Փոխարժեքի տատանողականությունն առաջացրել է մեծ ռիսկեր արտարժույթով վարկ ունեցող մեր քաղաքացիների շրջանում. Մանավազյան

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է փետրվարի 7-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:

Այսօր ԱԺ-ն քննարկում է Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը իր ելույթի ժամանակ հիշեցրեց, որ նախագծով արգելվում է հիփոթեքային և սպառողական արտարժույթով վարկերի տրամադրումը:

«Վերջին շրջանում փոխարժեքի տատանողականությունն առաջացրել է մեծ ռիսկեր արտարժույթով վարկ ունեցող մեր քաղաքացիների շրջանում։ Հատկապես ընդգծված է այն հիփոթեքային կրեդիտների դեպքում, երբ տրամադրվող հիփոթեքային վարկը մեծ է, իսկ ժամկետը՝ երկար։ Նախքան 2015 թվականի արժութային շոկը, արտարժութային հիփոթեքների քանակը եղել է մոտ 500 վարկ, շոկի հետևանքով քանակը հասել է 900-ի: Բայց արտարժույթի հիփոթեքների դեպքում խնդրահարույց վարկերի կշիռները՝ հաշվարկված թե՛ ծավալով, թե՛ քանակով, կրկնակի գերազանցել են դրամային վարկերի նույն ցուցանիշը»,- մանրամասնեց նա:

Ըստ նրա՝ նախագիծն իր հետ բերել է երկու հարց-մտահոգություն՝ կապված այն բանի հետ, որ նախագծի ընդունումից հետո կբարձրանան դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքները և կնվազեն ավանդներինը․ «Հարցերի պատասխանները չենք կարող ասել՝ միանշանակ այո կամ ոչ, քանի որ ներկայիս գնային միջավայրում թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրում տոկոսադրույքներն աճում են, դրանք կարող են փոխվել տարբեր գործոնների ազդեցությամբ, և պետք չէ կապել այս նախագծի հետ»։

Մանավազյանի խոսքով՝ նույնիսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելու դեպքում շատ հնարավոր է՝ դրամային տոկոսադրույքների որոշակի աճ դեռևս դիտարկվի՝ հաշվի առնելով բանկերի հաշվեկշիռների ներկա կառուցվածքը, վարկերի և ավանդների հոսքային ցուցանիշը։ Ուստի կարելի է փաստել, որ տոկոսադրույքների վրա արտարժույթային հիփոթեքները արգելելու որոշման ազդեցությունը հավասար է զրոյի։

Պատգամավորի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին նոր տրամադրված հիփոթեքային կառուցվածքում արտարժութային վարկերի կշիռը 10-15 տոկոս է, հետևաբար փոփոխության արդյունքում դրամային վարկերի պահանջարկի շեշտակի աճ կլինի։

Տպել
661 դիտում

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել