Պատգամավորը պնդում է՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկն է սպանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին

«Այո՛, նման տեղեկություն կա: Կարող է որոշակի գործընթացներ են պետք քննչական կոմիտեին՝ դա հաստատելու համար»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ձերբակալված ադրբեջանցի զինվո՞րն է սպանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին:

Վերջինս պնդեց, որ ունի տեղեկություն, որը շատ հստակ է:

Հարցին, թե այս վարկածը հաստատվելու դեպքում արդյոք մեղադրանք կառաջադրվի՞, նա արձագանքեց. «Ինչ է նշանակում կառաջադրվի՞, ՀՀ-ում քաղաքացիական անձ է սպանվել, ինչպես կարող է մեղադրանք չառաջադրվել»:

Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ տարածքը հատած ադրբեջանցիներին փոխանակել Ադրբեջանում գտնվող մեր գերիների հետ, վերջինս պատասխանեց՝ չի կարող որևէ կանխատեսում անել, ո՛չ հաստատել, ո՛չ հերքել:

«Վստահ եմ, որ կհարուցվի քրեական գործ, և նա կդատապարտվի: Ես հաստատում եմ, որ նա է սպանել ՀՀ քաղաքացուն: Կարող է որոշակի քննչական գործողություններ են պետք կատարել, որից հետո հայտարարություններ անել»,- ասաց Ղահրամանյանը:

Հիշեցնենք՝ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, որը հայտնել էր, որ ՀՀ սահմանը հատելիս մենակ չի եղել:

3 օր անց՝ ապրիլի 13-ին, ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզում, հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, փոխանցվել ԱԱԾ-ին:

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հայտնել էր, որ հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մոտ գտել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակակետում սպանված 56-ամյա կապանցու հեռախոսը: 

Ավելի վաղ էլ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող ԶՊՄԿ ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինիս սպանված էին գտել պահակակետում՝ հրազենի մի քանի հարված ստացած վիճակում:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն էլ՝ բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. Ադրբեջանի 2 քաղաքացիներին՝ Ագշին Բաբիրովին և Հուսեյն Ահլիմանի Ախունդովին, մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորվել են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17780 դիտում

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան