Երևան
12 °C
«Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում սահմանված է, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»։
Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին:
«Հիմա ես չգիտեմ՝ զավեշտ գնահատեմ, թե ինչ, Դուք ներկայացնում եք ՄԻՊ թեկնածուին, մեկին, որի ներկայացման հարցի քննարկման ժամանակ Դուք, որպես պատգամավոր, Ձեր ու Ձեր որոշ գործընկերների պահվածքով շատ հեռու էիք այդ էթիկայի կանոնները կիրառելուց՝ լկտի պահվածքով, մատ թափ տալով, ականջ կտրելու, լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնելով։ Դուք հիմա ներկայացնում եք այն մարդուն, որը պետք է իրականացնի մարդու իրավունքների պաշտպանությունը։ Որպես մեծամասնական խմբակցության պատգամավոր՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր ու Ձեր որոշ գործընկերների արարքը հանձնաժողովի նիստում»,- հավելեց նա:
Արձագանքելով՝ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ իր էմոցիոնալ արձագանքը եղել է հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքին ի պատասխան:
«Շնորհակալ եմ, որ հենց Ձեր խմբակցությունից հնչեց հարցը, զավեշտը առաջինն այն էր, թե ում էիք դուք առաջադրել որպես ՄԻՊ թեկնածու, կարծում եմ՝ Դուք այս թեմայի հետ կապված ամենաքիչը պետք է խոսեք, բայց ընդհանուր առմամբ ես պետք է այդ հանձնաժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած ընդհանուր իրավիճակը շատ վատ բնորոշեմ։ Իրականում չպետք է տրվել սադրանքներին, էմոցիաներին, պետք է լինել զուսպ, հնարավորինս հավասարակշիռ։ Յուրաքանչյուր դրվագ չպետք է դիտարկել բացառապես նեղ պրիզմայով, այլ պետք է դիտարկել, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ և հետո»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել էին մի մարդու, որը մեկ անգամ չէ, որ անվանարկել է հայ ժողովրդին ու նույնը կրկնել նաև հանձնաժողովի նիստին. «Ես կարող եմ ինձ թույլ տալ ենթադրել, որ այդ ամենը գրագետ կամ մի քիչ ոչ գրագետ կազմակերպված գործողություն էր, որը ղեկավարվում էր հանձնաժողովի նախագահի կողմից: Ուղարկում եք մարդկանց, ովքեր ձեր պատվերով անվանարկում են հայ ժողովրդին, ու իմ էմոցիոնալ արձագանքը եղել է հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքին ի պատասխան։ Ես ներկայացնում եմ հայ ժողովրդին ու թույլ չեմ տալու, որ որևէ մեկը անվանարկի հայ ժողովրդին ու 2018թ․ հեղափոխությունն անվանի ադրբեջանաթուրքական»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT