Երևան
12 °C
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մուտքագրեց քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, համանուն խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը, Մարությանին՝ անվստահություն հայտնելու գործընթացին անդրադառնալով, նշեց՝ Մարությանն իր աշխատելաոճում մի շարք խնդիրներ է ունեցել: «Հայկ Մարությանը վաղուց խզել է հարաբերությունները կուսակցության հետ: Մինչ խզելն էլ շատ խնդիրներ է ունեցել աշխատաելաոճի հետ կապված: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշումը շատ երկար խմորված և հասունացած գործընթացի արդյունք է»:
Բաբայանի խոսքով՝ ինքը կարող է գնահատական տալ Երևանի քաղաքապետի աշխատանքի վերաբերյալ նաև որպես պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ:
«Աշխատանքային հարցերով շատ եմ առնչվել Երևանի քաղաքապետարանի հետ և կարող եմ ասել, թե որքան ահռելի դժգոհություններ կան գործարարների և մասնավորապես շինարարների կողմից: Քաղաքացիները, եթե որոշակի գոհունակություն ունեն վերելակների կամ տրանսպորտի բարեփոխումների հետ կապված, որոնք չնայած դանդաղ են ընթանում հենց Մարությանի պատճառով, բայց կա խիստ դժգոհություն ստվար մեկ այլ շերտի մոտ: Նա մի շարք խնդիրներ էլ բարդել է կառավարության վրա և դրանով սահմանափակվել։ Կուսակցության հետ կապը խզելն էլ ավելի բարդացրեց նրա հետ աշխատելը: ՔՊ-ն այլևս չէր կարող պատասխանատվություն կրել Մարությանի չարածների համար: Նա չէր աշխատում ավագանու անդամների հետ. մի քանի հոգու ընտրել էր որպես յուրային, մնացածին էլ համարում էր ոչ յուրային և նրանց հետ կապ չէր պահում»,- ասում է Բաբայանը:
Հարցին՝ մինչ կուսակցության հետ կապեր խզելը՝ մատնանշված թերացումները նկատե՞լ են, պատգամավորը դրական պատասխան տվեց. «Ժամանակին փորձեր են արվել թերացումները շտկելու, կապը նրա հետ ամրապնդելու, բայց չի հաջողվել: Վերջին շրջանում էլ ներքին քաղաքական խմորումները, ընտրությունները և այլ գործընթացներ բերեցին նրան, որ այս որոշումը պետք է կայացվեր»:
ՔՊ վարչության անդամի խոսքով՝ անվստահություն հայտնելու վերաբերյալ խմորումները սկսվել են դեռ այն ժամանակ, երբ Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: «Դրան բերեց նաև այն, որ Հայկ Մարությանը պարբերաբար բացակայում էր աշխատանքից, ժամանում էր աշխատավայր կեսօրին, ինչը քաղաքապետարանի աշխատակիցները կարող են փաստել»,- ասում է նա:
Բաբայանը շեշտում է՝ Հայկ Մարությանի անձի մասին խոսում են նաև նրա վերջին գրառումները, երբ ավագանին իրեն անվստահություն է հայտնում, իսկ ինքը գրում է, թե նոր ավտոբուսներ ու վերելակներ է բերում՝ անտեսելով հասունացած խնդիրը. «Սա ցայտուն խոսում է մարդու բնավորության ու արժեհամակարգի մասին»:
Հարցին՝ փորձ արվե՞լ է հանդիպել Մարությանի հետ, խոսել ու հասկանալ միմյանց, Բաբայանն ասում է՝ բազմաթիվ փորձեր են եղել. «Հայկ Մարությանը ցանկացել է մի քանի անգամ լքել պաշտոնը, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով այդ մտքից հետ է կանգնել: ՔՊ-ից դուրս գալուց հետո մենք առաջարկեցինք նրան լքել պաշտոնը, ինչին Մարությանը պատասխանեց, որ միայն ավագանու անվստահությամբ կլքի, կարծելով, թե դա անհավանական է»:
Խոսելով իշխանական խմբակցության առաջադրած թեկնածուի՝ Հրաչյա Սարգսյանի մասին, անդրադառնալով նաև այն հարցին՝ բացի Սարգսյանից, այլ թեկնածուներ եղե՞լ են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը նշում է՝ թեկնածուների մասով քննարկումներ եղել են:
«Հրաչյա Սարգսյանն այս ընթացքում իրեն շատ բարեխիղճ է դրսևորել, երբևէ խնդիրներ չի ստեղծել: Նա ունի փորձառություն: Ես արդեն նշեցի, որ Հայկ Մարությանը տարվա կեսը բացակայել է աշխատանքից, և Հրաչյա Սարգսյանը նրա փոխարեն մեծ աշխատանք է կատարել: Այսպես ասած՝ տարվա կեսը Սարգսյանը քաղաքապետ է եղել»,- նկատում է նա:
Դիտարկմանը, որ Մարությանին անվստահություն հայտնելու լուրերին հետևելիս կարող ենք նկատել՝ երևանցիներն այնքան էլ դժգոհ չեն Մարությանի աշխատանքից, հարցին՝ փորձե՞լ են պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունեն մայրաքաղաքի բնակիչները քաղաքապետի աշխատանքի վերաբերյալ, Նարեկ Բաբայանը պատասխանում է. «Երևանցիները տեղյակ չեն ներքին խնդիրներից, և դրա կարիքը չկա էլ: Նրանք, «բարի Հայկ Մարության»-ի կերպարը հավանելով, միգուցե լրիվ այլ գնահատական տան, մանավանդ որ որոշակի աշխատանք քաղաքապետարանն արել է: Մարությանն էլ կարողացել է լավ PR անել և դա ներկայացնել որպես իր աշխատանք, ոչ թե քաղաքապետարանի ինստիտուտի: Բայց ես վստահ եմ, որ այս փոփոխությամբ որևէ խնդիր չի առաջանա մայրաքաղաքի կյանքում: Ինչ բարեփոխումներ արդեն կատարվել են, էլ ավելի մեծ թափով իրականացվելու են»:
Նկատառմանը, որ Մարությանին անվստահություն հայտնելու լուրերը հաստատվելուց հետո որոշ շրջանակներ հիշեցնում են այն, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀԱԿ ցուցակով, սակայն դուրս եկավ խմբակցությունից և դարձավ անկախ պատգամավոր, նրան այդ քայլը կարելի՞ էր, իսկ Մարությանին՝ ոչ, Նարեկ Բաբայանը նկատում է՝ Հայկ Մարությանն ընտրվել է կոնկրետ որպես «Իմ քայլի» առաջին համար և թիվ մեկ պատասխանատու:
«Եվ տրամաբանական է, որ «Իմ քայլը» խմբակցությունը պետք է պատասխանատու լինի քաղաքի համար, որպես ընտրություններում հաղթած ուժ։ Եթե մեր թեկնածուն լիներ մեկ այլ մարդ, նա նույն տոկոսով ընտրվելու էր: Եթե մեկը դուրս է գալիս կուսակցությունից, նա պետք է բարոյականության կոդեքս ունենա, հայտարարի դրա մասին, թողնի այդ պաշտոնը, ասի, որ ինքն արդեն ընդդիմադիր է և համաձայն չէ այդ կուսակցության դիրքորոշման հետ: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին և ՀԱԿ-ին, ապա այստեղ հարցն այլ է: Նիկոլ Փաշինյանը, երբ ՀԱԿ-ի ցուցակով ընտրվել է պատգամավոր, նա եղել է այդ ցուցակում երկրորդ ամենաբարձր ռեյտինգ ունեցող մարդը: ՀԱԿ-ի առաջնորդի (հեղ. Լևոն Տեր-Պետրոսյան) ինքնաբացարկից հետո նա ՀԱԿ-ի կազմում ամենաբարձր ռեյտինգ ունեցող անձն էր և իր աշխատանքով էլ ցույց է տվել, թե ով էր ճիշտ և ով սխալ, երբ ՀԱԿ-ն այլ ուղի էր բռնում՝ ԲՀԿ-ի ու մյուսների հետ համագործակցելով»,- հիշեցնում է Բաբայանը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT