Երևան
12 °C
Մի քանի ամիս տեւած դադարից հետո Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը կրկին հայտնվել է հանրության եւ լրագրողների ուշադրության կենտրոնում: Վերջինս երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ազդարարեց իր նոր՝ «Քաղաքապետը», մոնոներկայացման մասին, որի պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Անոնսի հրապարակումից ժամեր անց սպառվեցին ներկայացման բոլոր տոմսերը: Ի դեպ, այն նկարահանված է Երեւանի քաղաքապետարանի շենքի ֆոնին, եւ ընդամենը մի քանի դրվագից ակնհայտ է դառնում, որ ներկայացումը ամենայն հավանականությամբ քաղաքական ուղղվածություն ունի:
Նախկին քաղաքապետի մոնոներկայացման, քաղաքական ենթատեքստի եւ դրա վերաբերյալ հանրության արձագանքի մասին «Հայկական ժամանակը» զրուցել է Երեւանի ավագանու ԲՀԿ «Իմ քայլը» եւ «Լույս» խմբակցության որոշ անդամների հետ:
«Լույս» Խմբակցության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասում է, որ նման արագությամբ տոմսերի սպառումը եւս մեկ անգամ փաստում է մի բան՝ Հայկ Մարությանի տեղը բեմում է, ոչ թե քաղաքականության մեջ: «Այո, Հայկ Մարության դերասանին կարծես թե ժողովուրդը սիրում է, բայց ոչ Մարության քաղաքական գործչին: Նա քաղաքական թատրոնում չկարողացավ լավ դեր խաղալ, բայց փաստը ցույց է տալիս, որ իրական թատրոնում բավականին պահանջված է»,- ասում է ավագանու անդամը:
Խաչատրյանը նաեւ անդրադարձավ Մարությանի հրապարակած անոնսի դրվագներից մեկին, որտեղ վերջինս ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի մասին է խոսում: Նրա խոսքով՝ այդ դրվագն իր համար անհասկանալի է մնացել, քանի որ Մարության-Մարուքյան հարաբերակցություն չի նկատել: «Դա ինձ համար մի փոքր տարօրինակ էր, բայց միգուցե եղել են բաներ, որոնք մենք չգիտենք: Ինչ վերաբերում է «հետեւից մտնելուն», ապա պարոն Մարությանն ինքը 2018 թվականին «հետեւից մտել էր», եւ երբ հողը ոտքի տակից սկսեց մի թեթեւ փախչել, շատ արագ հենց այդ «հետեւից դուրս եկավ»: Այժմ չգիտեմ՝ այլ «հետեւներում» պարոն Մարությանը հաստատվե՞լ է, թե՞ ոչ, դա արդեն ժամանակը ցույց կտա»,- նշում է նա:
Անի Խաչատրյանի փոխանցմամբ՝ իր շրջապատում շատ են այնպիսիք, որոնք Մարությանի գործի սիրահարները չեն, բայց քաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին իրենց էլ է հետաքրքրել այս նոր ներկայացումը. «Ընկերներս այս մեկն ուզում են նայել, բայց վստահ եմ՝ հաջորդիվ չեն գնա Մարության նայելու: Սա իր քաղաքական վերջին ներկայացումներից հետո կիսաքաղաքական բեմադրություն է: Ես մի պահ մտածում էի գնալ, առաջին շարքում նստել ու վերջում ասել՝ դու շատ ճիշտ տեղում ես, բայց հետո մտածեցի, որ՝ չէ, այդքան ավելորդ ժամանակ չունեմ»:
Ավագանու անդամը նկատում է՝ Հայկ Մարությանի իսկական տեղը թատրոնի բեմում է: «Նա քաղաքական պրոցեսներում էլ էր խաղում: Սակայն քաղաքական կյանքում Մարությանը չհաջողված դերասան էր, քանի որ քաղաքական բեմերում ուրախացնելու կարիք չկա, այնտեղ աշխատել է պետք, իսկ բեմում հաջողված է այնքանով, որ կարողանում է մարդկանց ուրախացնել»,- կարծում է Խաչատրյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով սպասվելիք ներկայացմանը, ասում է՝ ուրախ է, որ Հայկ Մարությանը վերադառնում է դերասանական, թատերական աշխարհ. «Իմ կարծիքով՝ նա իսկապես լավ եւ պահանջված դերասան է, տոմսերի արագ վաճառքը հենց դա է ապացուցում»:
Անդրադառնալով ներկայացման անոնսին՝ վերջինս նկատում է. «Կասեմ հետեւյալը. կարծում եմ՝ ճիշտ չէ հեգնել այն կառույցը, որը երեք տարի ղեկավարել եւ այնտեղ ես եկել հետեւի մուտքից՝ առանձին դռնից, առանձին վերելակով։ Հուսամ՝ պարոն Մարությանը հավատարիմ կմնա մինչեւ 2018 թվականն իր ստեղծած ֆիլմերի, սիթքոմների եւ այլ ստեղծագործությունների ոճին եւ նորմերին»:
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ նկատում է՝ տեւական ժամանակ է՝ ներկայացման մասին խոսակցությունները կային, եւ ենթադրվում էր, որ այն շատ չի ուշանա: Ավագանու անդամի դիտարկմամբ՝ սպասելի էր նաեւ այն, որ մոնոներկայացումը քաղաքական ուղղվածություն կունենա. «Իր իրավունքն է ներկայացում անելը, իսկ թե ինչ կլինի, մենք կհետեւենք եւ կիմանանք այն դիտելուց հետո: Պարզ կդառնա, թե ինչ ենթատեքստեր է պարունակում»:
Ավագանու անդամն ասում է, որ ցանկացել է ընկերների հետ գնալ, դիտել մոնոներկայացումը, սակայն չեն հասցրել տոմսեր ձեռք բերել: «Գուցե նախկին քաղաքապետը հրավիրատոմսեր ուղարկի նախկին գործընկերներին, առավելեւս, որ ներկայացման անունն էլ «Քաղաքապետն» է. ի՜նչ քաղաքապետ՝ առանց ավագանու անդամների»,- կատակում է Մանրիկյանը:
Անդրադառնալով տոմսերի արագ սպառվելուն՝ վերջինս կարծիք է հայտնում, որ մեր հանրությունը չափից ավելի քաղաքականացված է, ինչն էլ հիմնական դրդապատճառն է նման հուզումների: «Շատ լավ կլիներ, որ մեր քաղաքացիներն այլ ներկայացումների ժամանակ էլ նման հետաքրքրություն ցուցաբերեին, ինչը, ցավոք, չկա: Մեր հանրությունն ավելի շատ քաղաքականացված է, քան մշակութացված: Իսկ այս դեպքում ես կարծում եմ՝ ավելի շատ քաղաքականության հետ են կապում. ամիսներ շարունակ լռություն է եղել, գուցե ինչ-որ մարդիկ կան, որ սպասում են այս ներկայացման միջոցով իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալուն»,- ասում է նա:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ, մեկնաբանելով ներկայացման անոնսում Էդմոն Մարուքյանի հասցեին հնչած բավականին կոպիտ ակնարկները, շեշտում է՝ շատերի համար է ակնհայտ, որ Էդմոն Մարուքյանը հազիվ թե Հայկ Մարությանին անդրադարձած լիներ այնպես, որ Մարությանը իր ներկայացման տեսահոլովակում անհրաժեշտություն տեսներ այդ կերպ անդրադառնալու:
«Այդ ժամանակահատվածում Մարությանին աջակցելը տարբեր ընդդիմադիր ուժերի կողմից դարձել էր մոդայիկ: Մենք մեր կուսակցության ներսում քննարկումներ ենք ունեցել այդ ժամանակ եւ այն, ինչ ասել էինք 2.5 տարի շարունակ, պնդել ենք նաեւ այդ օրերին: Ենթադրում եմ, որ նա այդ որոշման համար է «քեն քշում» մեր կուսակցության եւ դրա նախագահի դեմ»,- կարծում է նա:
Անդրադառնալով տոմսերի լայն պահանջարկին՝ ավագանու անդամը նկատում է՝ Հայկ Մարությանը եղել է սիրված դերասան, եւ որեւէ մեկը դա վիճարկել չի կարող: Ըստ Խաժակյանի՝ ինչ-որ պահի Մարությանը փորձել է սիրված դերասանի իր վարկանիշը ընդհանրացնել քաղաքապետ լինելու հետ:
Խաժակյանը կարծում է, որ Մարությանը բավականին լավ ծրագիր է մշակել, նախ, տոմսերի արժեքը սահմանել է այնպես, որ անգամ շատ ավելի ցածր վարկանիշով դերասաններն այդպիսի ներկայացում անեին, շատ ավելի թանկ գներով կվաճառեին: «Ես գրեթե վստահ եմ, որ մինչեւ ձմեռ նա կշարունակի խաղալ այս մոնոներկայացումը: Անգամ չեմ բացառում, որ ընտրություններից առաջ նմանատիպ երկրորդ ներկայացում կլինի՝ ավելի նախընտրական բնույթ կրելով: Ի վերջո, նա սրանով երկու հարց է լուծում՝ իրականացնում է քարոզարշավ, զուգահեռաբար միջոցներ հավաքում՝ բուն քարոզարշավի ծախսերն իրականացնելու համար»,- ընդգծում է նա:
Դավիթ Խաժակյանը նաեւ ասում է՝ Հայկ Մարությանը մշտապես պահանջված դերասան է եղել, սակայն 2018 թվականից հետո փորձել է դերասանի իր վարկանիշը տրանսֆորմացնել քաղաքական վարկանիշի. «Չնայած բոլորս հասկանում ենք, որ 2018 թվականին իր հավաքած ձայները հեղափոխության ձայներն էին, այդուհանդերձ, նա փորձում է իր դերասանական վարկանիշը ծառայեցնել քաղաքական վարկանիշ ձեռք բերելու համար»:
Հիշեցնենք՝ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետ էր ընտրվել 2018 թվականին, նա հեղափոխությունից հետո ձևավորած «Իմ քայլը» դաշինքի առաջին համարն էր։ Երեք տարի անց, սակայն, Երեւանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնեց նրան, եւ վերջինս պաշտոնանկ արվեց:
Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին
Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)
Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան ծնոտի շրջանի պատռվածքով հոսպիտալացվել է
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 10 երեխա շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքներում
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Նիկոլ Փաշինյան
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան
Լևոն Մնացականյանն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կալանավայրում է. նրան մեղադրանք է առաջադրվել
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը
Շտապօգնության մեքենաներով Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված և խնամքի կարիք ունեցող 20 անձ
ԼՂ-ից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում
Անվանել են Վրեժ. ԼՂ-ում վերջին տղա երեխան է ծնվել
ՄԻՊ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքը. Անահիտ Մանասյանն այցելել է Վայք, հանդիպել բռնի տեղահանված անձանց հետ
Կոտայքում բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի
40 ժամ ղեկին. 12-ամյա Կարենը ընտանիքին ԼՂ-ից հասցրել է Հայաստան
Այս լարված շրջանում ծայրագավառականության կողմնակիցները ալեկոծում են մարդկանց. Արայիկ Հարությունյանի ֆեյքազերծումը
Մասիսում հուղարկավորել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանված եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին ու 8-ամյա Նվերին
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստան
ԼՂ-ն գրեթե ամբողջությամբ դատարկ է, առավելագույնը մի քանի հարյուր մարդ կա, որոնք ևս հեռանում են. Բեգլարյան (տեսանյութ)
11 նոր մեքենա. համալրվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ավտոպարկը
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին. ՏԱՍՍ
Կրակել են Բաշինջաղյան փողոցում գտնվող տներից մեկի ուղղությամբ. կա ձերբակալված
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը
Կառավարությունը շարունակում է ժամանակավոր կացարանով ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին (տեսանյութ)
Միացյալ Թագավորությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի
ԼՂ-ից տեղափոխված 361 անձ է բուժում ստանում, պայքարում ենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների կյանքի համար. Ավանեսյան
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը. Գերմանիայի ԱԳ նախարար
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Դյուժարիկ
Վերջին 2 օրերին շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ. ԼՂ-ից 2900 անձ է տեղափոխվել Հայաստան
Դատախազությունը Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայից պահանջում է բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ
Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 417 անձ
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ
Այս օրերին լավ առիթ է հասկանալ, որ հայը հային չի կարող թշնամի լինել, ատել, ուզենալ սպանել. Ալեն Սիմոնյան
ԿԳՄՍՆ-ն հավաքագրում է ԼՂ-ից Հայաստան եկած ուսուցիչների տվյալները. ինչպես գրանցվել
ԼՂ-ի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է. Հայկ Խանումյան
Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 27 չվերթ է հետաձգվել
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում դեռևս երթևեկության սահմանափակումներ կան
ՄԱԿ-ի դատարան ներկայացված հայցով Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից. Էդմոն Մարուքյանը մանրամասնել է
© 2023 Հայկական ժամանակ