Երևան
12 °C
Երևանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն այսօր ավագանու նիստում անդրադարձավ Հայկ Մարությանի ելույթին:
Գալջյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ-ում շենքեր էին գրավվում, ԱԺ նախագահին էին փորձում սպանել, որն այդ ժամանակ Արարատ Միրզոյանն էր, պատգամավորներին էին հետապնդում, Մարությանը չկար:
«Երբ երկրում հակահեղափոխություն էր, ո՞ւր էր Հայկ Մարությանը՝ Երևանի հեղափոխական քաղաքապետը: Աշխատասենյակում դիմակով փակվա՞ծ էր, թե՞ կուսակցությունից դուրս գալու դիմում գրելով էր զբաղված: «Հեղափոխության արժեք» արտահայտությունը օգտագործելով՝ դրա կրողը չեք դառնում»:
Գալջյանը նկատեց՝ Մարությանը խոսում է կոռուպցիայի, պարգևավճարների մասին. «Եթե պարգևավճարը կոռուպցիա է, այստեղ չտայիք այդ պարգևավճարը: 2 տարի տվել եք, ինչո՞ւ էիք տալիս: Կառավարությունը, որ տալիս է, կոռուպցիա է, էստեղ, որ տալիս են, ո՞չ: Խոսում եք ինչ-որ զանգերից, որ պաշտոնյաներն են արել ձեզ, դա այդպես ասելով չէ, անուններ տվեք: Ոչ մի անգամ խմբակցության նիստի ժամանակ Մարությանը չի ասել, որ իշխանական որևէ թիմակից իրեն զանգել է ու ասել՝ օրենքից դուրս քայլեր արեք: Այս շենքի ենթակայության մեջ մարդիկ կան, որոնք մերձավոր կապեր ունեն Մարությանի հետ: Օրինակ՝ բնակարանի պրարաբը և էլի այլ աշխատակիցներ: Խոսում ենք պրեմիաներից: Աղբահանության հիմնարկում արդեն 2 տարի է՝ պրեմիա են լափում: Բա ինչի՞ չէիք բռնում: Մինչև հիմա այդ մարդիկ աշխատում են այստեղ»:
Խմբակցության ղեկավարը նկատեց՝ ասում են, թե ՔՊ-ն ՀՀԿ-ին է նմանվել:
«Եթե ՀՀԿ-ին նմանվեր, վստահեցնում եմ, ով որ պետք է այստեղ չլիներ, վաղուց այս շենքից դուրս կգար: Այդ մարդը, ով այսօր եկել, այստեղ ասում էր՝ ինձ ճնշում են, 6 ամիս առաջ ինձ նամակ է գրում և ասում՝ պատրաստ եմ մտնել ՔՊ, բայց Ազգային ժողովի ընտրություններին ինձ անցողիկ շեմում ընդգրկեք: Այսինքն՝ 6 ամիս առաջ ՔՊ-ն ՀՀԿ չէր, հենց անցողիկ շեմ չտվեցին, դարձավ ՀՀԿ»,- ասաց նա:
Անդրադառնալով ավտոբուսների խնդրին՝ Արմեն Գալջյանը շեշտեց՝ իրենք առաջարկել են այլ ավտոբուսներ բերել, որոնք որակապես ավելի լավն են, բայց մի փոքր պետք էր սպասել դրանց համար. «Բայց դե PR-ն այդ պահին ավելի կարևոր էր: Ոչ մի բանի չխառնվելը, ավտոբուսների ֆոնին սրտիկներն ու լայքերը ավելի կոմֆորտ էին»:
Գալջյանի խոսքով՝ եղել են իշխանության թիմակիցներ, որոնք դուրս են եկել նրանց շարքերից, բայց շարունակել են քաղաքականությամբ զբաղվել և ձախողվել են:
«Օրինակ՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյան ունեինք, որն ասում էր՝ «կանգ առ», հետո կանգառում ինչ-որ բանի է սպասում: Չեմ ուզում այդպիսի ճակատագիր լինի»,- ասաց Գալջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT