Երևան
12 °C
Երեւանի թիվ 93 մանկապարտեզի ցանկապատման չարչրկված հարցը կարծես թե լուծված է։
Երեւանի ավագանու այսօրվա նիստում, երբ զեկուցվում էր մանկապարտեզներին վերաբերող նախագիծ, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցադրում արեց՝ ասելով․ «Չգիտեմ այս նախագծի մեջ ներառվում է, թե չէ Բլեյանի բազմաչարչար դպրոցին հարակից ցանկապատը, բայց մանկապարտեզը վերանորոգման է դրված։ Ուզում եմ հրապարակային լսել պատասխանատուներից՝ արդյոք մանկապարտեզի վերանորոգումից հետո էդքան շոշափված ցանկապատի լինելո՞ւ է, թե՞ չէ»։
Պատասխանելով Անի Խաչատրյանին՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց․ «Ես ցանկապատների հարցերով չեմ զբաղվում, բայց եթե օրենքով սահմանված է, ուրեմն, այո, կլինի։ Հաստատում եմ»։
Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ ցանկապատվող՝ Երեւանի համար 93 մանկապարտեզին հարակից եւս մեկ մանկապարտեզ կա, որը նույնպես վերանորոգվելու է ու ցանկապատ դրվի։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի արդյունքում են իրականացնելու մանկապարտեզի վերանորոգումը։ «N93 մանկապարտեզը եւս ներառված է այդ ցանկում»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք՝ տեւական ժամանակ պայքար էր գնում մի կողմից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, մյուս կողմից համար 93 մանկապարտեզի ու Երեւանի քաղաքապետարանի միջեւ։ Քաղաքապետարանը պաշտպանում էր համար 93 մանկապարտեզի՝ ցանկապատ ունենալու որոշումը, իսկ հարեւանությամբ գործող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը դեմ էր ցանկապատին։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն ունի 7 դպրոց, որոնք գործում են Երեւանի Հարավարեւմտյան թաղամասի տարբեր հատվածներում: Ավելի վաղ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտնել էր՝ աշակերտները, ուսուցիչները, որպեսզի կարողանան մասնակցել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, մի մասնաշենքից մյուսն են գնում, իսկ այդ ճանապարհն անցնում է հարակից N93 մանկապարտեզի կողքով:
Մանկապարտեզի աշխատակազմն էլ ցանկանում է տարածքը ցանկապատել եւ այն առանձնացնել հարեւան ուսումնական հաստատություններից, որպեսզի տեղի բնակիչներն ու անծանոթ մարդիկ այնտեղ մուտք չգործեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT