Երևան
12 °C
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆլակյանն առաջարկներ է ներկայացրել՝ ինչ միջոռցառումներ կարելի էր ձեռնարկել եւ չի ձեռնարկվել կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ընթացքում՝ սպորտը փրկելու համար: Մարզիկը գրառում է կատարել սոցցանցերում: Նա ընդգծել է, որ սպորտի համար պետության կողմից արդեն իսկ տարեսկզբին նախտեսված բյուջեով՝ առանց լրացուցիչ ծախսերի հնարավոր էր ապահովել մարզիկների բնականոն մարզումները, ինչը հետագա բազմաթիվ խնդիրներից կազատեր: Նա հետեւյալ առռաջարկներն է ներկյացրել.
«Ինչ կարելի էր/պետք է արվեր սպորտի բնագավառում՝ համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում...
1. Ազգային հավաքականներին՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների (գոնե հիմնական 10 մարզաձեւերից), առավելագույնը 20 հոգանոց խմբերով մեկուսացում սպորտային որոշակի ենթակառուցվածք ունեցող վայրերում (օր.՝ Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ եւ այլն...)։ Ի դեպ, դրա համար բացարձակ կարեւոր չէ, որ լինեն պռոֆեսիոնալ պայմաններ։ Անհրաժեշտ է միայն մեկուսացումը լինի բնությանը մոտ, եւ հյուրանոցն ունենա միջին մակարդակի ֆիտնես դահլիճ։ Դրանով միանգամից մի քանի խնդիր կլուծվեր:
1.1 լրջորեն կնվազեր մարզիկների վարակվելու ռիսկը
1.2 մարզիկները կպահպանեին իրենց նորմալ մարզավիճակը (հակառակ դեպքում 2 ամիս չմարզվելու պարագայում առնվազն 3-4 ամիս պետք է լինելու՝ վերականգնվելու համար...)
1.3 մարզիկները ստիպված չէին լինի պարետի կարգավորումները խախտել (հիմա շատերը ստիպված խախտում են, քանի որ մարզիկի համար մարզումը գրեթե նույն բանն է,ինչ սնունդը...)
1.4 կաշխատեր տվյալ շրջանի հյուրանոցային ենթակառուցվածքը՝ դրանից բխող բոլոր դրական հետեւանքներով (աշխատողներ, շրջանառություն եւ այլն...)
1.5 մի շատ կարեւոր գործոն՝ այդ ամենի համար պետք չէին լրացուցիչ միջոցներ։ Այդ միջոցները տարեսկզբից հատկացված էին ֆեդերացիաներին։ Ուղղակի պետք էր կազմակերպել եւ թույլ տալ, որ դրանք իրենց բնականոն ձեւով ծախսվեին մարզումային պրոցեսի վրա՝ ԱԴ պայմաններում։ Իսկ հիմա ստացվելու է, որ տարեվերջին այդ բնագավառում բյուջեն չի կատարվել (գոնե արդյունավետ...)՝ դրանից բխող բացասական հետեւանքներով...
2. Կարելի էր կազմակերպել հայտնի մարզիկների մասնակցությամբ on-line մարզումներ, որը ինչ-որ հարթակով կհեռարձակվեր հանրության համար... օրերս նման առաջարկ ստացել եմ ՄՕԿ-ից (Միջազգային Օլիմպիական կոմիտե)։ Այդ կառույցը պատրաստ է նույնիսկ վճարել յուրաքանչյուր տեսաձայնագրված եւ նրանց ուղարկված մարզման համար...
3. Ֆիտնես մարզիչների մասնակցությամբ կարելի էր մարզումներ կազմակերպել բակերում՝ կա՛մ հասարակական հեռավորությունը պահելով՝ 15-20 հոգանոց խմբերով, կա՛մ էլ մարդիկ պատշգամբներից կհետեւեին մարզիչների հրահանգներին։ Մի բան, որ լայնորեն կիրառվում է, օրինակ, Ֆրանսիայում...
4. On-line վերապատրաստման սեմինարներ մարզիչների համար (տեսական մաս...)։ Սա կարելի էր իրականացնել Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետ. ինստիտուտի ներգրավմամբ...
5. Շաբաթը առնվազն 2-3 սպորտային ֆիլմերի ցուցադրման ապահովում հայկական ալիքներով՝ հայերենով։ Սա անչափ մեծ դաստիարակչական ազդեցություն է ունենում...
Իրականում այս ցանկը կարելի է երկար թվարկել։ Կարող եք քոմենթներում ինքներդ ավելացնենք այն, ինչ դուք եք համարում կարեւոր գործողություն նման պայմաններում՝ սպորտի/առողջ ապրելակերպի ոլորտում։
Հ.Գ. 1 տարբեր հղումներ կկցեմ, որ ավելի պատկերավոր լինի ասածներս
Հ.Գ. 2 անհրաժեշտ է ուղղակի մի փոքր սրտացավություն, որոշակի կրեատիվություն եւ, իհարկե, նաեւ ոլորտն համակարգող քիչ թե շատ գործից հասկացող մարդ
Ֆիլմեր՝ Race, Dangal, Eddie Eagl,e Coach Carter, Rocky, The Blind Side, Охотник на лис, Легенда N17, Защитник…»,- գրել է նա:
Այս շրջնում Հայաստանում մարզվում են միայն ֆուտբոլիստները: Նրանք ապրիլի 23-ից վերսկսելու հանարվորություն են ստցել: Մյուս մարզաձեւերը, այդ թվում՝ Հայաստանի համար հենակետային համարվող ըմբշամարտը, բռնցքամարտը, ինչպես նաեւ մարմնամարզությունը, որում վերջին տարիներին հաջողություններ ունենք, հարկադիր պարապուրդի մեջ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT