Երևան
12 °C
2018-ի սեպտեմբերին Երևանում կայացել են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։
Ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է ընտրողների 80% քվեն։
Դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը ավտոմատ կերպով ընտրվել է քաղաքապետ։ «Ֆեյսբուքի» իր ջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Հանրությանը անհայտ հանգամանքների բերումով Հայկ Մարությանը հրաժարվել է քաղաքացիների 80% քվեն ստացած քաղաքական թիմին իր անդամակցությունից։
Հայկ Մարությանը նաև խմբակցության ղեկավարին հայտնել է, որ պատրաստվում է այլ թիմով մասնակցել մյուս ընտրություններին։
Թե ո՞րն է այդ թիմը չգիտի ոչ ոք։ Ո՛չ ավագանու խմբակցությունը, ո՛չ հանրությունը, բացարձակապես ՈՉ ՈՔ։
Այս պայմաններում, երբ քաղաքապետը փակ դռների ետևում հայտնում է, որ պատրաստվում է այլ (բոլորիս դեռ անհայտ) քաղաքական թիմով գնալ մյուս ընտրություններին, երբ կա լեգիտիմություն ունեցող խմբակցություն, երբ կա սահմանադրական ինստիտուտ հանդիսացող քաղաքի ավագանի, միանշանակ է, որ հենց ժողովրդավարության ու ազնիվ քաղաքականության գաղափարներից է բխում քաղաքապետին անվստահություն հայտնելը»,- գրել է պատգամավորը։
Նա նշել է, որ ֆիզիկապես, թեորեապես, կենսաբանորեն ու նույնիսկ քվանտային մակարդակում չի կարող ժողովրդավարական համարվել 80% լեգիտիմություն ստացած խմբակցության քվոտայով քաղաքապետ դառնալը, հետո խմբակցությունից դուրս գալը, այլ թիմի միանալու գաղտնի հեռանկար ունենալը ու բայց նախնական թիմի քվոտայով պաշտոնավարելը։
«Չի կարող, որովհետև նույնիսկ եթե մարդիկ գնահատում են կոնկրետ թիմի կազմում քո աշխատանքը, միևնույն է դու որպես անհատ լեգիտիմություն չես ստացել, չունես, չկա։
Այ հենց սրա համար էլ որոշ կուսակցություններ մակաբույծի կարգավիճակից դուրս գալ չեն կարողանում։ Բացարձակապես ժողովրդավարության ու ազնիվ քաղաքականության բոլոր կանոններին համապատասխան քայլը քննադատել հակաժողովրդավարության պրիզմայից, նշանակում է մարդկանց դնել ապուշի տեղ։ Իսկ մարդիկ ապուշ չեն։ Երբեք չեն եղել ու երբեք չեն լինելու։
Եթե ինձ հարցնեք, ես միանշանակ շատ եմ ափսոսում Մարությանի քայլերի համար, բայց այդ քայլերին էլ միանշանակ պիտի հետևի քաղաքական պրոցեսը, որովհետև դա են պահանջում ազնիվ քաղաքականությունն ու ժողովրդավարությունը»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց:
Վաղը նախատեսվում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրակարգով արտահերթ նիստը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT