#ծանրամարտ

Նիկոլ Փաշինյանը Մել Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան «սղոցողներից». Մարիա Կարապետյան

«Այդ մարդը փախել է Հայաստանից, քանի որ իր կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնացել»։

Նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը. Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներն ու մարզիկները՝ Մել Դալուզյանի մասին

Մի շարք մարզական ֆեդերացիաներ խստորեն դատապարտել են նախկին ծանրորդ Մելինե (այժմ՝ Մել) Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը:

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Վարչապետը ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը համարում է էժանագին պրոպագանդա։

Մել Դալուզյանի դոպինգը եւս կարող է նպաստել, որ Հայաստանը կորցնի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր

Ալավերդյանը նշեց, որ նույնիսկ ՄՕԿ-ն ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հարցրել են Դալուզյանի մասին, իսկ ինքը պատասխանել է, որ իր համար նա մահացած է:

Օլիմպիական խաղերից 9 ամիս առաջ ՀՀ-ն դեռ ընդամենը 3 ուղեգիր ունի

Նախաօլիմպիական պատասխանատու տարվա՝ 2019-ի ընթացքում մարզիկների մեդալներին հավասար կարեւորություն ունեն օլիմպիական ուղեգրերը:

Ծանրամարտի երիտասարդական առաջնությունից ՀՀ-ն վերադառնում է 35 մեծ ու փոքր մեդալներով

Հայ ծանրորդները մեդալների մեծ պաշարով են վերադառնում Եվրոպայի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների 2019թ. առաջնությունից:

Սիմոն Մարտիրոսյանը փայլուն ռեկորդով հռչակվել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել են Լիանա Գյուրջյանը, Կարեն Ավագյանը, Արփինե Դալալյանն ու Վարազդատ Լալայանը:

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Մ-20 տ. Եվրոպայի առաջնության հաղթող

Հավելենք, որ նա թարմացրել է նաև Մ-20 Եվրոպայի առաջնության ռեկորդները պոկում և հրում վարժություններում։

Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

Մ-23 տարիքային խմբում հանդես եկող 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը արծաթե մեդալ է նվաճել։

Աշխարհի չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանը ռեկորդով հաղթեց Մ23 Եվրոպայի առաջնությունում

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (89կգ) չեմպիոն դարձավ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2019 թ. առաջնությունում:

1 օրում 2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ ծանրամարտի Եվրոպայի Մ20 ու Մ23 առաջնությունից

Հայ ծանրորդները 1 օրում 4 մեծ մեդալ են նվաճել ծանրամարտի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

«Մել». ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարվում. նա 5-6 տարեկանում ամեն երեկո աղոթում էր, որ տղա դառնա

Մելը պատմում է՝ «Երբ ես 5-6 տարեկան էի, հավատում էի հրաշքներին, ամեն երեկո սենյակումս մենակ երկար աղոթում էի՝ Աստված, թող տղա արթնանամ, տղա լինեմ, խնդրում եմ»,- մանրամասներ է բացահայտում ռեժիսորը:

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

Հիշեցնենք, որ 9 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը հռչակվել էր աշխարհի չեմպիոն։

Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը. ՀՀ-ն գնում է մեծ կազմով

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ներկայանալի կազմով կմասնակցի Եվրոպայի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների 2019 թ. առաջնությանը:

Որակազրկված մարզիչը մնացել է ծանրամարտի ընտրանու կողքին. ֆեդերացիայի ղեկավարը պարզաբանում է

Ծանրամարտի մարզիչ Արտաշես Ներսիսյանը շարունակել է ՀՀ կանանց հավաքականի կողքին մնալ այն բանից հետո, ինչ հեռացվել է դոպինգ-սկանդալից հետո:

ԱԱ-ում Սիմոն Մարտիրոսյանի կիլոգրամները բավարար չեն օլիմպիական ոսկու համար. մարզիչ

Եթե օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109կգ) ցանկանում է օլիմպիական չեմպիոն դառնալ, ապա պետք է ավելի բարձր արդյունքներ գրանցի, քան աշխարհի 2019թ. առաջնությունում: Ա

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի մեկ օր ուշացումով

Մեր ընտրանին հայրենիք կվերադառնա սեպտեմբերի 30-ի ուշ գիշերը՝ (հոկտեմբերի 1-ի լույս առավոտյան) ժամը 02։50-ին Ստամբուլ-Երևան չվերթով։

Ծանրամարտի ԱԱ-ի մեդալային հաշվարկում ՀՀ տղամարդկանց թիմը 84 երկրների մեջ 3-րդն է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը մեդալային հաշվարկում 3-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի 2019թ. առաջնությունում:

Ծանրորդ Գոռ Մինասյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզեմեդալակիր

Օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109կգ) դարձավ աշխարհի 2019թ. առաջնության արծաթեմեդալակիր:

Ծանրորդ Գոռ Մինասյանը փոքր արծաթ նվաճեց աշխարհի առաջնության պոկում վարժությունում. շուտով կսկսվի հրումը

Օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109կգ) փոքր արծաթ նվաճեց աշխարհի 2019թ. առաջնության պոկում վարժությունում:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկին աշխարհի չեմպիոն

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109կգ) կրկին դարձավ աշխարհի չեմպիոն:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկի նվաճեց աշխարհի առաջնության պոկում վարժությունում՝ ռեկորդ սահմանելով

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109կգ) փոքր ոսկի նվաճեց աշխարհի 2019թ. առաջնության պոկում վարժությունում:

Ծանրորդ Սամվել Գասպարյանն աշխարհի առաջնությունում մնաց փոքր բրոնզով. մեծ մեդալի համար չպայքարեց

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ 21-ամյա Սամվել Գասպարյանն (102կգ) աշխարհի 2019թ. առաջնությունում բավարարվեց փոքր բրոնզով:

Յուրի Վարդանյանի որդու ընկերուհին բրոնզ է նվաճել աշխարհի առաջնությունում. ՀՀ ծանրորդը 10-րդն է

Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի որդու՝ Նորայր Վարդանյանի սիրելին՝ Ջենի Արթուրը, դարձավ ծանրամարտի աշխարհի 2019թ. առաջնության բրոնզեմեդալակիր:

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվիրում է ապագա որդուն

Թայլանդական Պատայա քաղաքում ընթացող մրցաշարի 89կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը երեկ՝ սեպտեմբերի 23-ին, չեմպիոն դարձավ երկամարտի 375կգ արդյունքով:

Աշխարհի չեմպիոն հռչակվեց գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը

Աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի սան է:

Աշխարհի առաջնություն. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի ևս 7 ներկայացուցիչ:

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ:

Հայ ծանրորդները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

ՀՀ ծանրամարտի կանանց ու տղամարդկանց հավաքականներն սկսում են պայքարն աշխարհի 2019թ. առաջնությունում:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Կանանց պայքարում ընդգրկված են Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): Աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:

ՀՀ-ի համար աշխարհի առաջնություններ են սկսվում 4 մարզաձեւից. ի՞նչ կանեն հունահռոմեականներն առանց Ջուլֆալակյանի

Ըմբշամարտի աշխարհի 2019թ. առաջնությունն ինչ-որ առումով անսովոր է լինելու հայկական մարզաշխարհի ու հատկապես հունահռոմեական ըմբիշների համար:

Ինչպես են հայ հայտնիներն իրենց երեխաներին ճանապարհել դպրոց (լուսանկարներ)

Հայկական շոու բիզնեսի հայտնիներն ամեն տարի մեծ սիրով ցուցադրում են՝ ինչպես են իրենց երեխաների հետ անցկացնում սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի եւ դպրության օր:

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կանանացից հանդես կգան Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը:

Այսքան կյանքով լի մարդը մնաց առանց կյանքի. Սիմոն Մարտիրոսյան

Ընկերները մեծ ցավով հրաժեշտ են տալիս 30-ամյա ծանրորդ Աղասի Աղասյանին:

Վթարից մահացած 30-ամյա ծանրորդ Աղասյանի վերջին ելույթը կարիերան ավարտելուց առաջ (տեսանյութ)

Այսօր կյանքից անժամանակ հեռացել է 30-ամյա ծանրորդ Աղասի Աղասյանը:

Ավտովթարից մահացել է 30-ամյա ծանրորդ Աղասի Աղասյանը

Այսօր 30 տարեկան հասակում անժամանակ կյանքից հեռացել է ծանրորդ Աղասի Աղասյանը:

Հայ մարզիկների հիանալի արդյունքը Մինսկում. 5 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ

Հայ մարզիկները հիանալի արդյունքով են վերադառնում Եվրոպական 2-րդ խաղերից:

Ֆիջիում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ՀՀ ներկայացուցիչը 6-րդն է

Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 309 կգ (139 +170) արդյունք:

Դոպինգի հետ կապված խնդիրների պատճառով ծանրամարտը կարող է դուրս մնալ Օլիմպիական խաղերից. Տամաշ Այան

ՄՕԿ-ի՝ ծանրամարտը Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրում թողնելու որոշումը չի նշանակում, որ պետք է թուլացնել զգոնությունը:

Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008 թ. հետո նվաճած բոլոր տիտղոսներից. մարզիչը չի մեկնաբանում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի անվան դիմաց 0-ներ են:

«Սեւան», «Հայաստան», «Դինամո» ՄԿՀ-ները խնդրում են Փաշինյանին պահպանել դրամաշնորհով ֆինանսավորումը

«Սեւան», «Հայաստան», «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունները դեմ են մրցութային կարգով ֆինանսավորմանը:

Ո՞վ պետք է աջակցի սպորտին. պետությո՞ւնը, թե՞ բարերարները

Արոնյանի վերաբերյալ որոշումը նախադեպ է ոչ միայն այն առումով, որ ֆինանսական մեծ աջակցություն է միայն 1 մարզիկի, այլեւ արժեհամակարգային բնույթ ունի. նոր մոտեցում է:

Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցել մարզիկների ու Ծառուկյանի հանդիպմանը

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցել մարզիկների ու ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը:

Արդարացրեցի ինձ. ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզի մասին

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանի (89) սպասելիքներն արդարացել են Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

2 չեմպիոն. Եվրոպայի 2019 թ. առաջնություններում հայազգի մարզիկները այլ դրոշներով

Անցած շաբաթ ավարտված 3 մարզաձեւերի Եվրոպայի 2019 թ. առաջնություններում կային մի շարք հայազգի մարզիկներ, որոնք հանդես էին գալիս այլ դրոշների ներքո:

ՀՀ մարզիկները բազմաթիվ մեդալներ նվաճեցին 3 մարզաձեւի Եվրոպայի առաջնություններում

Անցած շաբաթ Եվրոպայի առաջնություններ տեղի ունեցան 3 մարզաձեւից՝ ծանրամարտ, ըմբշամարտ եւ մարմնամարզություն: Հայ մարզիկները դրանցից վերադարձան մեդալների առաջ պաշարով:

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանը երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում

Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց:

Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզեմեդալակիր

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Ռուբեն Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Ծանրորդ Արփինե Դալալյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի առաջնությունում

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն

Օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի 2019 թ. չեմպիոն:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկի նվաճեց ԵԱ-ում, քիչ անց կսկսվի հրում վարժությունը

Օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկի նվաճեց Եվրոպայի 2019 թ. առաջնության պոկում վարժությունում:

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Տաթեւ Հակոբյանը ԵԱ-ում նվաճեց փոքր բրոնզ. վաղը մեդալների համար կպայքարեն Սիմոնն ու Գոռը

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Տաթեւ Հակոբյանը Եվրոպայի 2019 թ. առաջնությունում բավարարվեց 1 փոքր բրոնզով:

Ծանրորդ Տաթեւ Հակոբյանը փոքր բրոնզ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Տաթեւ Հակոբյանը փոքր բրոնզ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

16-ամյա ծանրորդ Լիանա Գյուրջյանը փոքր արծաթ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Երկամարտում նա 6 մասնակիցների մեջ 2017 կգ-ով գրավեց 4-րդ տեղը:

«Չէի հավատում». ծանրորդ Հակոբ Մկրտչյանը գիշերը չի քնել, իր չեմպիոնական ելույթն է նայել

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը (89) դժվարությամբ է հավատում հաջողությանը:

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Հովհաննիսյանը փոքր բրոնզ նվաճեց ԵԱ պոկում վարժությունում, Մկրտչյանը 4-րդն էր

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) ծանրամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնության պոկում վարժությունում փոքր բրոնզ նվաճեց:

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին թույլ չեն տվել մասնակցել Եվրոպայի առաջնությանը

Այս քաշային կարգում այսօր Հայաստանը կներկայացնի Ռաֆիկ Հարությունյանը: 19-ամյա ծանրորդի համար սա նորամուտ է մեծահասակների պայքարում:

18-ամյա ծանրորդ Արմեն Գրիգորյանի նորամուտը մեծահասակների ԵԱ-ում անհաջող էր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արմեն Գրիգորյանի ելույթը Եվրոպայի 2019 թ. առաջնությունում անհաջող էր:

Իզաբելլա Յայլյանը բավարարվեց փոքր արծաթով

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի 2019 թ. առաջնությունում բավարարվեց միայն փոքր արծաթով: Այսօր

Իզաբելլա Յայլյանն առնվազն փոքր արծաթ ունի ծանրամարտի ԵԱ-ում

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանն առնվազն փոքր արծաթ ունի ծանրամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Ծանրամարտից ու բռնցքամարտից մինչեւ ֆուտբոլ. ապրիլի 7-ին ընդառաջ ներկայացնենք հայկական սպորտի գեղեցկուհիներին

Այս մարզուհիները որքան ուժեղ են մրցահարթակում, ռինգում, խաղադաշտում, նույնքան հմայիչ ու կանացի են առօրյա կյանքում:

Ապրիլին հայ մարզիկները միանգամից 3 մարզաձեւերում կմասնակցեն Եվրոպայի առաջնությունների

Հաշվի առնելով հավաքականներում ընդգրկված անունները՝ 3 մարեւզաձեւերում էլ մեդալների իրական հույսեր կան:

Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը կմասնակցեն ծանրամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնությանը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային ֆեդերացիաների հայտացուցակները:

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի պատանիների աշխարհի փոխչեմպիոն

Մասնակցած 3 մարզիկները կվերադառնան մեդալով:

Հայ պատանի ծանրորդներն արծաթ ու բրոնզ են նվաճել աշխարհի առաջնությունում

Կարապետյանը պոկել է բոլորից շատ՝ 137 կգ: Հրում վարժությունում, սակայն, եղել է 3-րդը. գլխավերեւում է պահել 168 կգ: Երկամարտում գրանցել է 305 կգ:

V Sport-ը պատրաստում է հայկական առաջին մարզական հեռուստաալիքը

V Sport հեռարձակող ընկերությունն աշխատում է հայկական առաջին մարզական հեռուստաալիքի վրա:

Հայաստանը ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցի 3 հոգով

Այն մեկնարկելու է մարտի 8-ին: Ավարտվելու է 15-ին: Անց է կացվելու Լաս Վեգասում: Հայաստանը մասնակցելու է 3 մարզիկով:

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ողջունելով հյուրին` Նարինե Աղաբալյանն ասել է, որ արցախցիները միշտ հպարտացել են ծանրորդուհու հաջողություններով ու ձեռբերումներով: Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշում է, որ հիմա հայ ծանրորդներն արգելված խթանիչներ չեն օգտագործում:

ՀՀ չեմպիոնը յուրահատուկ կերպով հարգանքի տուրք մատուցեց լեգենդար ծանրորդի հիշատակին

«Բայց սա նշանակում է, որ նա միշտ մեզ հետ է, նրա անունը միշտ ոսկեզօծ տառերով գրված կմնա»,- Սամվել Գասպարյան:

Կարելի է ասել՝ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունը տեղափոխվել էր ՀՀ. Գոռ Մինասյան

Այս քաշային կարգում այսօր հանդես էին գալիս նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը եւ օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը սկսեց նախաօլիմպիական մրցաշրջանը ՀՀ առաջնության 3-րդ տեղով

Սրանք այն կիլոգրամնբերը չէին, որոնցով անցած տարի աշխարհի չեմպիոն էր դարձել:

Թեժ պայքար ծանրամարտի ՀՀ առաջնությունում. աշխարհի չեմպիոնը պարտվեց ՀՀ չեմպիոնին

Հայաստանի ծանրամարտի 2019 թ. առաջնության մրցումային վերջին օրվա ընթացքում թեժ պայքար ծավալվեց +109 կգ քաշային կարգում:

Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը վաղը կմասնակցեն Հայաստանի ծանրամարտի առաջնությանը

Այս քաշային կարգերում պայքարը թեժ կլինի: Մասնակցելու են նաեւ հավաքականի ոչ պակաս առաջատարներ Սամվել Գասպարյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանն արդեն չի հիշում՝ քանի անգամ է ՀՀ չեմպիոն դարձել

Եվրոպայի 2016 թ. մեծահասակների չեմպիոն ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը հերթական անգամ դարձավ Հայասատանի չեմպիոն:

Ֆեդերացիայի ղեկավարը զայրացավ դոպինգ ընդունած ծանրորդի մասին հարցից

Ալավերդյանը ՀԺ-ին ասել էր, որ նման խախտման համար մարզիկը, ըստ կանոնակարգի, 4 տարով որակազրկվում է, իսկ երկրի ֆեդերացիան՝ տուգանվում 5 հազար դոլարով:

ՀՀ ծանրամարտի առաջնությունը փետրվարին է, նախատեսվում է, որ բոլոր առաջատարները մասնակցեն

Փետրվարի 10-15-ը Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կանցկացվի Հայաստանի 2019 թ. առաջնությունը:

Մելինե Դալուզյանն անժամկետ որակազրկվել է

Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Դալուզյանի անալիզների վերաստուգման արդյունքում նրա արյան մեջ հայտ

Հայտնի են ՀՀ 2018 թ. լավագույն մարզիկները. տասնյակում ֆուտբոլիստ չկա

Հայտնի են 2018 թ. Հայաստանի լավագույն մարզիկները: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավարտվեց քավեարկությունը:

Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

Մրցանակակիրները որոշվել են միջոցառման մասնակիցների առցանց քվեարկությամբ՝ յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուներից:

Ինչ են նվաճել 2018 թ. ընթացքում տարվա լավագույն 10 մարզիկների թեկնածուները

ՀՀ 2018 թ. 10 լավագույն մարզիկների SMS քվեարկությունն ընթացքի մեջ է: Այն սկսվել է երեկ՝ դեկտեմբերի 10-ին, կավարտվի 21-ին:

Առաքել Միրզոյանը 2240 ձայն է հավաքել ԱԺ արտահերթ ընտրություններում

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է կուսակցությունների, դաշինքների ցուցակներում ընդգրկված թեկնածուներին կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը:

Ռուսաստանաբնակ գործարարը մեքենա նվիրեց Սիմոն Մարտիրոսյանին

Գործարար Էդգար Արամյանը նվերներ հանձնեց ծանրամարտի աշխարհի 2018 թ. չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, փոխչեմպիոն Գոռ Մինասյանին եւ ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին:

Ռուսաստանաբնակ գործարարը կպարգեւատրի Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին

Ռուսաստանաբնակ գործարար Էդգար Արամյանը կպարգեւատրի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ) եւ արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին (+109 կգ):

Սպորտային վաշտը կվերաբացվի. Գաբրիել Ղազարյան

Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սիմո Մարտիորսյանը (109 կգ) դեռեւս չի գիտակցում, որ նաեւ աշխարհի չեմպիոն է:

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ չէ:

Արսեն Ջուլֆալակյանն ու Առաքել Միրզոյանը կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին

Ջուլֆալակյանը որպես անկուսակցական թեկնածու ՔՊ ցուցակի 57-րդ համարն է: Միրզոյանը որպես անկուսակցական թեկնածու 143 համարն է: Միրզոյանը նախկինում ՀՀԿ կուսակցությունից է եղել:

Ինձ համար ցավոտ թեմա է. Մարտիրոսյանը դոպինգ սկանդալի ու օլիմպիական բրոնզից զրկվելու մասին

Նա գովեստի խոսքեր ասաց օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, արդեն նաեւ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսայանի մասին (109 կգ):

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Մարզաշխարհը, հայ ժողովուրդը, ընտանիքը, ընկերները հրաժեշտ տվեցին լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին: Այսօր՝ նոյեմբերի 13-ին, նրան հուղարկավորեցին Կոմիտասի անվան պանթեոնում:

Բարձրաստիճան պաշտոնյաները եւ մարզաշխարհի ներկայացուցիչները հրաժեշտ են տալիս Յուրի Վարդանյանին (լուսանկարներ)

Լեգենդար ծանրորդին հրաժեշտ տալու են գալիս բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկա ու նախկին մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Վարչապետը Յուրի Վարդանյանի հոգեհանգստին ներկա կլինի 14:00-ին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 13-ին, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հոգեհանգստին ներկա կլինի 14:00-ին:

Պետք է ամեն ինչ հաղթահարեմ ու գնամ երազանքիս հետեւից. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյան

Եվրոպայի 2016 թ. մեծահասակների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չի ընկճվում աշխարհի 2018 թ. առաջնությունում անհաջողությունից հետո:

Մեր պլանավորածի պես ընթացավ. ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյան

Օլիմպիական արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը (109 կգ) գոհ է աշխարհի 2018 թ. առաջնությունից, թեեւ վերադարձել է ոչ թե ոսկե, այլ արծաթե մեդալով:

Նրա ելույթները չեմ նայում. ասում է աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մայրը

«Զվարթնոց» օդանավակայանում աշխարհի նորընծա չեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ) սպասողների թվում ամենահուզվածներից էր նրա մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը:

Ինչի համար գնացել էի, դրանով հետ եկա. աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյան

Օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սիմոնն աշխարհի առաջնության երկամարտում գրանցեց 435 կգ արդյունք:

Աշխարհի չեմպիոն Մարտիրոսյանին, փոխչեմպիոն Մինասյանին մեծ շուքով դիմավորեցին «Զվարթնոցում»

«Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին ծանրամարտի աշխարհի 2018 թ. չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ) եւ փոխչեմպիոն Գոռ Մինասյանին (+109 կգ):

Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն

Օլիմպիական արծաթե մեդալակիր Գոռ Միասյանը դարձավ ծանրամարտի աշխարհի 2018 թ. փոխչեմպիոն:

Յուրի Վարդանյանին հրաժեշտ կտան Գյումրիում ու Երեւանում. հուղարկավորությունը նոյեմբերի 13-ին է

Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին հրաժեշտ կտան ինչպես Երեւանում, այնպես էլ նրա ծննդավայրում՝ Գյումրիում:

ՀՀ-ն 8 տարի անց ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունի. Սիմոն Մարտիրոսյանը

Օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի 2018 թ. չեմպիոն:

Եվրոպայի Մ23 չեմպիոն Տաթեւ Հակոբյանը 0 ստացավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Տաթեւ Հակոբյանը (81 կգ) ձախողեց աշխարհի 2018 թ. առաջնության պոկում վարժությունը:

Հակոբ Մկրտչյանը փոքր արծաթ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) փոքր արծաթե մեդալ է նվաճել աշխարհի 2018 թ. առաջնությունում:

Յուրի Վարդանյանին գուցե հուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում. նրա վերջին ցանկությունն է

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանին գուցե հուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում:

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել

Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել:

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը ձախողեց աշխարհի 2018 թ. առաջնությանը

Եվրոպայի 2016 թ. չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, որն օրերս նվաճել էր 2018 թ. մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը, անհաջող մասնակցեց աշխարհի 2018 թ. առաջնությանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ցավակցում է Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Ծանրամարտի աշխարհը սգում է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահը: Այս մասին գրված է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 9-րդ տեղը

Հրում վարժությունում Իզաբելլան գրանցել է 95 կգ արդյունք, իսկ պոկումում՝ 115 կգ:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն՝ Յուրի Վարդանյան

Յուրի Վարդանյան մարզիկը տասնամյակներ շարունակ օրինակ է եղել ոչ միայն ծանրորդների, այլեւ այլ մարզաձեւերով զբաղվողների համար:

Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն Հայաստանում

Ծանր հիվանդության դեմ երկար ժամանակ պայքարելուց հետո նա մահացել է այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱՄՆ-ում:

Մահացել է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը

ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգեդնար ծանրորդ Յուրի Վարդանյանը:

Որակազրկումից հետո ՀՀ ծանրամարտի հավաքականը մասնակցում է աշխարհի առաջնությանը

Մեկնարկում է ծանրամարտի աշխարհի 2018 թ. առաջնությունը: Այն կայանալու է նոյեմբերի 1-10 Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում:

ՀՀ ծանրորդները երիտասարդական ԵԱ-ից վերադառնում են բազմաթիվ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով

Հայ ծանրորդները Եվրոպայի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկաների 2018 թ. առաջնությունից վերադառնում են բազմաթիվ մեդալներով:

Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը (105 կգ) դարձավ Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների 2018 թ. առաջնության բրոնզե մեդալակիր:

Ծանրորդ Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Արփինե Դալալյանը (+90 կգ) դարձել է Եվրոպայի 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, երկամարտում գրանցել է 232 կգ արդյունք:

Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սամվելը Բաբակյանը՝ արծաթե մեդալակիր

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (94 կգ) դարձել է ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի 2016 թ. չեմպիոն, 2017 թ. մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) հաղթեց Եվրոպայի 2018 թ. մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

Մեզնից ոչ մեկը սխալվելու իրավունք չուներ. Բուենոս Այրես 2018-ի չեմպիոնը՝ պայքարի մասին  

Նա նշեց, որ հատկապես լարված ու հետաքրքիր է եղել պայքարը ուզբեկ Մուխամադկոդիր Տոշտեմիրովի հետ, որն ի վերջո երկամարտում գրանցեց 308 կգ ու ընդամենը 1 կգ-ով զիջեց Մարգարյանին:

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Լեհաստանի Զամոսց քաղաքում Եվրոպայի 2018 թ. մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 27-ին:

Ծանրորդ Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր

Լեհաստանի Զամոսց Եվրոպայի 2018 թ. մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 27-ին:

Հայ ծանրորդն արծաթե մեդալ է նվաճել երիտասարդական ԵԱ-ում

Լեհաստանի Զամոսկ Եվրոպայի 2018 թ. մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 27-ին:

Սա նաեւ իմ ազգի համար է. հայ պատանի ծանրորդը՝ օլիմպիական ոսկու մասին

Ծանրորդ Կարեն Մարգարյանը (77 կգ) բառերով չի կարողանում նկարագրել երջանկությունը պատանեկան օլիմպիական խաղերից հետո:

1 ոսկի, 1 բրոնզ. հայ պատանիների արդյունքները օլիմպիական խաղերում

Հայ պատանիներն ավարտել են ելույթները պատանեկան օլիմպիական խաղերում: Բուենոս Այրես 2018-ից նրանք կվերադառնան 1 ոսկով ու 1 բրոնզով:

Հայ լողորդը պատանեկան օլիմպիական խաղերում կպայքարի մեդալների համար

Օլիմպիական խաղերը մեկնարկել են հոկտեմբերի 6-ին: Կավարտվեն 18-ին: Հայաստանը ներկայացված է 8 մարզիկով:

Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երևանի ավագանու թեկնածու ԲՀԿ-ի ցուցակով

Հայտնի ծանրորդ Նազիկ Ավդալյանըկառաջադրվի Երևանի ավագանու թեկնածու ԲՀԿ կողմից: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգել են. Փաշիկ Ալավերդյան

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երարաձգել են մինչեւ 2020 թ.:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի որակազրկումն արդեն կասեցվել է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում այժմ հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ որակազրկումը կասեցվել է:

Նոր կառավարության ծրագիրը՝ հայկական սպորտին աջակցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն իր ծրագրում անդրադարձել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին ու մարզական ֆեդերացիաներին:

Սոնա Պողոսյանը կարող է որակազրկվել 4 տարով, ծանրամարտի ֆեդերացիան՝ տուգանվել 5000 դոլարով

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան Եվրոպայի 2017 թ. մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի (75 կգ) որակազրկման ժամկետի հետ կապված դեռ պատասխան չունի:

Ծանրորդ Սոնա Պողոսյանի որակազրկման ժամկետը պարզ կլինի մայիսի 21-ին. Փաշիկ Ալավերդյան

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայում սպասում են Եվրոպայի 2017 թ. մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի (75 կգ) որակազրկման ժամկետի հետ կապված որոշմանը:

Ծանրամարտի մարզիչ Արման Ղազարյանը ընկել է 2-րդ հարկից

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի 2-րդ մարզիչ Արման Ղազարյանը (լուսանկարում՝ աջից առաջինը) ընկել է 2-րդ հարկից, այժմ «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ վերակենդանացման բաժանմունքում:

Ծանրորդ Սոնա Պողոսյանին 4 տարի որակազրկում է սպառնում

Ըստ տեղեկությունների՝ այս բացահայտումից հետո իրենց պաշտոններից հեռացվել են ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, ինչպես նաեւ 2-րդ մարզիչ Արման Ղազարյանը:

Արման Ղազարյանի մարզուհիներն են դոպինգ օգտագործողները

Սոնայի անձնական մարզիչն Արման Ղազարյանն է (լուսանկարում՝ աջից առաջինը), եւ առաջին անգամը չէ, որ նրա սանի մոտ դոպինգ է հայտնաբերվում:

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր եւ 2-րդ մարզիչները հեռացվել են

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, հավաքականի 2-րդ մարզիչ, Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացվել են:

Ծանրորդ Սոնա Պողոսյանը կասկածվում է դոպինգ օգտագործելու մեջ. չի կարող մրցումների մասնակցել

Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայկական ծանրամարտի դոպինգ ծրագրում ներգրավված են եղել անչափահասներ

Սա կարող է դիտվել որպես անչափահասների շահագործում, սակայն հարցը ուշադրության չի արժանացել:

ՀՀ-ում դոպինգ օգտագործելու բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել, 2-ն անչափահաս են

Հայկական ծանրամարտի դոպինգ ծրագրում, որի հետեւանքով ՀՀ-ն զրկվեց օլիմպիական 2 մեդալից, ներգրավված են եղել նաեւ անչափահասներ:

ՀՀ ծանրամարտում դոպինգ ընդունելու մեխանիզմ է եղել. խոստովանում են հայ ծանրորդները. Հետք

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան տարիներ առաջ արգելված խթանիչներ օգտագործելու մեխանիզմ է ունեցել:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնել է Ուկրաինա

85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը մնում է տանը՝ վնասվածքը բուժելու:

ՀՀ ծանրամարտի առաջնությունում նախատեսված էր 94 ծանրորդ, մասնակցեց 160-ը. Փաշիկ Ալավերդյան

Այս մրցաշարից հետո ծանրորդները մեկնելու են ուսումնամարզական հավաքի: Մարտի 2-22-ը մարզվելու են Ուկրաինայում:

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի ՀՀ չեմպիոն

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը դարձավ ծանրամարտի ՀՀ 2018 թ. առաջնության չեմպիոն:

Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ)

Ռուստամ Կարապետյանն արդյունքում արծաթե մեդալ նվաճեց: Նա երկամարտում գրանցեց 286 կգ արդյունք:

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դիտում էր եղբոր ելույթը ՀՀ առաջնությունում

Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Սամվել Բաբակյանը երկամարտում գրանցելով 343 կգ: 2-րդը Կարուշ Ղուկասյանն էր (339 կգ):

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Հայաստանի 2018 թ. առաջնությունում Եվրոպայի 2016 թ. մեծահասակների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի օրը չէր:

ՀՀ չեմպիոն ծանրորդ Ժորժ Եղիկյանը դժգոհ է իր բարձրացրած կիլոգրամներից

Ծանրամարտի Հայաստանի 2018 թ. չեմպիոն 77 կգ քաշային ծանրորդ Ժորժ Եղիկյանը կարծում է, որ ավելի լավ պետք է հանդես գար առաջնությունում:

Օլիմպիական բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Դավթյանը պարգեւատրեց ՀՀ չեմպիոնին

ՀՀ 2018 թ. առաջնությունն ընթանում է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Մեկնարկել է փետրվարի 21-ին: Կավարտվի 24-ին:

Հրայր Հովհաննիսյանը եւ Ժորժ Եղիկյանը ծանրամարտի ՀՀ չեմպիոններ

Երեկ հայտնի էին դարձել 56 եւ 62 կգ քաշային կարգերի չեմպիոններն ու մրցանակակիրները: Առաջնությունը մեկնարկել է փետրվարի 21-ին: Կավարտվի 24-ին:

ՀՀ ծանրամարտի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն նաեւ օլիմպիական փոխչեմպիոնները

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ մասնակցելու է ավելի քան 125 մարզիկ, այդ թվում` առաջատարները:

Ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

ՀՀ ծանրամարտի հավաքականը չի կարող մասնակցել Եվրոպայի առաջնությանը

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ալբանիայի ծանրամարտի ֆեդերացիան չի կարողանում մրցումները նախատեսված ժամկետներում կազմակերպել

Բարոյական չէ որակազրկված մարզիկներից պետական պարգեւները հետ ուզել. սպորտի նախարար

Պետությունը չի կարող հետ պահանջել գումարները, քանի որ ՀՀ-ում նման դեպքերում մրցանակի հետգանձման համար իրավական նորմեր չկան:

Խուրշուդյանն ու Մարտիրոսյանը 10 մլն դրամ պետական պարգեւ են ստացել՝ չնվաճած մեդալների համար

Վերջին 2 տարիների հայկական մարզաշխարհի գլխավոր սկանդալը կապված է ծանրորդներ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի հետ:

Տարին գնահատում եմ բավարար, բայց ոչ լիարժեք. Սիմոն Մարտիրոսյան

Օլիմպիական արծաթե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն ափսոսում է, որ չի կարողացել մասնակցել աշխարհի 2017 թ. առաջնությանը:

Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ, որակազրկումը կասեցվում է

Չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե որակազրկվել եմ ու հեռացել սպորտից: Նպատակս, իհարկե, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի մեդալներն են

Հայ ծանրորդները 2017-ին մոտ 80 մեդալ են նվաճել

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դրական է գնահատում 2017 թ. արդյունքները:

Տիգրան Մարտիրոսյանն այլեւս ծանրամարտով չի զբաղվում, Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է

Պաշտոնապես մեր որակազրկման ժամկետը լրանում է ապրիլի 19-ին եւ դրանից հետո Հայաստանի ծանրորդները կարող են մասնակցել բոլոր տարիքային խմբերի պաշտոնական առաջնություններին

ՀՀ 10 լավագույն մարզիկների 25 թեկնածուներից ով ինչ է նվաճել 2017-ին

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում 1 հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն 1 SMS հաղորդագրություն: SMS-ի արժեքը 50 դրամ է:

ՀՀ տարվա լավագույն 10 մարզիկների օգտին կարելի է քվեարկել 10-06 կարճ համարով

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում 1 հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն 1 SMS հաղորդագրություն: SMS հաղորդագրությունն արժի 50 դրամ:

2-ամյա որակազրկումից հետո ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի հաջորդ մրցումը կլինի ԱԱ 2018-ը

Հռիփսիմե Խուրշուդյանը վերջին անգամ հավաքականի կազմում ելույթ է ունեցել 2016 թ. ապրիլին Նորվեգիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, որտեղ չեմպիոն է դարձել +75 կգ քաշային կարգում:

Հայտնի են ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Հայաստանի չեմպիոնները

Առաջնության արդյունքներով կկազմավորվեն այս տարիքային խմբի Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականները, որոնք կնախապատրաստվեն աշխարհի առաջնությանը եւ համաշխարհային ուսանողական խաղերին:

ՀՅԴ-ն արտաքսել է այսօր տարածված նամակի հեղինակ երիտասարդներից երեքին

«Մի բան անենք». Շիրակի մարզում նոր արշավ է սկսվել

Ադրբեջանի նախապայմաններն ու Հայաստանի մերժումը. ինչ է քննարկվել 3 ժամ՝ ԱԳ նախարարների հանդիպմանը

Մենք բոլորս պետք է մի լեզվով խոսենք ու նույն նպատակները պետք է հետապնդենք. Կարեն Բրուտյանը

Մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ. Էրիկ Գրիգորյան

Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին

Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ. Մխիթար Հայրապետյան

Շոտլանդական գետում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկե բնական կտորը. CNN

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ

Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ

Բագրատաշենի սահմանային անցակետից խարդախության մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել

60 վերապատրաստող-մենթորներ ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում

Ադրբեջանի խորհրդարանն արձակվեց. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն փետրվարի 9-ին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում (տեսանյութ)

«Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան

Պարոն Մելքումյան, դուք այնպիսի մունաթով եք խոսում, որ մեզ թվում է, թե այս եղած խնդիրների պատճառը մենք ենք. Թունյան