Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի առաջին տնօրեն Արմեն Բեգոյանը, որը երկու տարի առաջ աղմուկով հեռացել էր աշխատանքից, վերանշանակվել է նույն ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նրա եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ աշխատանքային լուրջ տարաձայնություններ էին ծագել, ինչն էլ պատճառ էր դարձել Բեգոյանի՝ Երեւանի քաղաքապետարանում աշխատանքը թողնելուն:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ՀՈԱԿ-ի տնօրենը պատմեց, որ շուրջ մեկ տարի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ը ղեկավարելուց հետո Երեւանի նախկին քաղաքապետի առաջարկով տեղափոխվել էր մեկ այլ նորաստեղծ՝ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ: Կարճ ժամանակ հետո Մարությանը նրան կրկին առաջարկել էր հետ վերադառնալ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն», սակայն Բեգոյանը մերժել էր առաջարկել եւ լքել քաղաքապետարանը:
Արմեն Բեգոյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Բեգոյան, երկու տարի առաջ Դուք թողեցիք քաղաքապետարանում Ձեր աշխատանքը եւ հեռացաք: Շրջանառվող լուրերի համաձայն՝ արդյոք նախկին քաղաքապետի հետ հարաբերությո՞ւնն էր բուն պատճառը:
- «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում մեկ ամիս էր անցել իմ նշանակումից, երբ Հայկ Մարությանն առաջարկեց կրկին վերադառնել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»: Հետ չվերադարձա, քանի որ իմ եւ նախկին քաղաքապետի միջեւ բազում աշխատանքային անհամաձայնություններ կային: Այն մթնոլորտը, որը տիրում էր քաղաքապետարանում, ինձ համար բացարձակապես անընդունելի էր: Անընդունելի էին նաեւ այնտեղ կողմնակի անձանց փորձերը՝ խառնվելու քաղաքապետարանի տարբեր կառույցների աշխատանքին: Ունեինք բավականին լարված հարաբերություններ: Այդ պատճառով էլ նպատակահարմար համարեցի, որ այլեւս չաշխատեմ Երեւանի քաղաքապետարանում եւ մերժեցի այդ առաջարկը: Իհարկե, դա ինձ համար բավականին ցավալի որոշում էր, քանի որ երկու ՀՈԱԿ-ների՝ թե՛ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն», թե՛ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն», ստեղծողներից մեկն եմ հանդիսացել՝ ներկայիս քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի հետ միասին:
- Նույն պաշտոնին նշանակվելու առաջարկն անձամբ գործող քաղաքապետի՞ց եք ստացել:
- Այո, առաջարկը գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից եմ ստացել: Նա ասաց, որ կենտրոնում բազում խնդիրներ է տեսնում: Այս պահին երեւի ինձնից լավ որեւէ մեկը ծանոթ չէ ՀՈԱԿ-ի խնդիրներին: Քաղաքում այնպիսի իրավիճակ է տիրում, որը պահանջում է հրատապություն:
- Ի՞նչ հիմնական բացթողումներ եք նկատել գրեթե 2 տարվա Ձեր բացակայության ընթացքում: Հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցեր առաջացե՞լ են:
- Ծրագրի դանդաղելու դեպքում այն կորցրել է իր արդյունավետությունը: Իսկ ծրագիրը ենթադրում է՝ կենդանու բռնում, ստուգում, ամլացում կամ ստերջացում եւ հետ բաց թողում տարածք: Մենք պետք է հասցնեինք հնարավորինս կարճ ժամկետում ստերջացնել քաղաքում գտնվող շների 70-80 տոկոսը: Քաղաքի վատ տեսարանից, այսինքն՝ շների մեծ թվաքանակից դատելով, կարելի է ենթադրել, որ կենտրոնը չի կարողացել հասցնել 70 տոկոսի շեմին: 2019 թվականին Երեւանում մոտավորապես հաշվարկվել էր 5-6 հազար թափառող կենդանի, իսկ այժմ, ՀԿ-ների եւ կենդանասերների հաշվարկով, 2019 թվականի համեմատ քաղաքում կրկնակի ավելի շատ կենդանի կա:
- Երեւանի ավագանու որոշմամբ՝ անկած կենդանիների հավաքն ու ոչնչացումը եւս դրվել է Ձեր ղեկավարած կենտրոնի վրա: Ինչպե՞ս եք այդ աշխատանքները պատկերացնում: Կա՞ արդեն հատուկ վայրի ընտրություն, որն այդ նպատակին կծառայի:
- Կանոնադրական փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ այսուհետ մեր կենտրոնը պատասխանատու է նաեւ մայրաքաղաքում անկած կենդանիների հավաքման եւ հետագայում դրանց ոչնչացման համար: Մինչեւ օրս ժամանակավոր փորձել են լուծումներ տալ: Սակայն այժմ հետեւելով ՀՈԱԿ-ի կրկնակի մեծացված հաստիքացուցակին ու առկա միջոցներին՝ կարող եմ ասել, որ առանց լրացուցիչ դրամական միջոցների, առկա ռեսուրսներով կարելի է այդ խնդիրը լուծել: Մոտավորապես 18-ժամյա աշխատանքային գրաֆիկ կազմելու միջոցով մենք կկարողանանք արագ կերպով արձագանքել թեժ գծից ստացած անկման դեպքերին վերաբերող ահազանգերին: Կենդանիները հավաքելուց հետո դրանք ոչնչացվելու են դիակիզման եղանակով: Ունենք պայմանագիր համապատասխան կազմակերպության հետ, որի միջոցով էլ այդ աշխատանքն իրականացվելու է: Կենդանիները կբերվեն ՀՈԱԿ, որտեղ մենք արդեն ունենք հատուկ պայմաններ մեր կենտրոնի կողմից քնեցված հիվանդ կենդանիների պահման համար:
- Անկախ ստերջացված լինելու հանգամանքից՝ թափառող շները մարդկանց մոտ մշտապես վախ եւ տագնապ են առաջացնում: Իրազեկման առումով որեւէ գործողություն պատրաստվո՞ւմ եք կատարել: Եթե՝ այո, ապա ի՞նչ տարբերակով եւ ո՞ր հարթակների միջոցով:
- Քաղաքացիների իրազեկմանը վերաբերող ծրագրեր ունեինք մշակած դեռեւս 2019 թվականից: Անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում, թե ինչու մինչեւ հիմա դրանք չեն մեկնարկել: Միանշանակ, պետք է սկսենք հանրությանը տեղեկացնել, թե որն է կլիպսավորված կենդանին: Նշանակում է, որ շունը ստերջացված է, պատվաստված է կատաղության դեմ պատվաստանյութով, ինչպես նաեւ ստացել է համապատասխան բուժում մակաբույծների դեմ: Այդ ծրագիրն առաջին հերթին պիտի սկսել դպրոցներից՝ երեխաներին իրազեկելով: Կարծում եմ՝ եթե մեր երեխաները եւ առհասարակ մեր քաղաքացիներն իմանան կենդանու հետ վարվելակերպի հստակ կանոնները, ապա խնդիրներն այսքան ակնհայտ չեն լինի, որքան հիմա են:
- ՀՀ մարզերում եւս թափառող կենդանիների խնդիրն ակտուալ է: Այս պահին կարծես թե լուծման ճանապարհներ էլ չեն գտնվում: Վերջին շրջանում էլ հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ շները հարձակվում են մարդկանց վրա: Որոշ մարզերում խնդրի մասին խոսելիս նկատում են՝ պիտի առաջնորդվեն Երեւանի օրինակով: Հաշվի առնելով վերոնշյալը՝ արդյոք հնարավո՞ր է՝ Երեւանի եւ մարզերի միջեւ թափառող կենդանիների խնդրի լուծմանը միտված համագործակցություն սկսվի:
- Իհարկե, տեսնում ենք: Դա ինչ-որ տեղ նաեւ բարոյականության հարց է, որովհետեւ մեր երկիրն է, եւ մեր երկիրը չի սահմանափակվում միայն Երեւան քաղաքով: Նաեւ կցանկանամ նշել, որ երկու օր առաջ խորհրդակցություն էր հրավիրվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ, քննարկել ենք հարցը, եւ ես մեր ՀՈԱԿ-ի անունից պատրաստակամություն եմ հայտնել մեր փորձառությամբ հնարավորինս օգտակար լինել: Ամեն տարի ինչ-որ քանակի կենդանի ստերջացնելը չի բերելու նրանց թվի կրճատմանը: Կենդանիների մոտավոր թիվ հաշվարկելուց հետո պիտի պլանավորվի այնպես, որ տվյալ համայնքում դրանց 50+ տոկոսը ստերջացվի: Հակառակ դեպքում մենք կունենաք քաղաք կամ համայնք՝ այնտեղ շրջող կլիպսով հիվանդ շներով:
- Իրագործելի համարո՞ւմ եք տարեկան 50+ տոկոսի ստերջացումը:
- Այո: Իմ մոտեցումն այնպիսին է, որ մենք նախ Երեւանում ունենանք ցանկալի արդյունքներ, ապա մայրաքաղաքին հարող համայնքներում նույնպես կարողանանք իրականացնել: Թափառող կենդանիները հաճախ նաեւ Երեւանի մերձակա հատվածներից են տեղափոխվում մայրաքաղաք: Շների ներթափանցման համար կան նպաստող մի քանի պայմաններ՝ կերի առկայություն, մարդաշատություն: Եթե Երեւան քաղաքում կա կեր աղբի եւ այլնի տեսքով, ու կան մարդիկ, քանի որ շները սիրում են մարդկանց միջավայրում ապրել, արդեն ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ նրանց՝ այստեղ ապրելու համար: Ուստի խնդիրը լուծելու համար պետք է դիտարկել նաեւ Երեւանին հարող՝ 15-20 կմ շառավղով տարածքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT