Կարեն Գիլոյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցանակակիրներին (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին, որն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում թիմային առաջին հորիզոնականն էր զբաղեցրել՝ նվաճելով երկամարտի 6 մեդալ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:038A3260.JPG (548 KB)

Կարեն Գիլոյանը տպավորիչ հաջողության առթիվ շնորհավորել է պատանի ծանրորդներին և նրանց մարզիչներին՝ միևնույն ժամանակ հորդորելով նրանց չբավարարվել ձեռք բերածով:

«Հետևել եմ բոլորիդ ելույթներին: Շատ լավ մասնակցություն ունեցաք: Շնորհավորում եմ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մարզիչներին: Նրանց աշխատանքը ևս շատ գնահատելի է: Կարևորում եմ այն, որ թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրիք ու ապացուցեցիք, որ թիմային պայքարում ևս կարող ենք հաջողություններ ունենալ: Խնդրանքս է, որ շարունակեք մարզվել նույն ջանասիրությամբ: Ձեր այս հաջողությունը դեռ առաջին քայլն է: Ամեն ինչ պետք է անեք մեծահասակների մակարդակում ևս ձեր հաջողություններն ամրագրելու և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը:038A3238.JPG (392 KB)

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պատանի ծանրորդներն ունեն բոլոր հնարավորությունները՝ կրկնելու մեր անվանի ծանրորդների՝ Յուրի Վարդանյանի, Հոկսեն Միրզոյանի, Իսրայել Միլիտոսյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի և մյուսների հաջողությունները:

Կարեն Գիլոյանը նշել է՝ ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար պատանի ծանրորդները տարեվերջյան պարգևատրումներ, ապա նաև անվանական թոշակներ կստանան:

Հիշեցնենք՝ աշխարհի պատանեկան առաջնության աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց էին տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ): Մարզուհիներն ընդգրկվել են Հայաստանի կանանց հավաքականի կազմում և հնարավորություն կունենան մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Մարզիչների խոսքով՝ մարզուհիներից սպասելիքները մեծ են: Տնային առաջնությունից մեծ սպասելիքներ ունի նաև 16-ամյա Էմմա Պողոսյանը:038A3249.JPG (428 KB)

«Շատ ուրախ եմ աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճած բրոնզե մեդալի համար: Այն ինձ համար շատ կարևոր էր: Իհարկե, ավելին կարող էի անել: Այսքանով չեմ բավարարվելու: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գամ և մեդալ նվաճեմ: Կարծում եմ՝ սեփական հարկի տակ մեր երկրպագուների աջակցութամբ ավելի վստահ հանդես կգանք ու կպայքարենք բարձր տեղերի համար»,- ասել է մարզուհին:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հաջողություն է մաղթել ծանրորդներին առաջիկա մրցելույթներում: Նա նաև տեղեկացրել է, որ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո բոլորովին նոր և բարձրորակ մարզագույքը կտրամադրվի մարզադպրոցներին, և մեր մարզիկներն ավելի լավ պայմաններում մարզվելու հնարավորություն կունենան:038A3251.JPG (406 KB)

Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող էր ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18289 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին