Երևան
12 °C
Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի թուրքական իշխանությունները օգնություն ցուցաբերեն ավերիչ երկրաշարժից տուժած քրդերին։ Նրանք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցել են նամակ, որում ներկայացված են եղել իրենց պահանջները միջազգային հանրությունից:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովի խոսքով՝ Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը տուժել են ավերիչ երկրաշարժից, տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, վիրավորվել, մնացել անօթևան։
«Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների շուրջ 90 տոկոսը քրդեր են։ Եկել ենք զորակցություն հայտնելու երկրաշարժից տուժած քուրդ ժողովրդին և հարգելու զոհերի հիշատակը ու ասել, որ թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին, չեն շտապում օգնել և դուրս բերել մարդկանց փլատակներից և չեն վերացնում երկրաշարժի հետևանքները։ Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների անգործությունը։ Այս ֆոնին նաև խնդրում ենք միջազգային հանրությունից, որ օգտագործեն իրենց հնարավորությունները և ազատեն մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին»,- ասել է Հասանովը։
Այնուհետև լրագրողների հետ զրույցում նա նկատել է, որ միշտ դիմում է միջազգային կառույցներին, որ բռնեն թուրքական ցեղասպան, մարդասպան ձեռքը, որովհետեւ ամեն օր քրդերից տասնյակ և հարյուրավոր մարդիկ են մահանում, նրանք արդեն ամեն ինչ անում են և հարձակվում եզդիների, քրդերի վրա:
«Միջազգային հանրությունից ես այսօր իմ հավատը կորցրել եմ, որովհետև ինչքան դիմում ենք, տեսնում ենք, որ այդ դիմումները, առաջարկներն այնքան են ընդունվում, ինչքանով որ դա հարիր է եւ օգուտ է իրենց շահերի համար: Ես 44-օրյա պատերազմի ժամանակ տեսնում էի, որ մեր հայ ժողովուրդը դիմում էր տարբեր միջազգային կառույցների, դիմում էր նույնիսկ ՀԱՊԿ-ին, հազար ձևի ՄԱԿ-ի գրասենյակին ու բոլոր միջազգային կազմակերպություններին, որ բռնեն Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքը: Բայց մենք տեսնում էինք, որ ոչ մեկը գործնական որևէ քայլ չէր կատարում, ու մենք կորցրինք մեծ քանակությամբ մեր երեխաներին»,- ասել է նա:
Վերջինս իր խոսքում կոչ է արել միջազգային հանրությանը թողնել իրենց «նավթային շահերը» ու փոքր ժողովուրդների ցեղասպանվելու դեմն առնել: Ըստ նրա՝ Հայաստանում բոլոր պայմանները ստեղծված են ազգային փոքրամասնությունների համար ու «բարբարոս Թուրքիայի» հետ անհամեմատելի է:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և սահմանների բացմանը՝ Հասանովը նշել է. «Թուրքական պետությունը մեր ազգի համար, ձեր ազգի համար մինչեւ հիմա էլ համարվում է որպես թշնամական պետություն, բայց դու քո հարեւանին չես կարող փոխել: Մենք չենք կարող թուրքերին վերցնենք, տանենք ուրիշ տեղ, հարեւանություն անենք ուրիշ ազգի հետ: Մեր ժողովրդին այսօր պետք է խաղաղություն, պետք է սահմանները բացվեն, առևտուր արվի, դա հնարավոր է, որ և՛ ՀՀ իշխանությունները, և՛ թուրքական իշխանությունները գնան առանց նախապայմանների հարաբերությունները լավացնելու, խաղաղություն բերելու, ես դրա կողմնակից եմ: Բայց այս բոլորը չի կատարվի մի օրվա մեջ, տարիների ընթացքում պետք է կատարվի, ժողովուրդները իրար բարեկամանան: Այսօր ժողովուրդները թշնամացել են, որովհետեւ երկու կողմերից մարդիկ են զոհվել մեծ քանակությամբ: Դրա համար բարեկամությունը պետք է առաջ գա»:
Հասանովի խոսքով՝ նորմալ է Թուրքիային ցավակցություն հայտնելը, թեկուզ փրկարար ուղարկելը, բայց չպետք է մոռանալ, որ 2020թ. և 2022թ.-ին Հայաստանի դեմ պատերազմում էր Թուրքիան:
«Թուրքիայի ժողովրդի մեջ էլ կան մարդիկ, որոնք չեն ուզում հայերի հետ կամ քրդերի հետ բարեկամություն անել, բայց մինչեւ ե՞րբ, այդպես չի լինի: Թշնամությունը բերում է զոհեր, լավ բանի չի բերում, դրա համար պետք է կամաց-կամաց ստեղծել պայմաններ, սահմանները բացել, գնալ-գալ լինի, ժողովուրդները բարեկամանան: Մի 30 տարի առաջ ես տեսնում էի, որ այստեղ 160 հազար ադրբեջանցի էր ապրում, Ադրբեջանում՝ 400-500 հազար հայ, այդ բարեկամությունը այն ժամանակ կար՝ գնալ-գալ, իրար հետ ապրել, հարևանություն անել»,- նկատեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT