Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

24/06/2026 schedule19:19

Այսքան հետընտրական քննարկումներում այդպես էլ չտեսանք խորքային հետազոտություններ, որ նկատեին տեկտոնիկ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հայաստանյան հասարակության մտածելակերպում և քաղաքական մշակույթում։

Վերլուծական դաշտի զգալի մասը, առաջնորդվելով հին կաղապարներով կամ քաղաքական նպատակահարմարությամբ, հաճախ հրաժարվում է տեսնել այն նոր իրողությունները, որոնք ձևավորվել են 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից ի վեր և իրենց արտացոլումը գտան 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում։

Ինչ ասես խոսվում է իբր իշխանությունների կողմից հասարակությանը կաշառելու, վարչական ռեսուրսը օգտագործելու մասին, սակայն ոչ մի իրական ապացույց ու հստակ քննարկում։

Պատկերացնում եք, մի երկրում, որտեղ ընդդիմադիր լինելը ոչ միայն լավ մոդայիկ է, այլ նաև լավ վճարվում է, չգտնվեց մեկ վարչական աշխատող, որը հիմնավորեր, որ իշխանություններից ստացել է հստակ հրահանգ՝ կազմակերպելու ինչ-որ բան։

Եթե փորձենք ընտրություններին տալ օբյեկտիվ և սթափ քաղաքական գնահատական, ապա Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական հաղթանակը հիմնված է մի քանի առանցքային գործոնների վրա։

Փորձենք կետերով թվարկել դրանք, սակայն մինչև կետերին անցնելը նախ մի քանի ընդհանուր փաստում։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ավելի խարիզմատիկ առաջնորդ է, ավելի սոփեստիկ, համոզիչ ու որակյալ խոսք ունի, չի էլ քննարկվում։ Կար նաև այլ հանգամանք․ Նիկոլ Փաշինյանը հիանալի օգտագործեց ժամանակակից քարոզչական տեխնոլոգիաները, հիանալի ընտրված սիմվոլներ, երգեր, կերպարներ, հագուստ ու իմիջ։ Այս հարցում ևս նա անմրցելի էր։

  1. Ընտրակաշառքի ինստիտուտի մաշվածությունը և քաղաքացու գիտակցությունը։

Տարիներ շարունակ կաթիլ-կաթիլ ձևավորված հասարակական գիտակցությունն այսօր տվել է իր արդյունքը։ Նախկինում ընտրությունների ելքը հաճախ որոշվում էր թաղային հեղինակությունների, վարչական ճնշումների և ուղղակի ընտրակաշառքի միջոցով։ Նախկինում ոչ միայն գումարն էին տալիս, այլ նաև ինչ-որ մեկի համար գնում էին ընտրության։ Հիմա մարդկանց մեծամասնությունը չի հանդուրժի, եթե որևէ մեկը գա ու ասի՝ իմ խաթեր սրան պիտի ընտրես։ Ավելին՝ նոր սերունդը առհասարակ կռիվ կանի, իսկ հին սերունդն էլ կարող է համաձայնություն տա, բայց գնա ընտրի իր սրտի ուզածին։ Նաև այդ է պատճառը, որ կալուգացի միկրոսուլթանը ասաց, որ իրենց խաբեցին։ Հենց այս ամենի մասին էր ասում ՀՀ վարչապետը, երբ խոսում էր գլուխներ վաճառողների մասին։ Այո, եթե մի հասարակությունում դեռ կան գլխաքանակ վաճառողներ, այդտեղ չի կարող լինել ժողովրդավարություն։

Այսօր հայ ընտրողի մեծամասնության համար սեփական ձայնը վաճառելը դարձել է մերժելի և ամոթալի երևույթ։ Ընտրողը գիտակցում է, որ իր քվեն իշխանություն ձևավորելու և երկրի ապագան որոշելու միակ իրական գործիքն է։ Դեռ կան, իհարկե, որոշ տոկոս մարդիկ, որ սա չեն հասկանում, չեն ընդունում, փորձում են խաղալ նույն մաշված խաղը, սակայն նրանք, բարեբախտաբար, մեծամասնություն չեն։ Այդ մաշված ու արդեն ՀՀ շահերի համար թշնամի համարվող կերպարներն ու իրենց մնացուկները գնալով ոչ միայն մերժվելու են, այլև շուտով հայտնվելու են բանտերում համապատասխան հետևանքներով։ Լավ կլինի առհասարակ այս մասսային ենթարկել խիստ պատիժների, հատկապես դրանց խմբապետներին, որոնք տարբեր «շուստրի մեխանիզմներով» մեծ գումարներ վերցրին ՀՀ պետականության թշնամիներից. մեկը իր տարածքը վարձակալելու պատրվակով, մեկը՝ ինչ-որ տեղ աշխատելու, մյուսը՝ այս կամ այն կուսակցությանը ծառայություններ մատուցելու համար։ Հատկապես այս մասսաներին պետք է պատժել։

  1. Ժողովրդավարական ինստիտուտների կայունացումը

2026 թվականի ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանում ընտրական ինստիտուտը կայացած է։ Չնայած լարվածությանը և տեղեկատվական հսկայական հոսքերին՝ բուն ընտրական պրոցեսը, ձայների հաշվարկն ու վերահսկողությունը եղել են թափանցիկ։ Երբ քաղաքացին վստահ է, որ իր քվեն չի կեղծվելու, նրա մասնակցությունը դառնում է գիտակցված (ի դեպ, մասնակցության ցուցանիշը կազմեց 58.97%, ինչն ավելի բարձր է, քան 2018-ին և 2021-ին)։ Սա ևս ակտիվացած հասարակության ցուցանիշն է, որը նույնպես կարևոր է։ Սրանով փլուզվեց նաև ընդդիմության սիրած թեզերից մեկը, որ իբր մասնակցության մեծ տոկոսի դեպքում Նիկոլ Փաշինյանին չեն ընտրի. սա էլ կեղծ դուրս եկավ։ Եթե անգամ դա պայմանավորված էր արտաքին ճնշումներով, ապա ավելի ուրախացնող է, քանի որ նշանակում է՝ ՀՀ քաղաքացու ինքնագիտակցությունն ավելի բարձր է, քան նրանք մտածում էին։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացին, տեսնելով, որ դրսի ապրողների հաշվին ՀՀ-ում օտար ինտերվենցիա է կազմակերպվում, տեսնելով, որ նախընտրական փուլում հայկական ապրանքների համար ճանապարհ են փակում, որ մեզ ստրկացնեն, դա թույլ չտալու համար գնաց ընտրության և ցուցաբերեց ակտիվություն, իսկ այլ պարագայում չէր անելու։ Սա ևս կայացող ժողովրդավարական ինստիտուտների մասին է խոսում։

  1. Արտաքին քաղաքական վեկտորի ընտրություն

Այս ընտրությունները, ըստ էության, վերածվել էին հանրաքվեի՝ երկրի ռազմավարական ուղղության վերաբերյալ։ Իշխանությունը հանդես էր գալիս արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման, դեպի Արևմուտք (ԵՄ, ԱՄՆ) մերձեցման և տարածաշրջանային խաղաղության օրակարգով։ Մինչդեռ հիմնական ընդդիմադիր ուժերը (օրինակ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որը ստացավ 23.27%, և «Հայաստան» դաշինքը՝ 9.92%-ով) առաջ էին քաշում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վերականգնման նարատիվները։ Ժողովրդի մեծամասնությունը հստակ ընտրություն կատարեց հօգուտ ինքնիշխանության ամրապնդման և դեպի Ռուսաստան միակողմանի կախվածության նվազեցման։ Սա, իհարկե, պայմանավորված էր նաև ՌԴ վարած հակահայկական քաղաքականությամբ, սակայն կա նաև տարրական ինքնասիրության խնդիր։

Ընդդիմությունը ՌԴ-ին հրահրեց գործել մի գործելաոճով, որը առնվազն ժամանակակից գիտակից մարդը չի ընդունում, իսկ ՌԴ-ն նույն մեթոդի պատճառով անդադար խնդիրներ է ունենում։ Խոսքը պարտադրող, վախեցնող, ահաբեկող, սպառնացող ռազմավարության մասին է։ Սա հստակ «Հիբրիդային պատերազմ» էր, որտեղ ՌԴ-ն սպառնաց մեր տնտեսական ապրանքների արգելափակմամբ, գազի գնի թանկացմամբ և այլն։ Իսկ ընդդիմությունը, այդ ամենը օգտագործելով, փորձեց վախ տարածել մեր հասարակության մեջ, սակայն դա երբեք չի աշխատում։

Եթե նույնիսկ սեփական երեխայիդ անդադար սպառնաս ու պարտադրես, ապա ոչինչ չի ստացվի։ Ռուսական այս բրուտալ քաղաքականությունը, որը ողջունվում, ավելին՝ խրախուսվում էր ներսում, ավելի էր զայրացնում հայ ընտրողին։ Բոլոր այս քայլերը, ի վերջո, խոսում են հայկական ժողովրդավարության կայացման մասին։

  1. Ընդդիմության մեթոդաբանական սնանկությունը

Ընդդիմադիր դաշտը շարունակեց կիրառել հնացած մեթոդներ՝ հիմնված բացառապես սուր քննադատության, աշխարհաքաղաքական նախկին կաղապարների և էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա։ Նրանք չկարողացան հանրությանը առաջարկել ապագայի զարգացման այլընտրանքային, իրատեսական և հասկանալի մոդել։ Չհասկանալով հանրության ներքին տրանսֆորմացիան՝ նրանք օտարվեցին ընտրողների հիմնական զանգվածից։

Ինչպես ասում էր կրծողի անձնական օգտագործման աչոնիկը, որը, հիմա բիզնես լեդիի կերպարի մեջ մտած, խելացի խորհուրդներ է տալիս, Նիկոլ Փաշինյանը ապրեց «Ես Ձեզանից մեկն եմ» կերպարով, այն ժամանակ, երբ ընդդիմությունը մնում է «Մենք ձեզանից լավն ենք» կերպարի մեջ։ Հատկապես ընտրություններում պարտվելուց հետո ընդդիմությունը նորից շարունակում է մեղադրել հայ ընտրողին, անուն կպցնել մարդկանց, որոնք նրանց չեն ընտրել։ Այս խաղը երբեք լավ տեղ չի տանում։

2026 թվականի ընտրությունների արդյունքը ոչ թե պատահականություն էր կամ պարզապես տեխնիկական հաղթանակ, այլ Հայաստանի քաղաքացու կողմից ինքնիշխանության, ժողովրդավարության և նոր աշխարհաքաղաքական իրողությունների գիտակցված վավերացումը։

Հին համակարգի կողմնակիցների համար սեփական մեթոդների սնանկությունը ընդունելը իսկապես նշանակում է ընդունել իրենց քաղաքական վախճանը, ինչի պատճառով էլ օբյեկտիվ վերլուծությունները լրատվական դաշտում այդքան քիչ են։ Իսկ այն, որ նրանք մաշված տեսաերիզի պես կրկնում են, թե իբր Նիկոլ Փաշինյանը մարզերում է հաղթել, իսկ Երևանում պարտվել է, որևէ նոնսենս չի պարունակում, ոչ մի վատ բան սրանում չկա։ Նախ սա բնական երևույթ է, որ մայրաքաղաքի կենտրոններում գործող իշխանությունները մեծ տոկոս չեն ստանում։ Նորմալ է, քանի որ կենտրոնում ապրում են հիմնականում հարուստներ, մտավորականներ, արվեստագետներ, որոնք ունեն ավելի բարձր նշաձողեր կյանքի պահանջների ու որակի մասին։

Սակայն մեր դեպքում կա ևս մեկ պատճառ․ Երևանի կենտրոնի բնակչության առնվազն կեսը կազմում են նախորդ երկու տասնամյակների «հայկական վայրի կապիտալիզմի» պտուղները վայելող մարդիկ՝ այսպես ասած «Բիրդանաղաներ»։ Բնական է, որ այդ մարդիկ չէին ընտրելու մի իշխանության, որն ուզում է իրենցից խլել ապօրինի վաստակած գույքը և հարստությունը։ Բայց, ի վերջո, անգամ ամենակենտրոնում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել է ընտրողների մեկ երրորդից ավելի տոկոսը, ինչը նշանակում է, որ հիմնականում դասական մտավորականների ու արվեստագետների զգալի մասը կատարել է ճիշտ ընտրություն։

Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրեցին հիմնականում մարզերում, այն էլ սահմանամերձ մարզերում։ Իհարկե, այստեղ էլ եղան տարատեսակ մարազմատիկ գնահատականներ, սակայն դրանք էական չեն։ Դրանց այստեղ անդրադառնալն անգամ անիմաստ է։ Մարզերի բնակչությունը այդպիսի բարձր վստահության տոկոս տվեց Նիկոլ Փաշինյանին այլ պատճառով։ Մարզի բնակիչը այս տարիների ընթացքում սովորել է, որ իր խոսքը կարևոր է, որ իր գյուղի ու թաղի հարուստները այլևս իր հետ չեն վարվում կենդանու նման։ Նրա իրավունքները չեն ոտնահարում, նրա ձայնը կարևորում են։ Իրենց փողոցը սարքվում է, ու գիշերային լույս է քաշվում, դպրոցն ու մանկապարտեզն են կառուցվում:

Այո, միգուցե Երևանի կենտրոնում ապրողի համար միշտ եղել է որակյալ ասֆալտ ու լավ վերանորոգած դպրոց, սակայն մարզի բնակչի համար դա վերջին երեսուն տարում ապահովել է միայն Նիկոլ Փաշինյանը, և դա անկարևոր չէ։ Առաջին մասն ավելի կարևոր է։

Այսքանից հետո մնում է, որ երրորդ անգամ վստահության քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիրը» հետևություններ անի և նախ ոչնչացնի ՀՀ պետականությանը սպառնացող մետաստազները, հետո իր նախորդ տարիների աշխատանքին տա ճիշտ գնահատական և հետևություններ կատարի այդ գնահատականներից։

Վան Սեբաստացի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1029 դիտում

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին