Բնակիչները դիմել են քաղաքապետին՝ իրենց շենքի մոտ տեղադրելու այդտեղ ապրած անվանի 26 արվեստագետներին նվիրված հուշակոթող

Երեւանի ավագանու առաջիկա նիստին քննարկվելու է Իսրայելյան 37 շենքի հարեւանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու հարցը։

Նախագիծը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղվածգրությունը, որով Իսրայելյան 37 շենքի բնակիչներն առաջարկում են նույն շենքում բնակված հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրել՝ դրանով իսկ վառ պահելով հայ ականավոր գործիչների հիշատակը:

 Հուշակոթողի վրա կլինեն 26 հայ մեծանուն գործիչների անուն-ազգանունները.

  1. Սոս Սարգսյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  2. Արա Շիրազ - ՀՀ ժողովրդական նկարիչ
  3. Ալեքսանդր Գրիգորյան - ՀՀ ժողովրդական արտիստ
  4. Վահրամ Եղշատյան - ՀՀ ժողովրդական արտիստ
  5. Ազատ-Մարիամ Զուլումյան - ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
  6. Վաղարշակ Էլիբեկյան - Վրաստանի ժողովրդական նկարիչ
  7. Լևոն Թուխիկյան - ՀՀ ժողովրդական արտիստ
  8. Վանուշ Խանամիրյան - ՀՀ ժողովրդական արտիստ
  9. Գուսան Շահեն Սարգսյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  10. Անժիկ Հակոբյան - ՀՀ վաստակավոր ժուռնալիստ
  11. Ֆրունզե Մկրտչյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  12. Վարդան Հովսեփյան - ՀԽՍՀ սպորտի վաստակավոր մարզիչ
  13. Նար Հովհաննիսյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  14. Մելինե Համամջյան - ՀՀ ժողովրդական արտիստ
  15. Էդուարդ Ղազարյան - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
  16. Ռուբեն Հովսեփյան - ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
  17. Աշոտ Մելքոնյան - ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
  18. Վերջալույս Միրիջանյան - ՀՀ վաստակավոր արտիստ
  19. Ալբերտ Յավուրյան - ՀՀ ժողովրդական արտիստ
  20. Սվետլանա Գրիգորյան - ՀՀ ժողովրդական արտիստ
  21. Ելենա Արարատովա - ՀՀ ժողովրդական արտիստ
  22. Մայիս Կարագյոզյան - ՀՀ վաստակավոր արտիստ
  23. Ալբերտ Սարգսյան ՀԽՍՀ - վաստակավոր նկարիչ
  24. Սուրեն Սաֆարյան ՀԽՍՀ - ժողովրդական նկարիչ
  25. Վարուժան Վարդանյան - ՀՀ վաստակավոր նկարիչ
  26. Ալեքսանդր Պետրոսյան - ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ Պատվավոր երկաթուղային:

Գրության մեջ նաեւ նշվում է, որ հուշակոթողի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները: Այն կզարդարի Երեւան քաղաքի Ռաֆայել Իսրայելյանի փողոցը, որն ավարտվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանով: Հուշակոթողի տեղադրման համար նաեւ դիմել էին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական նախկին ղեկավար, լուսահոգի Երվանդ Ղազանչյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ու Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Տպել
2068 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից