Վերջին 30 տարիներին Երեւանը փոխել է 12 քաղաքապետ. բոլորը ժամկետից շուտ են ազատվել, որոշներն անցնում են քրեական գործերով

Երեւանն իր պատմության վերջին 30 տարում չի ունեցել մի քաղաքապետ, որը պաշտոնավարած լինի մինչեւ սահմանված ժամկետի ավարտը: Որպես կանոն՝ մայրաքաղաքը կառավարողները մնացել են մեկ կամ երկու, առավելագույնը՝ երեք տարի: Բացառություն են երկու քաղաքապետեր, որոնք օրենքով նախատեսված 5 տարին սպառելուց հետո կրկին վերընտրվել են, սակայն պաշտոնավարման 2-րդ ժամկետից 1-2 տարի անց կիսատ են թողել քաղաքապետի իրենց գործունեությունը:

«Հայկական ժամանակ»-ն առանձնացրել է 1990-ականների սկզբից մինչեւ 2021 թվականը Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձանց կենսագրության ուշագրավ որոշ մանրամասներն ու պաշտոնավարման ժամկետները:

1990 թվականի դեկտեմբերի 4-ից Երեւանի քաղաքապետի լիազորություններն ստանձնել է քաղաքական գործիչ Համբարձում Գալստյանը եւ ուղիղ երկու տարի անց՝ 1992 թվականի դեկտեմբերի 22-ին դադարեցրել այն: Դրանից երկու տարի հետո՝ 1994 դեկտեմբերի 17-ին, Գալստյանն սպանվել է: Նրա սպանության հանգամանքների վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվել, սակայն իրական պատճառներն այդպես էլ չեն բացահայտվել:

Համբարձում Գալստյանից հետո 4 տարի Երեւանի քաղաքապետն է եղել տնտեսագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, ներկայիս ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը: Նրա լիազորությունները դադարեցվել են 1996 թվականի փետրվարի 2-ին: Խաչատուրյանին փոխարինել է Աշոտ Միրզոյանը, որի մասին մանրամասներ գտնել մեզ չհաջողվեց: Միրզոյանը Երեւանի քաղաքապետ է եղել ընդամենը մի քանի ամիս՝ 1996 թվականի փետրվարի 23-ից հուլիսի 11-ը:

Այնուհետեւ՝ 1996 թվականի նոյեմբերի 14-ից մինչեւ 1998 թվականի փետրվարի 2-ը Երեւանի քաղաքապետն է եղել պետական քաղաքական գործիչ, գրող-հրապարակախոս Վանո Սիրադեղյանը:

Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան եւ Հայաստանի լավագույն արձակագիր: Մինչեւ մահը Սիրադեղյանը գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի դարձավ այս տարվա հոկտեմբերի 17-ին: Նրա աճյունը տեղափոխեցին Հայաստան և հուղարկավորեցին հայրենի Կոթի գյուղում:

Ընդամենը 1 տարի՝ 1998 թվականի մայիսի 6-ից 1999 թվականի հունիսի 15-ը Երեւանի քաղաքապետն է եղել գեներալ-մայոր, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գործիչ Սուրեն Աբրահամյանը:

Իսկ Ալբերտ Բազեյանը Երեւանը ղեկավարել է 1999 թվականի օգոստոսի 9-ից մինչեւ 2001 թվականի հունվարի 10-ը: Բազեյանին փոխարինել է ՀՀ պետական գործիչ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա Երեւանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրել է 2001 թվականի հունվարի 11-ից մինչեւ 2003 թվականի հունիսի 30-ը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նազարյանից հետո 6 տարի պաշտոնավարել է «Հայաստանի Հանրապետություն» կուսակցության անդամ Երվանդ Զախարյանը: Նրա նկատմամբ եւս քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, որպիսի արարքով էական վնաս է պատճառվել Երեւան համայնքի օրինական շահերին։ Երվանդ Զախարյանը քաղաքապետ էր ընտրվել 2003 թվականի հունվարի 7-ին, պաշտոնավարել՝ 5 տարի, ապա՝ վերընտրվել եւ մեկ տարի հետո՝ 2009 թվականի մարտի 4-ին դադարել են նրա լիազորությունները: Երվանդ Զախարյանի գործունեությունը ոչ միանշանակ վերաբերմունքի է արժանացել հասարակության եւ մամուլի կողմից։

2009 թվականի մարտի 4-ից 2010 թվականի դեկտեմբերի 8-ը Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է Գագիկ Բեգլարյանը (նա հանրությանը հայտնի է «Չոռնի Գագո» մականվամբ): Բեգլարյանը եւս անցնում է մի շարք քրեական գործերով: 2020 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ բացահայտել է տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման դեպքեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ: Դեպքի առթիվ 2020 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

Բեգլարյանին կրկին կարճատեւ՝ մեկ տարի տեւողությամբ փոխարինել է ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը: Կարապետյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 28-ը: Մասնագիտությամբ տնտեսագետ Կարապետյանը քաղաքական դաշտում առաջին անգամ հայտնվել է հենց քաղաքապետի պաշտոնում:

Տարոն Մարգարյան. այս անունը թերեւս դեռ շատ վառ է հանրության հիշողություններում: Մարգարյանը Երեւանի քաղաքապետի ժամկետը սպառած ու կրկին վերընտրված քաղաքապետերի թվում է: Պաշտոնավարումն սկսել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից եւ պաշտոնավարել մինչեւ 2018 թվականը: «Հեղափոխություն»-ից հետո՝ հուլիսի 9-ին, Մարգարյանը հրաժարական է տվել: Նա պաշտոնավարել է 7 տարի: Մարգարյանն անցնում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով։ Նախկին քաղաքապետի նկատմամբ քննչական կոմիտեն խափանման միջոց է ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Տարոն Մարգարյանին հաջորդեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, ռեժիսոր, հայտնի դերասան Հայկ Մարությանը: Մարությանը Երեւանի պատմության մեջ միակ քաղաքապետն է, որը պաշտոնանկ արվեց իշխող թիմի ձեռնարկած անվստահության գործընթացների արդյունքում: Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրեց 3 տարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 13-ից 2021 թվականի դեկտեմբերի 22-ը: Հիշեցնենք՝ նրան անվստահություն հայտնելու գործընթացը տեղի ունեցավ երեկ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6772 դիտում

Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան

ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ

Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ