Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ հերթական նիստի ընթացքում խորհրդարանական ընդդիմությանը հորդորեց դուրս գալ քաղաքական դաշտից և ճանապարհ բացել առողջ ուժերի համար:
Արձագանքելով նախորդ օրը ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ նոր ընտրությունների մասին ելույթին՝ Սիմոնյանը նշեց՝ լավ է, որ ընդդիմությունն է խոսում ընտրությունների մասին:
«Պատերազմից հետո ընտրությունների մասին խոսում էինք մենք, դուք խոսում էիք Վազգեն Մանուկյանի մասին: Ի դեպ, ո՞ւր է Վազգեն Մանուկյանը: Մի օր, որ առիթ լինի, ասեք, տեսնենք, թե ո՞ւր է մեր երկրի այդ հնարովի ղեկավարը, որին որոշել էիք, որ պետք է մեր երկիրը ղեկավարի»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ իշխանությունը նոր ընտրությունների անցկացման խնդիր չունի, իսկ ահա «Դաշնակցություն»-ը հիմա չպետք է ձգտի նոր ընտրությունների․ «Դաշնակցությունն առաջին անգամ այսպիսի մեծ կազմով ԱԺ-ում է հայտնվել: Կարճ ասած՝ «Հայաստան» դաշինքում «իշխանությունը» վերցրել եք, ի՞նչ կա մտածելու, մի քանի մարդ կա, որ դաշնակցական չէ, դա էլ ցուցակը մաքրելով, ինչ-որ բաների բերումով կվերցնեք»,- նկատեց նա՝ հորդորելով ընդդիմությանը իրենց ընտրողների մասին մտածել:
Սիմոնյանն ընդդիմադիրներին մեղադրեց երթերին գումարով մարդ բերելու փորձերի համար՝ ընդգծելով, որ այդ երթերի քանակը չէր գերազանցում 5-10 հազարը, այն դեպքում, երբ ընդդիմությունն ընտրություններով 200 հազարից ավելի ձայն էր հավաքել. «Բա ո՞ւր են ձեր ընտրողները: Ինչո՞ւ դրա մասին չեք խոսում»։
Նա, դիմելով ընդդիմադիրներին, հիշեցրեց աստվածաշնչյան մի պատմություն, երբ Պիղատոսը ընկնում է դժոխք, իսկ ձեռքերը լվանալիս միշտ արյուն է գալիս, և հորդորեց նրանց դուրս գալ քաղաքականությունից:
«Դուք պետք է դուրս գաք քաղաքական դաշտից և ճանապարհ բացեք նոր ընդդիմության համար: Քանի դեռ դուք, «Պատիվ ունեմ»-ը զբաղեցնում եք ընդդիմադիր դաշտը, դա ամենամեծ վնասն է ՀՀ-ին, դուրս եկեք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը՝ անընդհատ այդ նույն սկավառակը պտտեցնելով, անընդհատ նույն բաները մեր մասին ասելով: Դուրս եկեք, թողեք թող առողջ ուժերը գան: Հետագայում, եթե մենք էլ ընտրություններում պարտվենք, իշխանությունը կհանձնենք իրենց և հանգիստ սրտով կհեռանանք, քանի որ մեր նպատակն է ՀՀ-ում մեր ներդրած ազատ ընտրություններով, թափանցիկ ընտրություններով իշխանությունը փոխանցել մեկ այլ ուժի, շնորհավորել այդ իշխանությանը և հեռանալ: Բայց քանի դեռ դուք կաք, դա անհնար է դառնում»,- նշեց խորհրդարանի խոսնակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT