Երեւանցիները բողոքում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից, քաղաքապետարանը պարզաբանում է

Մարդիկ դժգոհում են Երեւանում տեղադրված նոր վերելակների աշխատանքից։ Դրանց վատ աշխատելու մասին ֆեյսբուքյան գրառմամբ օրերս հայտարարել էր օգտատեր Հայկ Սահակյանը։ «Սա մեր շենքի նոր վերելակն է՝ Չարբախում։ Տեղադրվել է դեկտեմբերի 30-ին կամ 31-ին։ Հունվարի 1-ին արդեն իսկ չէր աշխատում, ու մնաց էդ վիճակում մոտ մեկ շաբաթից ավելի։ Հետո նորոգեցին, մեկ թե երկու օր աշխատեց, հետո էլի նույնը։ Քիչ առաջ տուն գալիս կրկին սա չէր աշխատում, արդեն 4-րդ անգամ»,- հրապարակված լուսանկարին կից գրել էր Սահակյանը։

Վերջինիս գրառմանն արձագանքներում նույնպես դժգոհություններ կան  նոր տեղադրված վերելակների աշխատանքից։ Օրինակ՝ մեկ այլ քաղաքացի էլ գրել է, որ իրենց շենքի վերելակը տեղադրվել է 2020 թվականի հոկտեմբերին, բայց մինչեւ այժմ օր ու մեջ է աշխատում։

Հիշեցնենք՝ 2020 թվականին Երեւանի քաղաքապետարանը նախատեսել էր շուրջ 500 վերելակի փոխարինում, որն արդեն իրագործել է։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր տարեվերջյան ամփոփման ժամանակ հայտնել էր, որ գործընթացը շարունակվելու է նաեւ այս տարի՝ 2021 թվականին։

Պարզվում է, մարդկանց նոր վերելակներն այնքան էլ չեն գոհացնում, քանի որ դրանք իրենց չեն արդարացնում։ Որոշներն անգամ դժգոհում են ու ասում, որ եթե իրենց հարցնեին, ոչ էլ կուզեին, որ փոխվեն այդ վերելակները, այլ կցանկանային, որ որ հին վերելակը մնար։

Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե Չարբախի տվյալ հասցեի վերելակի խնդրին քաղաքապետարանն արդեն հասցրե՞լ է ծանոթանալ (օգտատիրոջ ֆեյսբուքյան գրառմանն արձագանքել էր նաեւ քաղաքապետի խոսնակը)։  «Փորձել ենք կապվել քաղաքացու հետ եւ քանի որ դեռ չի հաջողվել կապ հաստատել, ինքն էլ հասցե չի նշել, դեռ կոնկրետ այդ հասցեի խնդրին չենք կարողացել ծանոթանալ։ Ամեն դեպքում՝ Չարբախի նոր տեղադրված վերելակները ստուգվում են»,- մեր զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Իսկ ինչ վերաբերում է այլ շենքերում առկա վերելակների խնդիրներին, Կարապետյանը վստահեցրեց՝ դրանց մասին քաղաքապետարանը տեղյակ է լինում, եւ խափանումների պատճառները տարբեր են՝ սկսած միջամտությունից, վերջացրած՝ գերծանրաբեռնված աշխատանքից։

Մեր այն դիտարկմանը, թե մարդիկ հիմնականում բողոքում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից, խոսնակն արձագանքեց․ «Խնդիրն ամենեւին էլ համատարած բնույթ չի կրում, դրանք ի հայտ են գալիս հատուկնետ տեղերում, որոնք հընթացս լուծվում են»։

Ըստ Հակոբ Կարապետյանի՝ խափանման օբյեկտիվ պատճառներից մեկն էլ այն է, որ նոր վերելակները տեղադրված են հին հորերում։ Ամեն դեպքում խոսնակը վստահեցրերց՝ երբեմնի մեկ-երկու խափանումներից հետո խնդիրները վերանում են եւ վերելակը սկսում է նորմալ աշխատել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11170 դիտում

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է