«Այս անխելք և անգրագետ քայլով այդ մարդը մեզ Ադրբեջանի հետ նույն հարթության վրա դրեց». Ստեփան Գրիգորյան

«Պետք է հասկանալ, որ սպորտը միայն մարզանք չի, այն մեծ քաղաքականություն է»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ապրիլի 14-ին՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշը այրելուն:

«50 տարի առաջ ինչպե՞ս իմացանք Բրազիլիայի մասին, ինչի՞ միջոցով. Պելեի շնորհիվ հասկացանք, որ հետաքրքիր ազգ է, հետաքրքիր ժողովուրդ, որտեղ ֆանտաստիկ մակարդակի ֆուտբոլ են խաղում: Ուզում եմ ֆիքսենք, որ սպորտը, այո՛, մարդու ֆիզիկական առողջության շատ կարևոր հատկանիշ է, բայց այն նաև մեծ քաղաքականություն է: Հետո էլ, երբ մարզիկը միջազգային մրցաշարերում զբաղեցնում է առաջին հորիզոնականները, իր երկրի պատիվն է բարձրացնում: Ընդունված է, չէ՞, դրոշը բարձրացնել, հաղթող երկրի հիմնը լսել, դրանք քաղաքական քայլեր են»,- ասում է Գրիգորյանը:

Վերջինս նկատում է՝ հաշվի առնելով այն, որ պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, Ադրբեջանը մեզ հարվածում է աջից ու ձախից, իսկ նրանց քարոզչամեքենան անընդհատ ստեր է տարածում մեր և մեր երկրի մասին: Եվ այս ֆոնին Եվրոպական մակարդակի և մասշտաբայնության մրցաշարը Հայաստանում անցկացնելը, իհարկե, հօգուտ մեզ է: Գրիգորյանի խոսքով՝ այդ փաստը շատ բանի մասին է խոսում, որ Հայաստանը այս սպորտաձևում ճանաչված է, նաև ճանաչված է որպես պետություն, որին կարելի է վստահել:

«Ուզում եմ մեր հասարակությանը և այն մարդուն, որը Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ այրեց ադրբեջանական դրոշը, զգուշացնել՝ չսպասե՛ք ու չհամարձակվե՛ք պահանջել աշխարհից, որ Ադրբեջանի դեմ սանկցիա կիրառեն: Ադրբեջանը կշարունակի ագրեսիան, հարձակումները: Եվ եթե ագրեսիայի մասին խոսենք, նույն պահին մեզ կասեն՝ հիշո՞ւմ եք, որ դուք դրոշ էիք այրում, Ադրբեջանին սպառնում: Այս անխելք և անգրագետ քայլով կոնկրետ այդ մարդը մեզ Ադրբեջանի հետ նույն հարթության վրա դրեց, ու թող ոչ ոք չհամարձակվի ասել՝ հերոսական քայլ էր»,- նշում է Գրիգորյանը:

Վերջինս նաև չի բացառում, որ այս միջադեպը հրահրել են դրսի որոշ ուժեր, որոնց ձեռնտու է, որ Հայաստանը մեկուսացված մնա. «Միանշանակ, կարող եմ ասել, որ մոտ ժամանակներս ոչ մի սպորտաձևի բարձր մակարդակի միջոցառումներ մեզ մոտ չեն անցկացվի: Փաստորեն, այդ քայլով նա մեկուսացրեց մեր երկիրը: Սա կարող է նաև հրահրեցին նախկին ուժերը, որոնք ոչ մի կերպ չն հանդուրժում իշխանության հաջողությունները»:

Խոսելով ադրբեջանական դրոշը վառելու և դրա շուրջ հասարակության մի հատվածի մոտ առաջացած բուռն ոգևորության մասին՝ քաղաքագետը կրկնում է, որ այս քայլը միանշանակ ոչ մի կապ չունի հայրենասիրության հետ:

«Մարդիկ, որոնք իրոք «թասիբ» ունեն և սիրում են հայրենիքը, թող զենք վերցնեն ու գնան, օրինակ, Տեղ գյուղ, դա է հայրենասիրությունը: Հայրենիք սիրողը պայքարում է իր երկրի իմիջը բարձրացնելու համար, գնում է բանակ, պաշտպանում հայրենիքը, աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում»,- ասում է զրուցակիցը:

Ըստ նրա, սակայն, «թասիբ» հասկացությունը շատերի մոտ աղավաղված է այժմ:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21588 դիտում

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան