Երևան
12 °C
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը, ավագանու այսօրվա նիստում անդրադառնալով Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի ահագնացող թվերին, նկատեց՝ վերջին օրերին այն մեծ դժվարություն է ստեղծել հատկապես առողջապահական համակարգի համար։ Զաքարյանը բնակչությանը եւս մեկ անգամ խնդրեց, հորդորեց, որ պահպանեն բոլոր այն կանոնները, որոնց միջոցով հնարավոր է համավարակի թվերը նվազեցնել։
Այնուհետեւ դիմելով երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ Զաքարյանն ասաց․ «Ելույթիս բուն նպատակն է, որ մենք քաղաքապատկան հիմնարկների միջոցով փորձենք այս հարցը կարգավորել։ Առաջնային եմ համարում այն օղակները, որոնք ունեն մեծ շփում եւ կուտակումներ, խոսքը հատկապես հանրային տրանսպորտի մասին է։ Վերջին շրջանում շատ են օրինազանց վարորդները, որոնք իրենք էլ դիմակ չեն դնում։ Դիմակ չդնող վարորդը չի էլ զգուշացնում առանց դիմակ տրանսպորտ բարձրացող մարդկանց։ Ես այս ամենն ասում եմ փաստացի աչքիս տեսածով։ Իհարկե, նկատողություն արել եմ, բայց միայն իմ ասելով խնդիրը չի կարգավորվի։ Խնդրում եմ մեր մնացած բոլոր հիմնարկների աշխատողներին, որոնք անմիջական շփման մեջ են քաղաքացիների հետ, հետեւողական լինել»,- ասաց նա։
Ավագանու անդամի խոսքով՝ այս օրերին մեծ խնդիր է նաեւ հիվանդանոցներ տեսակցության գնացողների հարցը։ Տեսակցությունների ընթացքում էլ մեկ հիվանդասենյակում հավաքվում են մեծ թվով մարդիկ, որը կրկին վտանգավոր է։
«Ժողովուրդ ջան, հասկանում եմ, որ բոլորս էլ ուզում ենք գնալ, տեսնել մեր հարազատին, բայց դա մեծ ռիսկ է։ Մենք դժվարացնում ենք, անհնարին դարձնում բոլոր այն բժշկական օղակների աշխատանքը, որոնք քուն ու դադար չունեն ու փորձում են մեր զինվորների կյանքը փրկել։ Եկեք պահպանենք գոնե այն կանոնները, որոնք կարող ենք. դրեք դիմակներ, օգտագործենք ալկոգել եւ պահենք սոցիալական հեռավորություն»,- եզրափակեց Լեւոն Զաքարյանը։
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ, ի պատասխան Զաքարյանի առաջարկի, հայտնեց, որ մոտ երկու օր առաջ հանձնարարական է տվել, որ եւս մեկ անգամ շատ խիստ կերպով զգուշացվեն համայնքապատկան բոլոր կառույցների աշխատակիցները․ «Առնվազն մեր համայքապատկան կառույցների աշխատակիցները պետք է հետեւեն այդ կանոններին, ուստի դա ենթադրում է, որ նաեւ պետք է հորդորեն բնակչությանը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT