուց, չվախեցան, որ խնդիրներ կունենան, որ կարող ա դիպլոմ չստանան, իսկ մեր ժամանակ ուսանողները վախենում էին, որ դիպլոմը կարող ա կարմիր չլինի»,– գրել է նա։

Կոստանդյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացման շուրջ ստեղծված խնդիրները հարթելու համար․ «Էս մարդկանց անունները հատուկ եմ նշում, որ վաղը ոչ մի ռեկտոր ու հանձնաժողովական էրեխեքի մոտ չփորձի լավամարդ դուրս գալ։ Հ.Գ. Նիկոլայ Երվանդիչ, կենացդ»,– գրել է Կոստանդյանը։

Հիշեցնենք՝ ներկայացումը արգելելու մասին խոսել էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ըստ նրա՝  ԵԹԿՊ–ն դեռ գնում է սովետական միտումներով։ Իր համար անհասականալի է նաև, թե ինչպես կարելի է չդիտած ներկայացումը քննադատել․ «Պետք է նորովի մտածել, բայց մենք հիմա միջնադարում ենք։ Սա միջնադար է։ Բ․․ոզի տղա արտահայտությանն են դեմ։ Սա արդեն վեր է բոլոր տրամաբանական հասկացություններից։ Ասում են՝ ներկայացմանը երեխայի շուրթերով հնչում է այն, որ մորը բռնաբարել են ազատամարտիկները, նախ՝ երեխան դա չի ասում, ուրիշ մարդ է ասում»,– նշել էր Ծատուրյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41765 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ