#Հայկ Մարության

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին եւ մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին. Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է ապրիլի 7-ի կապակցությամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. քաղաքապետ

Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:

Երևանի քաղաքապետարանը մարտ ամսվա պարգևավճարը կփոխանցի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին

Քանի որ քաղաքապետը պարգեւավճար չի ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցվի քաղաքապետի մարտ ամսվա աշխատավարձն՝ ամբողջությամբ:

Երեւանի 2020-ի բյուջեում 100 միլիոն դրամ է հատկացված դիտահորերի, թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգման համար

Քանի որ տարիներ շարունակ գործող կարգավորումներով խնդիրը չի լուծվում, քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ, կամավոր լիազորությունը ստանձնել է համայնքը:

Երեւանի ավագանին նիստի ավարտին հարցուպատասխան չունեցավ. քաղաքապետը պարետատանը գործ ուներ

Երեւանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը, կգումարվի ապրիլի 28-ին:

Տղե՛ք, այնպիսի տպավորություն է, թե մենք այստեղ ամբաստանյալներ ենք. Մեսչյանը՝ մետրոյի եւ ճոպանուղու աշխատանքների մասին

Թեմաներ կան, որտեղ մենք պետք է մի փոքր խորամանկություն ունենայինք:

Մեկին ծեծելով, մյուսին վախեցնելով՝ եկել մասնակցել, շահել գնացել են. Մարությանը խոստացավ կոտրել կոռուպցիոներների գլուխը

Կներեք, որ այսպես կոպիտ եմ ասում. ամբողջ ժողովուրդը վստահել է մեզ՝ նոր իշխանությոններին, եւ եթե մեկն իր մտքով կարող է պատկերացնել, որ կարող է դավաճանել ժողովրդին, ամենակոպիտ պատասխանն է ստանալու:

Քանի ես եմ քաղաքապետը, էդպիսի բաներ չեն կարող կատարվել. լարված խոսակցություն՝ Մարությանի եւ Խաժակյանի միջեւ

Այն ժամանակ այդպիսի բաներ կատարվում էին, հիմա էլ կարող են կատարվել, միգուցե դուք կուզենայիք, որ լինեիք քաղաքապետ, եւ նման բաներ կատարվեր, բայց քանի ես եմ քաղաքապետը, էդպիսի բաներ չեն կարող կաարվել:

Երևանի համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը:

Հայկ Մարությանի ուղերձը երեւանցիներին արտակարգ դրության վերաբերյալ (ուղիղ)

Քաղաքապետարանը աշխատելու է 24/7 ռեժիմով եւ լինելու է քաղաքացիների կողքին։

Քաղաքային խնդիրներին վերաբերող տարբեր նախաձեռնությունների հեղինակներն ու առաջ մղողները հենց կանայք են. Հայկ Մարության

Թույլ տվեք հատո՛ւկ շնորհավորել այն կանանց, որոնք իրենց եռանդն ու տաղանդը ծառայեցնում են մեր քաղաքի զարգացմանը:

Հայտարարել ենք Օպերայի հարակից տարածքների աշխատանքների բաց մրցույթ. Հայկ Մարության

Գաղափարի հիմքում ընկած է մեր քաղաքի պատմական միջուկում ստեղծել համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտ:

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակտչիեւային

Պատրաստակամություն են հայտնել նպաստել Բուլղարիայի եւ Հայաստանի մայրաքաղաքներ Սոֆիայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների ընդլայնմանը:

Առաջին փոշեկուլ մեքենաներն արդեն պատրաստ են աշխատանքին. Հայկ Մարության (տեսանյութ)

«Սա, իհարկե, դեռ սկիզբն է. այս մեքենաներից դեռ շատ կունենանք։ ԵԱՍՄ-ի պարկը շարունակում է համալրվել»

Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե Երեւանին նվիրաբերված սեքվոյա հսկա ծառի սերմերը որտեղ են պահվում

Քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից մեզ փոխանցեցին, որ սերմերը չեն տեսել ու ոչինչ չեն լսել:

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին

Քաղաքապետ Մարությանը և դեսպան Սագանելիձեն քննարկել են նաև այս տարվա ամռանը Երևանում Թբիլիսիի օրերի անցկացմանը վերաբերող հարցեր:

Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

«Ցավոք սրտի, համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել:

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

Նոր Նորքի նոր ղեկավարը Հովհաննես Մանուկյանն է, իսկ Աջափնյակի նոր ղեկավար՝ Թելման Թադևոսյանը

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Նորք Մարաշում վարչական շրջանի ղեկավարի ժ/պ պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան

Քաղաքապետարանին բացատրություն եմ ներկայացրել, բայց քանի որ ազատված անձի ներկայացրած բողոքն ու իմ տված բացատրություններն իրարամերժ են եղել, քաղաքապետարանը գործն ուղարկել է ոստիկանություն:

Մուկուչյանը՝ Մարությանի առաջարկի մասին. առաջիկա հանրաքվեի ժամանակ մայրաքաղաքին վերաբերող հարց հնարավոր չի լինի դնել

ԿԸՀ-ն՝ որպես մարմին, հանրաքվեի նշանակելուց հետո կազմակերպում է միայն հանրաքվեի գործընթացը: Այն իրավունք չունի դեմ կամ կողմ լինել:

Երեւանի փողոցներից մեկը կարող է կոչվել եզդի հրամանատար, ՀՀ առաջին հանրապետության պատգամավոր Ուսուբ Բեկի անունով

Առաջարկը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին արել էր «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը:

Չեխովի դպրոցում տնօրենը աշակերտների ծնողներին պարտադրել է անձեռոցիկ ու զուգարանի թուղթ տանել

Ինչու՞ եմ հարցնում, որովհետեւ իմ երեխան էլ է Չեխովում սովորում, իմանամ ինչ տանեմ:

Երեւանի քաղաքապետը դժգոհ է մայրաքաղաքի մայթերի մաքրությունից

Բավականին մեծ աշխատանք է կատարվել, եւ շատ մայթեր մշակվել են աղ ու ավազով, շատ մայթեր մաքրվել են, բայց, այնուամենայնիվ, հզորությունները չեն բավարարում:

Ամեն ինչ կանենք, որ մինչեւ աշուն 100 ավտոբուսներ լինեն Երեւանում. Մարության

Աշխատում ենք նաեւ Կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները Կառավարությունը տրամադրի, այսինքն՝ թույլ տա, որպեսզի այդ վարկային միջոցները գան:

Վտանգավոր թափոնների կառավարման համար դրամաշնորհային ծրագրի հեղինակը Մարությանի կինն է. ԵՄ-ն հատկացրել է 5.3 մլն եվրո

Վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի հեղինակը Երեւանի քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանն ու նրա ընկերներն են:

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմին

Հայկ Մարությանը կարեւորել է «կանաչ» տնտեսության զարգացման բնագավառում Երեւանի եւ Շվեդիայի քաղաքների միջեւ համագործակցության ներուժը:

Հայկ Մարությանն այցելել է Ամենայն Հայոց կաթողիկոսին

Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Եկեղեցու և քաղաքի միջև փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը՝ ի նպաստ երևանցիների։

Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել՝ հայտնվելու է Աշոտյանի դերում․ Նիկոլ Փաշինյան

Պարոն Մարուքյանը տեղի չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չի։ Ես Սերժ Սարգսյանը չեմ։ Բայց չի կարելի ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանության հետ նման լեզվով խոսել։

Հայկ Մարությանն այցելել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինհրապարակ (լուսանկարներ)

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2020 թ.:

Պարոն քաղաքապետ, հույս ունեմ, որ ձեզ իսկապես ճիշտը չեն զեկուցում. բաց նամակ Հայկ Մարությանին

Երեւանի քաղաքապետարանում հարցերը խորքային ուսումնասիրության չեն ենթարկվում եւ Ձեզ պատշաճ չեն զեկուցվում:

Մարուքյանն իր պնդմանը ապացույցներ դեռ չի ներկայացրել. դատախազությունն էլ խախտումներ չի հայտնաբերել

Երևան քաղաքի դատախազությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդպիսի կարգավորումների և ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներին:

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

ԵՄ պատվիրակության ղեկավարի գրասենյակի հետ քաղաքային իշխանության համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել համագործակցության շրջանակը:

Վարչապետին ճանապարհելուց հետո Երեւանի քաղաքապետը պատասխանել է լրագրողների հարցերին

Արձանագրեցինք, որ էն խնդիրները, որոնք շատ հրատապ լուծում էին պահանջում, էս պահին քաղաքային իշխանությունները լուծել են, կան ոչ պակաս հրատապ խնդիրներ, որոնք լուծման ընթացքում են:

Հայկ Մարությանը Էդմոն Մարուքյանից ու Դավիթ Խաժակյանից պահանջում է հերքում կամ ապացույցներ

Ինչպես տեսնում ենք, այս անգամ նամակների ներքո օրիգինալ ստորագրություններ են եւ ոչ թե ֆաքսիմիլ:

Երեւանի քաղաքապետարանը կանխարգելիչ ձնամաքրում արեց. դեռ չտեղացած ձյունը մաքրելու ծրագիր նաեւ Նիկոլ Փաշինյանն ուներ

Գաղափարն, ի դեպ, ժամանակին առաջ էր քաշել այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ 2017-ին մասնակցում էր Երեւանի ավագանու ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու:

Հայկ Մարությանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան, ծանոթացել պայմաններին եւ աշխատանքներին

Ժամանակակից քաղաքի դարպասը օդակայան է՝ առաջին տպավորությունը, որ ունենում են զբոսաշրջիկները մեր երկրի մասին։

Հանդիպել են ՀՀ նախագահն ու Երեւանի քաղաքապետը (տեսանյութ)

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Երևանի զարգացմանը վերաբերող ծրագրերին:

Շնորհակալ եմ նվիրված աշխատանքի համար, որը Դուք անում եք տարին 365 օր. Հայկ Մարության

Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր ծառայությունների աշխատակիցներին, որոնք անդադար աշխատեցին տոնական օրերին:

2020-ին առնվազն 100 վերելակ կփոխարինենք․ Հայկ Մարության

«2020-ին առնվազն 100 վերելակ կփոխարինենք, իսկ հետագայում արդեն կգործարկենք 3500 մաշված վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում»,- գրել է քաղաքապետը:

Պարգեւավճար ստանում է քաղաքապետարանի համակարգի շուրջ 2000 աշխատակից․ Հակոբ Կարապետյան

Այսպես կոչված, «13-րդ աշխատավարձը» քաղաքապետարանի աշխատակիցները կստանան մասամբ։ Դրա համար նախատեսված մնացորդային միջոցները կգումարվեն աշխատավարձային ֆոնդին։

16 ֆիզիկական և իրավաբանական անձինք Երեւանում ծառայողական ավտոկայանատեղիներ կունենան 2020թ.-ին էլ

Երևանի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2020թ. փետրվարի 11-ին:

«Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն ձյուն մաքրող 2 մեքենա է նվիրել քաղաքապետարանին

Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարության:

Կարող է լինել մինչեւ 250 մլն դոլար. Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտի նոր համակարգը ներդնելու համար վարկ կվերցնի

Այս պահին բանակցում են համաշխարհային մեծության բանկերի հետ՝ վարկային ծրագրով խնդիրները կարգավորելու համար:

2020 թվականին հնարավոր կլինի տերմինալներով գույքահարկ եւ աղբահանության վճար վճարել. Մարության

Այս նախագծով հիմնականում պահպանվել են 2019-ին գործող դրույքաչափերը:

Հայկ Մարությանը դադարել է լինել ՍՊԸ-ի տնօրեն քաղաքապետ ընտրվելուց 3 օր առաջ. Կարապետյանը փաստաթղթեր է հրապարակել

Դեկտեմբերի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացրել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2 վարույթ է հարուցել, որոնցից մեկը՝ Հայկ Մարությանի դեմ

Նշվում է, որ Երևանի քաղաքապետ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ, հետևաբար հարուցվել է վարույթ:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատավայրում փչել է ծննդյան տորթի մոմերը. այսօր նա դարձավ 43 տարեկան

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները շնորհավորել են քաղաքապետին:

Մայրաքաղաքի կանաչապատման համար քաղաքապետարանը նոր ՀՈԱԿ է ստեղծել. վարչական շրջաններն այսուհետ չեն զբաղվի դրանով

ՀՈԱԿ-ին կհատկացվի 3 մլրդ 400 մլն դրամ: 2 մլրդ 200 մլն դրամը լինելու է աշխատավարձը, այսինքն՝ աշխատողների աշխատավարձը մոտ 2.5 անգամ բարձրանալու է:

«Էրեբունի» թանգարանի տարածքը կընդարձակվի. քաղաքապետարանը ներդրողների հետ պայմանագիր է ստորագրել

Թանգարանի ծրագրի համար հատկացված գումարի չափը չպետք է գերազանցի 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:

Քաղաքապետն անջատել տվեց «Լույս» խմբակցության անդամի բարձրախոսը, Խաժակյանը բարկացավ

Ես թույլ չեմ տալու, որ ավագանու անդամների խոսքը գրաքննվի, ու դուք որոշեք, թե այդ թեմայի շուրջ կարող ենք մենք խոսել, թե ոչ:

Երեւանի քաղաքապետարանը շուրջ 2 մլն դրամ հատկացրեց 2008-ի Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար

Երեւանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները:

Երևանում ԱԶԲ ֆինանսավորմամբ քաղաքի կենտրոնը շրջանցող նոր ճանապարհներ են կառուցվում

Շրջանցիկ ճանապարհների կառուցումը մեծապես կնպաստի քաղաքի առանցքային խնդիրներից մեկի՝ տրանսպորտային հոսքերի բեռնաթափման հարցի կարգավորմանը:

Կենտրոնի «թաղապետարանի» 184 աշխատակիցները Նոր տարին կտոնեն համայնքի միջոցներով. գումարը 5 միլիոնից կնվազեցվի 3 միլիոնի

Երեւանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանին կհատկացնի 3 միլիոն 199 հազար դրամ:

Նոր տարին՝ 750 հազար դոլարով. Երեւանում նաեւ զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում

Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին՝ շուրջ 750 հազար դոլար, երբ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Ավագանու անդամը նիստին եկել էր փոքրիկի հետ. ներկաները ծափերով ողջունեցին նրան

«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակեց քաղաքապետը:

Գագիկ Ծառուկյանը, Աբու Դաբիի թագաժառանգն ու Հայկ Մարությանը

«Նորից եմ ասում՝ դատարկ-դատարկ բաների հետեւից խոսել…Եթե թագավորը զանգել է՝ ոնց ընթացավ բանակցությունը, նա չի իմացել ավարտվե՞ց, թե՞ չէ, նա պետք է պատասխանի, ասի՝ բանակցությունն ընթանում է»:

«Պարոն Ծառուկյանը բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության տարբերությունը չգիտի». քաղաքապետի խոսնակ

«Թե չէ մարդիկ, դերակատարության մեջ մտնելով, ասելով, թղթեր ցույց տալով, որ Տարոնի ստորագրությունն է, Ծառուկյանը չի տիրապետում, այլ ինքը չի տիրապետում, իր ստորագրությունն է դրված:

Մայրաքաղաք Երեւանի գլխավոր տոնածառն արդեն զարդարվում է. այս տարի այն չի փոխվի

Իսկ թե ինչքան գումար էր հատկացվել նախորդ տարվա տոնական միջոցառումների համար, հանրության եւ լրատվամիջոցների աչքից վրիպել է. ուշադրությունը սեւեռվել էր մոտ 71 միլիոն դրամ արժողությամբ տոնածառի վրա:

Մենք մեր թիմով ենք գալիս, իսկ զրույցի ժամանակը սպառվել է. Կենտրոնի նորանշանակ ղեկավարը պատասխանել է մեր մի քանի հարցերին

Քաղաքապետի հետ քննարկել ենք, առաջարկը ստանալուց հետո ժամանակ եմ խնդրել, ծանրութեթեւ եմ արել: Վերջնական որոշումս եղել է այն, որ ընդունել եմ առաջարկը:

Հյուրանոց եւ հիվանդանոց կառուցելու մասին որեւէ փաստաթուղթ չի եղել, էմոցիաները գնահատել չեմ ուզում. Հակոբ Կարապետյան

Ես չեմ ուզում մտնել որեւէ մեկի էմոցիոնալ աշխարհի մեջ եւ գնահատել նրա զգացմունքները, համենայն դեպս, եթե մարդիկ լուրջ են տրամադրված, որեւէ խոչընդոտ չեն կարող ունենալ:

Վարչապետը, քաղաքապետն ու Մանսուրյանը՝ «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում. պրեմիերա

Տեսահոելովակի նկարահանման աշխատանքները սկսվել էին հոկտեմբերի 10-ից:

Եթե այսօր էլ ինձ հարցնեն՝ Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին նվեր է տվել մեքենաներ, ես կասեմ՝ ոչ. Հայկ Մարության

Իսկ Ալեքսանյանի նվիրած մեքենաների դիմաց Երեւանի քաղաքապետարանի կողմից Մեգա մոլին ավարտական ակտ տալու մասին ասաց, որ այդ ավարտական ակտը տրվել է 20.09.2018թ. եւ ստորագրվել է Կամո Արեյանի կողմից:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային շրջայց է իրականացրել

Ձնամաքրման համար նախատեսված 11 տրակտորները պատրաստ են շահագործման: Արդեն իսկ պահեստավորվել է 1700 տոննա աղ և 3000 տոննա ավազ:

Քաղաքապետարանը հրապարակել է նվիրատվողների անունները. «Ալեքս ընդ հոլդինգ»-ը նվիրաբերել է 3 «ԿամԱԶ»

Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:

Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել. նա բոլորովին վերջերս էր վերադարձել երկարատեւ արձակուրդից

Փաստորեն, հանգստից 3 շաբաթ անց Մարությանը կրկին արձակուրդ մեկենց:

6 եւ ավելի երթեւեկելի գիծ ունեցող փողոցներում հետիոտնային անցումների կարգավորումը կվերանայվի. Հակոբ Կարապետյան

Քաղաքապետը նշեց, որ պետք է բացառել 6 եւ ավելի երթեւեկելի գոտի ունեցող փողոցների վրա չկարգավորվող հետիոտնային անցումների գոյությունը:

Դուք շարունակում եք մանիպուլյացիայի ենթարկել. լարված խոսակցություն Հայկ Մարությանի եւ Թեհմինա Վարդանյանի միջեւ

Ձեր ասածն ինձ մի լավ խնդացրեց եւ կարիք չկա մի բանը 237 անգամ կրկնել լավ երեւալու համար:

Քաղաքապետը մանրամասնում է Ծաղիկ Ռուբոյի դստերը այգու տարածքում շենքի կառուցման թույլտվություն չտալը

Գալիս են մարդիկ՝ սա իմ հողատարածքն է, ուզում եմ ստեղ շենք կառուցել:

Քաղաքապետն առաջարկում է օրենքում փոփոխություններ կատարել և վթարային շենքերի բնակիչներին հանել առանց նրանց համաձայնության

Նպատակ ունեն ավելացնել կետ, որով հնարավորություն կունենան հարկ եղած դեպքում քաղաքացիներին տարհանելու անգամ առանց նրանց համաձայնության:

Երեւանի քաղաքային իշխանության ներկայացրած հնգամյա զարգացման ծրագրում օրենքի լուրջ խախտումներ կան. Խաժակյան

Զարգացման ծրագրով նախատեսված է եղել անմխիթար վերելակների հիմնովին փոխարինում, այլ ոչ թե նորոգում: 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցում, ոչ թե այդ շենքերը վերանորոգում:

Երեւան քաղաքը 19-20 ավտոմեքենա է նվեր ստացել, նվիրատու անձանց եւ կազմակերպությունների անունները չեմ հիշում. Մարության

Երեւանը, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք, շատ ավելին են, քան մեր բյուջեն է բավարարում:

Մարությանի խոսնակը հերքում է, որ Սամվել Ալեքսանյանը կամազներ է նվիրել քաղաքապետարանին, բայց նվիրատուի անուն չի նշում

Եթե ապագայում պարոն Ալեքսանյանը կամ որեւէ գործարար կորոշեն օժանդակել քաղաքային տնտեսությանը կամ նվեր մատուցել, քաղաքը միայն շնորհակալ կլնի դրանից:

20 վերելակից 12-ն արդեն ներկրվել է, բնակիչը դրա գումարը կվճարի 20-25 տարում

Քանի որ վերելակները բաժնային սեփականություն են, ապա յուրաքանչյուր լուծում պետք է լինի բնակիչների ցանկությամբ: Որեւէ պարտադրանք այստեղ չի կարող լինել:

Կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը ստորագրվել է. Իրանից հրավիրված փոխտնօրենը ՀՀ քաղաքացիություն կստանա

Իման Մեմարիանը պատրաստվում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ, որպեսզի կարողանա զբաղեցնել այգու փոխտնօրենի պաշտոնը:

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Այգու աշխատակիցներից տեղեկացանք, որ Կենդանաբանական այգու հրավիրյալ փոխտնօրենն արդեն Հայաստանում է:

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

Նախկինում այստեղ ավտոտնակներ էին ու տարիների ընթացքում ինքնակամ զբաղեցրած անխնամ տարածքներ: Հիմա կլինի կանաչապատ տարածք, հանգստի գոտի ու խաղահրապարակներ:

Գյումրիում տրվեց Երեւանյան օրերի վերջին ակորդը. քաղաքում հագեցած մշակութային տոն էր

Իմ քաղաքի թանձր արվեստ ունեցող մակերեսի վրա թեւեր առած 3 օր է՝ ճախրում են երեւանյան հրաշալի արվեստն ու մարդիկ, եւ այդ ճախրանքի մեջ արագացել է մեր սրտի տրոփը:

«Երեւանի օրերը Գյումրիում». մեկնարկը կտրվի նոյեմբերի 8-ից

Հենց այստեղ է, որ մայրաքաղաքը պետք է առաջնորդող լինի, անհրաժեշտ է պետական աջակցություն մայրաքաղաք-մարզեր կապի ամրապնդման համար:

Հ. Մարությանի ծառայողական 2 մեքենաները ծախսել են 3,5 անգամ քիչ վառելիք, քան նախորդ քաղաքապետի 1 մեքենան. խոսնակ

2018-ի ինը ամիսների ընթացքում ծախսվել է 5740 լիտր բենզին (420դր/լ հաշվով՝ 2 213. 400 դրամ), իսկ 2019-ի ինն ամիսներին ծախսվել է 1640 լիտր բենզին՝ մոտ 688 800 դրամի:

Կենտրոնի թաղապետի պաշտոնում Վիկտոր Մնացականյանին ժամանակավորապես փոխարինում է Ալեն Սիմոնյանի աները

2010 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստանալով երկու խսիտ նկատողություն, ապա ենթարկվելով կարգապահական տույժի՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները դիմել են Նիկոլ Փաշինյանին և Հայկ Մարությանին՝ ի պաշտպանություն տնօրենի

Հայտնում ենք, որ միանշանակ ԴԵՄ ենք նրա լիազորությունների դադարեցմանը՝ հորդորելով նրան օրենքով սահմանված ժամկետում ետ վերցնելու իր հրաժարականի դիմումը։

Երեւանի ամբողջ մաքրությունը 290 հավաքարար են իրականացնում. բակերի ու մայթեզրերի աղբին բնակիչները «դեմքով են ճանաչում»

Սանմաքրման եւ աղբահանության համայնքային հիմնարկում աշխատողների միջին աշխատավարձը 130 հազար դրամ է, նախկինում հավաքրարաների աշխատավարձը եղել է 70-ից 90 հազար:

Աջափնյակում մետրոյի նոր կայարանի էսքիզային նախագիծը պատրաստ է, տրանսպորտային նոր ցանցի համար պետք է 120-130 մլն դոլար

Երեւանի քաղաքապետարանից նաեւ «Հայկական ժամանակ»-ին են տրամադրել մետրոյի կայարանի էսքիզային նախագիծը, որը ներկայացնում ենք ստորեւ:

Գրավոր հարցում ուղարկեք, զանգահարեք քաղաքապետարան. Կենտրոնի թաղապետի հրաժարականի պատճառը ստացած խիստ նկատողությո՞ւնն է

Մնացականյանն այդ տեղեկությունը չի մեկնաբանում: Նա ասում է, որ ճշտելու համար դիմեք Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժին:

Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Հայկ Մարությանը Բրյուսելում է

«Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է»:

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Դերասանը, արժեվորելով իրեն տրված պարգեւը, հուզմունքից մի քանի անգամ համբուրեց մեդալը:

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Ստեփանակերտի քաղաքապետն իր հերթին շնորհավորել է Երևանի քաղաքապետին «Էրեբունի-Երևան 2801» տոնի առիթով

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն, Երևանի պատվավոր քաղաքացի Միխայիլ Պիոտրովսկին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Կարմիր բլուր հնավայր:

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Մենք հավատարիմ ենք մեր խոստմանը, որ ապակենտրոնացնում ենք Երեւան քաղաքը:

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005-ին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ:

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Եվ ես ուզում եմ տոնական այս օրը ողջունել ու շնորհավորել բոլոր երեւանցիներին՝ անկախ նրանից, ծնվել են նրանք այստեղ, թե վերջերս են տեղափոխվել Երեւան:

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Քաղաքապետարանը պլանավորում է նաեւ հաջորդ տարի ավտոբուսների որոշակի քանակ ներկրել:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Մինչ օրս նա ավելի քան 1000 հետազոտությունների հեղինակ է, մասնավորապես վիրաբուժության, լապարոսկոպիայի և նոր տեխնոլոգիաներ կիրառելու բնագավառում:

Նախորդ մեկ ամսում Երեւանում այրվել է 10 աղբաման. վերջին դեպքով քաղաքացին ինքնախոստովանական ցուցմունք է տվել

Արդարացված չէ 100 դոլարանոց տեսախցիկներ տեղադրել՝ 200 դոլարանոց աղբամանները հսկելու համար:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Անծուխ Հայաստան. կառավարությունում վարչապետը չի ծխում, 12 նախարարներից 8-ը չեն ծխում, մեկն էլ ծխում է մի քիչ

Յուրաքանչյուր տարի ծխախոտի օգտագործումից վախճանվում է ավելի քան 8 մլն. մարդ:

Հայկ Մարությանը պաշտոնավարման մեկ տարին կամփոփի Օպերային թատրոնի բեմում

Օպերային թատրոնում կայանալիք պաշտոնական միջոցառումն էլիտար միջոցառում չի լինելու:

Մարությանը կայցելի Մանարյանին եւ կհանձնի նրա ուշացած պարգեւը. Պիոտրովսկին հատուկ գալիս է Հայաստան

Պարգեւատրման ժաանակ, ցավոք սրտի, իրենց պարգեւնեը չենկարողանա սանալ վերջերս Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում աստացած Մանարյանն ու Պիտրովսկին:

Քաղաքապետարանը 9.000 աղբաման է պատվիրել, աշխատում է 34 աղբատար մեքենա, բայց նախատեսում են 54 դարձնել

Սանմաքրման աշխատանքների համար սկսել ենք մարդկանց հավաքագրումը: Այդտեղ նույնպես դրական դինամիկա է լինելու:

Երբ «Սանիթեք»-ը ցանկություն ունենա իրենց կոտրված աղբամանները վերցնելու, կարող է գալ, վերցնել. Հայկ Մարության

Աղբամանները տարվում են հատուկ պահպանվող տարածք, պահակների կողմից հսկվում են, յուրաքանչյուր աղբաման գույքագրվում է:

Քաղաքապետարանը պատրաստ է գնալ արբիտրաժային դատարան. «Սանիթեք»-ին հորինված փաստաթղթերով հարկային արտոնություն է տրվել

Աղբի հավաքման թերացումները, որոնք տարիներ շարունակ տեղի են ունեցել, շատ տարօրինակ ընթացք են ունեցել:

Երեւանի տոնի համար հատկացվել է 150 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 1 միլիարդի փոխարեն. քաղաքապետարանը կծախսի միայն իր գումարը

2801-ամյա Երեւանի ծննդյան օրը կնշվի համաչափ: Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ տոնական միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում:

Երեւանի քաղաքապետն ամբողջությամբ խզել է «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը

Այս մասին Հայկ Մարությանը հայտնել է երևանցիներին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակվել է քաղաքապետի «Ֆեյսբուք»-ի էջում:

Դիսկոտեկներ, կարաոկեներ, շոգեբաղնիքներ. դադարեցվում է բնակելի շենքերի տակ գտնվող օբյեկտների գործունեությունը

Ավագանու քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է օբյեկտները տեղավորել իրենց գտնված վայրից 100 մետր հեռավորության վրա:

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 17-ին և 18-ին որոշումներ է ստորագրել:

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Այժմ կա դատարանի վճիռ, որով անվավեր է ճանաչվել քաղաքապետի որոշումը, եւ կատարվածը դարձյալ հանրության շրջանում մեծ արձագանք է գտել՝ այս անգամ տեղիք տալով տարաբնույթ մեկնաբանությունների:

Հայկ Մարությանը այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին:

Դեղին մամուլի մակարդակը բարձրացրեք, ոչ թե իջեք նրա մակարդակին. Հայկ Մարությանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

«Սա ամենաճիշտ տարբերակն էր, ես թույլ չեմ տա, որ այլեւս Երեւան քաղաքն առնչվի այնպիսի խնդրի»,- հայտարարեց նա:

Քաղաքապետարանը վերջապես 20-րդ դարից մտավ 21-րդ դար. Հայկ Մարության

Նորությունից ոգեւորված քաղաքապետը նիստը շտապում էր սկսել, երբ հնչեց Երեւանի հիմնը, եւ ավագանու անդամները ոտքի կանգնեցին:

«Սանիթեքի» որոշ աշխատակիցներ տեղափոխվել են քաղաքապետարանի հիմնարկ. աղբահանության խնդիրը լուծվում է

Այսօր արդեն Երեւան է հասել աղբատար եւս 8 մեքենա: Համայնքային հիմնարկի շարքաժակազմի թիվը, այդպիսով, հասավ 34-ի, որից մեկն, ի դեպ, Չինաստանի կառավարության նվերն է:

«Սանիթեքն» արդեն 6-րդ օրն է՝ դուրս չի եկել աղբահանության. Հայկ Մարության

Դիտարկմանը՝ արդյոք դա կարող է հիմք հանդիսանալ «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման, քաղաքապետն արձագանքեց. «Սա հիմք է հանդիսանում պրոցես սկսելու, որն ընթացքի մեջ է»:

Երևանում նախորդ տարվա համեմատ 2 մլրդ 186 մլն դրամով ավելի եկամուտ է հավաքվել. խորհրդակցություն

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 2019-2020 ուսումնական տարում առաջին դասարան է հաճախել 11 հազար 860 աշակերտ:

Արցախում մեկնարկել են Երևանի օրերը. Հայկ Մարությանն այցելել է նաեւ զորամաս

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը նախ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Խորին հարգանք և երախտագիտություն եմ հայտնում մեր մանկավարժներին, կրթության ոլորտում ներգրավված բոլո՛ր աշխատակիցներին: Եղեք քաջառողջ և տոկուն:

Մեզ համար ամեն այց Արցախ շատ մեծ կարևորություն ունի. Հայկ Մարության

Մարությանը շրջել է նաև քանդակների պուրակում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված են 62 աշխատանքներ:

Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. Հայկ Մարությանն ուղևորափոխադրող ընկերություններին առաջարկներ է ներկայացրել

Երևանի քաղաքապետը հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Տարիների ընթացքում ես ինձ ավելի ու ավելի ապահով զգացի, այդ ապահովության զգացումը երաժշտությունս տվեց

Մաեստորն այն եզակի մարդկանցից է, որը աշխարհին օգնում է դժվարին գործում՝ ստեղծծում է երաժշտություն:

21 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, ավելի քան 260 հազար դոլար եւ 240 հազար եվրո. Հայկ Մարությանի եւ նրա կնոջ ունեցվածքը

Տարեսկզբում Իվա Մարությանն ունեցել է 12 մլն 930 հազար չեխական կրոնա, 235 հազար եվրո եւ 73 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 6 մլն 300 հազար չեխական կրոնա, 235 հազար եվրո եւ 73 հազար դոլար:

Հեռուստացույց, անվադողեր, բժշկական թափոններ. աղբամանները դրանց համար չեն, ուրեմն ինչ անել

Այսուհանդերձ, հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվի բնակիչն, օրինակ, կենցաղային տեխնիկայի հետ, որը պետք է դեն նետել, բայց աղբամաններն էլ դրա համար չեն:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին:

Երևանի կենտրոնում բացվել է Արգենտինայի հրապարակը

Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման վայրը, այսուհետ պաշտոնապես կկոչվի Արգենտինայի Հանրապետության հրապարակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է անցկացնում Երեւանի քաղաքապետի հետ (ուղիղ)

Փաշինյանն ու Մարությանը քննարկում են մայրաքաղաքի, մասնավորապես, աղբահանությանը վերաբերող խնդիրները:

Երեւանի ավագանու արտահերթ նիստը վարում է քաղաքապետի տեղակալը․ Հայկ Մարությանը բացակայում է

Կարծում եմ՝ ավագանու կոմից ցանկություն կա տեղեկանալու քաղաքապետի բացակայության պատճառների մասին, որովհետեւ սա մեզ համար արտառոց դեպք է։

Պարգեւավճարներով աշխատավարձերի ցածր լինելը կոմպենսացնելը սխալ ենք համարում, անհրաժեշտություն կա աշխատավարձերի բարձրացման

Նրանց առաջարկով՝ անհրաժեշտ էր 539 մլն դրամ, մեր առաջարկած փոփոխություններով եւ համաչափ բարձրացման արդյունքում՝ 537 մլն դրամ է անհրաժեշտ:

Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել. Մարությանը՝ «Սանիթեքի» մասին

Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 426 երեխա՝ 217 տղա, 209 աղջիկ:

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել քաղաքում կանաչապատման աշխատանքների վերաբերյալ:

Հայկ Մարությանի մասնակցությամբ գովազդ «Վիվասելն» այլեւս չունի. 2018 թվականինը վերջինն էր

«Z» սակագնային պլանի գովազդը վերջինն է, եւ վերը նշված սակագնային պլանների կամ որեւիցե այլ ծառայության վերաբերյալ գովազդային այլ հոլովակ՝ Հայկ Մարությանի մասնակցությամբ, չկա:

Չորրորդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչները ստացել են նոր բնակարանների բանալիներ (տեսանյութ, լուսանկարներ)

Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ վերաբնակեցման՝ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական:

Գլխավոր դատախազի խոսնակն արձագանքնել է Երեւանի քաղաքապետին. Մարությանի մեկնաբանությունները թյուրընկալման տեղիք են տվել

Գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Հանցագործության կատարման փաստը հաստատվել է:

Երեւանում տարածքը գնել են 1 միլիոն դրամով, մեկ տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության

«2016 թվականին նորից քրեական գործ են բացել, ես անգամ զարմացա, ասացի՝ վայ, հետաքրքրվել են, գործը բացել են, հետո պարզվեց՝ բացել էին, որ փակեն: Ասեն՝ դե տասը տարի անցել է, մենք անելիք չունենք»:

Երեւանի քաղաքապետն առաջարկում է նվազեցնել ավտոմեքենաների շարժման թույլատրելի արագությունը՝ 60-70 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ

«Եթե մենք պատրաստ ենք դրան, այո, 60 կմ/ժ-ը պետք է իջնի: Շատ եվրոպական քաղաքներում առավելագույնը 50կմ/ժ է նորման, ոչ թե 60»:

Շենքերի պատերին ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր. քաղաքապետարանը կմշակի էսքիզային միասնական տարբերակ

«Տեսեք, թե ինչքան պրոֆեսորներ են եղել Հայաստանում: Եվ բոլորի զավակների մոտ արդեն արթնանում է հիշողության տրադիցիան, էսկալացիա է ապրում: Մենք կունենանք լուրջ խնդիրներ»,-հուշատախտակներին անդրադարձավ նա:

Ոսկե մեդալ, պատվոգրեր, շնորհակալագրեր. Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին

Այն սերը դեպի մարդկությունը, էներգիան և պատասխանատվության զգացումը, որ ունեք ցանկացած դժվարին պայմաններում՝ գնահատանքի է արժանի»,- նշել է քաղաքապետը:

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության

2019թ. հունիսի 1-23-ը Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 144 հազար 948 ուղևոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 7,6 %-ով:

Դավթաշեն եւ Նուբարաշեն վարչական շրջանները արդեն տարեվերջին կունենան «լեդ» լուսատուներ

«Մի խոսքով՝ Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանները սկսելու են թանկանալ»,- կեսկատակ արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում. Մարությանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում է

Համերգի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երաժշտության հիման վրա մշակված, ռոքի և փորձարարական երաժշտության հետ համադրված ստեղծագործություններ:

Հայկ Մարությանը պաշտոնական այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Երեւանի պատվիրակությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ մեկնում է Սանկտ Պետերբուրգ։

«Նիկոյանի հետ մտերիմ ես», «իմպոտենտ հայտարարություններ են». «փոխհրաձգություն» Մարությանի եւ Խաժակյանի միջեւ

Նախ սուրհանդակային ծառայություններով, փոխանցումներով հավանաբար դուք եք զբաղվում, որ ինձ կոչ եք անում: Ես նման բաներով չեմ զբաղվում:

Կներեք, ճկռալով աշխատում ենք. Հայկ Մարությանը՝ քաղաքապետարանում հաստիքները ավելացնելու անհրաժեշտության մասին

Հանրագումարում, սակայն, ստացվելու է աճ, քանի որ ներկայիս 2 հազար 30 միավոր հաստիքի փոխարեն դրանց թիվը կավելանա 102.5 միավորով՝ հասնելով 2 հազար 132.5-ի:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը հրաժարվել է մանդատից, նրան փոխարինել է Ասքանազ Աբրահամյանը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու մասին:

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Քաղաքապետը տեսանյութում նշել է, որ շների ակաջին դեղին չիպեր են փակցված, որոնց վրա գրված համարներով հնարավոր է հասկանալ ամբողջական ինֆորմացիան:

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության

Վերադարձել ենք եւ մեզ հետ բերել արցախցիների ջերմագույն մաղթանքները եւ դրական էմոցիաները, որոնցով եւ կիսվում եմ ձեզ հետ` սիրելի երեւանցիներ։

Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ տեսնում եմ մեր արևելյան մայրաքաղաքը. Հայկ Մարությանը՝ Ստեփանակերտում

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը Ստեփանակերտում:

Պաշտոնական առաջին այցը Ստեփանակերտ. քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր:

Պետական նախարարն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է նաև զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնումը՝ հատկապես մարզական կարևոր միջոցառման՝ Համահայկական խաղերին ընդառաջ:

Բակո Սահակյանը եւ Հայկ Մարությանը քննարկել են մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր

Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ

Այցի շրջանակում տեղի կունենա նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը:

Չեմ հավատում «Սանիթեք»-ի հայտարարությանը, թե հեղափոխության օրերին 2000 աղբաման է վնասվել․ Հայկ Մարության

Հայաստանում ժողովուրդն ապրում է Սահմանադրությամբ, եւ օրենքների սահմաններում կարող է անել յուրաքանչյուր գործողություն։

Չի բացառվում, որ «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը կլուծարվի, եթե պատշաճ չկատարի իր պարտականությունը․ Հայկ Մարության

Հայկ Մարությանն ասաց, որ առաջիկա ամիսներին Երեւանում աղբահանությունը լուրջ կվերահսկվի, իսկ հունիսի վերջին Հայաստան կգան նոր մեքենաները։

Ցանկացած որոշում լինելու է օրենքի շրջանակում. Երեւանի քաղաքապետը՝ ընդունելության եկած քաղաքացիներին

Հերթական ընդունելության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ է լսել քաղաքացիներին:

Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ

Դիդիե Փարաքյանը քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնական այցով հրավիրել է Մարսել:

Մինչեւ նոր մրցույթներ անցկացվելը երթուղիները կսպասարկեն ներկայումս դա անող կազմակերպությունները

Քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնը ստանձնելու առաջին ամիսներին ասել է, որ նոր համակարգի ներդրումը կպահանջի առնվազն երկու տարի:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը

Շրջանավարտներն ամփոփում են 12-ամյա իրենց անցած ուղին ու շնորհակալություն հայտնում ուսուցիչներին՝ հոգատարության ու փոխանցած գիտելիքի համար:

Երաշխիք չունեմ, որ կեսից չեն փոշմանի ու հետ վերցնի. քաղաքապետարանը «Կանազ»-ի շենքը տրամադրելու ռիսկեր է տեսնում

Հին տնօրենը ինչ-որ գույք ունի այնտեղ թողած, նախորդ օրը ոստիկանություն էր բերել, փորձեցինք բացատրել, որ մեզ մոտ չգան, եթե ինչ-որ հարցեր ունեն քաղաքապետարանի հետ լուծեն:

Վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին (լուսանկարներ)

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքների մասին:

Երեւանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանապահ զորամասեր

Նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին կարեւորելով ծրագիրը՝ ընդգծել է, որ այն յուրօրինակ ուժ ու վստահություն է տալիս հայրենիքի պաշտպաններին:

Շենգավիթի հողերը պատկանում են շենգավիթցիներին. բաց նամակ ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, եւ Երեւանի քաղաքապետին

Սակայն նրանք ոչնչացրեցին այդ այգին, որովհետև նրանք տասնյակ տարիներ վարվել են հայ ժողովրդի հետ այդպես՝ ավերել ու քանդել են մեր երկիրը:

Երեւանում նոր վերելակներ կտեղադրեն, իսկ բնակիչները տարիների ընթացքում կվճարեն. ասել է Մարությանը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Երեւանի 2800-ամյակին նվիրված այգու բացումից հետո խոսել է լրագրողների հետ:

Վարչապետը մասնակցում է Երեւանի 2800-ամյակին նվիրված այգու բացմանը (ուղիղ եթեր)

Այս այգու շինարարությունը ավարտվեց վերջերս, այսօր այգու բացումն է։ Վարչապետն այգի եկավ հեծանիվով։ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքի էր գնացել հեծանիվով։

Ես հասկանում եմ, որ պոպուլիզմը կարող է իր գագաթնակետին հասնել․ Հայկ Մարությանի կոշտ արձագանքը Դավիթ Խաժակյանին

Ես համաձայն չեմ, որ տրանսպորտի հարցը հնարավոր է վեց ամսում լուծել, եւ ես համաձայն չեմ, որ չորս տարվա ընթացքում դեպի քանդումը գնացող աղբահանության համակարգը կարելի է մի քանի ամսում լուծել։

Խաժակյանը դիմեց վարչապետին, Հայկ Մարությանի կառավարումը համարեց անարդունավետ ու անկանխատեսելի

Չեք խորշել ձեզ համար նախատեսել յոթ խորհրդական։ Չեք խորշել նրանց համար նախատեսել գործավարներ, վարորդներ եւ ծառայողական մեքենաներ։

16 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ եւ ապահովված մարդ եմ․ Մարությանը օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման հարցը

Իրավաբանները, որոնք «էմոցիաներով չեն առաջնորդվում, այլ հավատում են միայն թղթին», իրավական հիմնավորումներ են ներկայացրել, որ առանց իր աշխատավարձը բարձրացնելու հնարավոր չի լինի դա անել ցածր օղակներում։

2019 թվականի ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101.9%-ով

Մինչ խորհրդակցության մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետ Գարեգին Նալբանդյանի հիշատակը:

Քաղաքապետարանը պատճառաբանություններ է փնտրում՝ խնդիրը չկարգավորելու համար. քաղաքացին Մարությանին ստախոս է համարում

Լեւոն Զաքարյանը մեր զրույցում հաստատեց, որ Առաքելյանն իրեն այդպես է ասել, ապա հավելեց, որ կփորձի ամեն ինչ անել, որ խնդիրը հանգուցալուծում ստանա:

Քաղաքապետ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր:

Հ. Մարությանը հյուրընկալել է «Գրեմմի»-ի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային և ջազի հայ վարպետներին

ոնսալո Ռուբալկաբան ժամանակակից ջազի ամենակարկառուն և հռչակավոր ներկայացուցիչերից է: Նա արդեն երկրորդ անգամ է այցելում Երևան:

Հաղթանակ զբոսայգու դիմացի՝ մեծահարուստների տների կողքի նոր աղբամանները հենց այսօր հանում եք. Հ. Մարության

Նշվում է, որ քաղաքապետարանը բավարար չի համարում քաղաքի ընդհանուր մաքրությունը:

Քաղաքապետը պարգեւատրել է արտիստներին. հետմահու Ոսկե մեդալով է պարգեւատրվել ավտովթարից զոհված Վահագն Մարգարյանը

«Տարիներ շարունակ եղել է մոտեցումը` կարեւոր հարցերը լուծենք, վերջում էլ ինչ մնաց՝ տանք մշակույթին, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ այսուհետ Երեւանի քաղաքապետարանը լրիվ այլ մոտեցում է որդեգրել»:

«Արարատ 73» լեգենդար թիմի անդամ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. հանդիպում Ժորժ Կեպենեկյանի հետ

Մեր համագործակցությունը պետք է տեղափոխենք ավելի պրագմատիկ փուլ, ինչի համար բոլոր նախադրյալներն առկա են:

Կորսված մանկություն, ցավալի հիշողություններ, բայց ուժեղ կամք. Մարությանն այցելել է ցեղասպանությունը վերապրածների

Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից:

Հայկ Մարությանն այցելեց Ծիծեռնակաբերդ (լուսանկար)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հարգանքի տուրք մատուցեց 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վերցրեք «կախարդական» գրիչը եւ թուղթը, գրեք հարցում եւ «կախարդական» պատասխանը կգա. Հայկ Մարության

Թեմայի շուրջ ծավալվող քննարկումները շատ բուռն էին, որը երբեմն ուղեկցվում էր վիրավորանքի հասնող հայտարարություններով:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը հետ կանչեց Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի անվանափոխության նախագիծը

Խորհրդային գեղասահորդուհին, աշխարհի տասնակի չեմպիոնը Բաքվում հանկարծ դարձել է ցեղասպանագետ՝ խոսելով հայերի գործած հանցանքների, Խոջալուի դեպքերի միջազգային իրազեկության բարձրացման անհաժեշտության մասին:

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

Երևանում շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ:

«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն

Արդեն իսկ կայացել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության մրցույթը. ներկայումս հայտերը գնահատման փուլում են:

Ի՞նչ պատահեց աղբահանությանը. նախկինում այդպիսի պարտավորություն դրված էր նաեւ վարչական շրջանների ղեկավարների վրա

Հարց է առաջանում՝ ինչ փոխվեց իշխանափոխությունից հետո, Երեւանի սահմաննե՞րն ընդլայնվեցին, աղբի ծավալնե՞րը մեծացան, «Սանիթե՞քը» սկսեց վատ աշխատել, ռեսուրսնե՞րը նվազեցին:

Քաղաքապետը եկավ կառավարություն, գործադիրը հաստատեց քաղաքապետարանի առաջարկը․ աղբահանության 2-րդ օպերատորի հարցը կլուծվի

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հնարավոր ամեն ձեւով պետք է աջակցի քաղաքապետարանին, որ «Սանիթեքը» պատշաճ կատարի իր աշխատանքները:

Աղբահանության երկրորդ օպերատորի հարցի քննարկման համար վարչապետը կառավարություն է հրավիրել Հայկ Մարությանին

Փաշինյանն ասաց, որ ի սկզբանե պարզ էր՝ «Սանիթեք»-ը չէր կարող պատշաճ կազմակերպել աղբահանությունը։

Ստեղծվում է 300 հոգանոց Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ. Մանսուրյանը հատուկ երաժշտություն է գրել՝ նվիրված Երեւանին

Խմբում ընդգրկված են 8-ից 16-ամյա երեխաներ, որոնք 14 համարից բաղկացած համերգային ծրագիր են ներկայացնելու:

Հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին

Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնից պահանջել ներկայացնել տեղեկատվություն Ձեռք բերողի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի մասին:

Սա այն է, ինչ մենք ուզում ենք. Իսահակյանի կենտրոնական գրադարանի հագեցած նորտեխնոլաբը

Մարությանը նկատել է, որ այն գրադարանի ընթերցողներին հնարավորություն կտա օգտվելու նորագույն տեխնոլոգիաներից:

Ազարյանի մարզադպրոցը կվերանորոգվի մոտ 500 հազար դոլարով. վերջին անգամ կոսմետիկ նորոգվել է 1999 թ.

Քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության մեջ նշվել էր, որ 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել:

Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը

Քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը գնդակներ են նվիրել միջոցառման մասնակիցներին ու անցորդներին:

Երեւանի քաղաքապետարանում թեւածում է տարոնիզմը. սաբոտաժ

«Քաղաքապետը Մեսչյանին ասաց, պատկերացնո՞ւմ եք, որ նման բաներից տեղյակ չենք լինում, ինչ քաշքշուքների մեջ են հայտնվում քաղաքացիները: Նա նաեւ ասաց, որ խնդիրը կկարգավորեն»,- պատմեց Մարդոյանը:

«Սուպեր մամա 2»-ը «Կարգին ստուդիոյի» վերջի՞ն ֆիլմն էր

Հայկ Մարությանի վերջին ֆիլմի պրեմիերայից մոտ 1.5 տարի է անցել:

Մեզ հաղթել հնարավոր չէ. քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանի և Սերգեյ Հարությունյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Օպերային թատրոնի ղեկավարությունը ողջունում է հարակից տարածքում պատշաճ միջավայրի ստեղծումը

Կոնստանտին Օրբելյանը քաղաքապետին ներկայացրեց վերջերս թատերախմբի՝ Մոսկվայում և Դուբայում կայացած համերգներից ստացած իր տպավորությունները:

Այլեւս չենք հանդուրժի կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը վերջնագիր է ներկայացրել «Սանիթեքին»

Խոսելով գնումների մրցութային գործընթացի մասին՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու մրցույթում շահած բոլոր ընկերությունների կատարած աշխատանքի որակի հարցում:

Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունից առաջ վարչապետն անձամբ է հավաքել շրջակայքի աղբը

Միայն թատրոնի նոր շենքի շրջակայքն աղբից հավաքելուց հետո է վարչապետը մասնակցել հիմնարկեքի արարողությանը: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրել են քաղաքապետը եւ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։

«Սանիթեք»-ի աշխատանքը ոչ բավարար եմ գնահատում․ Հայկ Մարության

Սանիթեքի հետ պայմանագիրը խզելու եւ այլ օպերատորի ներգրավելու դեպքում քաղաքապետարանը մեծ տուգանքներ ու տույժեր պետք է վճարի։

Թրամփը նոր մամուլի քարտուղար է նշանակել. նախագահի պաշտոնավարման 3 տարում նա 4-րդ խոսնակն է

Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի բաժամունքում. վիճակը կայուն է

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները. ՊՆ

ԱՄՆ-ը մահերի թվի նոր ռեկորդ է սահմանում, Եվրոպան ազդարարում է համաճարակային ճգնաժամի թուլացման մասին

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ բուժում է ստանում. 4571 թեստ բացասական արդյունք է գրանցել

Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ. վարչապետ

Ալափարսում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա

Ձեզ լուրջ պահեք, մեզ հետեւում են. ֆեյսբուքն օգտատերերի մասին տեղեկություններ կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարի համար

Ելակը մտավ զորամաս. վարչապետ (տեսանյութ)

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը