Երևան
12 °C
Ազգային ժողովի քննարկումների դահլիճում մարտի 31-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի քննարկումների դահլիճում 2023թ․ մարտի 31-ին, ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների և ՀՀ կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ՝ ժամը 11։15-ի սահմաններում, նիստը նախագահող, ՀՀ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ մասնակիցներին ուղղված խոսքը որպես առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ, ներկաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։
Մասնավորապես՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին, քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Վլադիմիր Վարդանյանին և հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տրվել է համաձայնություն:
Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է:
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար»:
Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն
System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ
2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP
Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է
Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն
Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար
Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է
Մարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն
Եթե չեմ սխալվում՝ Lyoka, արի տես, թե Հայաստանն ինչպես է իբր ասում՝ արտագաղթիր․ Սիմոնյանը ղարաբաղցի օգտատիրոջը
Չինաստանի հյուսիսում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի
Ես Գրիգորյանին ըսել եմ ընտրող են, շատվոր են․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել ԲՀԿ-ից
Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած
Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի
Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն
Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ
Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում
Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ
Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է
Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել
Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ
Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը
Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ
Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել
ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը
Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները
Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI
Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր
Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT