Երևան
12 °C
«Հայկական ժամանակը» շարունակում է ներկայացնել հայ մարզիկներին, որոնք հանդես են գալիս Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերում: Վաղը մրցահարթակ դուրս կգա ծանրորդուհի Իզաբելա Յայլյանը:
Մարզուհու մասին
Յայլյանը 26 տարեկան է, ծանրամարտի Հայաստանի հավաքականում է արդեն 10 տարի: 16 տարեկան հասակում նա իր նորամուտը նշեց ծանրամարտի աշխարհի առաջնությունում՝ զբաղեցնելով 24-րդ տեղը և օգնելով հավաքականին օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու հարցում: Այդ ժամանակ նա արդեն իսկ Եվրոպայի պատանիների փոխչեմպիոն ու չեմպիոն էր: Իզաբելան շարունակում էր մեդալներ նվաճել պատանեկան ու երիտասարդական եվրոպական ստուգատեսներում: Նա երիտասարդների ու պատանիների կրկնակի չեմպիոն է: Սակայն մեծահասակների ասպարեզում Յայլյանի հաջողություններն ուշանում են: Եվրոպայի այս տարվա առաջնությունում նա իր կարիերայում ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրեց՝ 4-րդը:
Ճանապարհը դեպի Տոկիո
Ինչպես և տղամարդկանց հավաքականը, կանանց ընտրանին ևս միայն մեկ ուղեգիր ուներ Տոկիոյում: Բայց եթե տղամարդկանց մոտ թեկնածուներից յուրաքանչյուրը Տոկիոյում կարող էր հավակնել մեդալների, և ուժեղ մրցակցություն էր, ապա կանանց հավաքականում ընտրությունը մեծ չէր: Միայն Յայլյանն ու Տաթև Հակոբյանն էին մասնակցել անհրաժեշտ քանակության մրցումների, որոնցում դոպինգ թեստ էին հանձնել: Հավանաբար մարզիչների ընտրությունը կանգնեց Յալյանի վրա Եվրոպայի այս տարվա առաջնության ավարտից հետո. նա ավելի բարձր հորիզոնական զբաղեցրեց: Երկար ժամանակ Յայլյանը չէր վայելում մարզիչների վստահությունը: 2016թ.-ին նրան չտարան Ռիոյի օլիմպիական խաղեր, բայց մարզուհու աշխատասիրությունն իր արդյունքը տվեց: Վերջապես նա իր նորամուտը կնշի օլիմպիական խաղերում:
Շանսերն ու մրցակիցները Տոկիոյում
Յայլյանի նախնական հայտը օլիմպիական խաղերի համար 220 կգ է, բայց նա իր կարիերայում երբեք մոտ չի եղել այդ ցուցանիշին: Եթե նա կարողանա անձնական ռեկորդներ սահմանել պոկում և հրում վարժությունում, արդեն իսկ լավ ցուցանիշ կլինի: Լավագույն հնգյակ մտնելը Յայլյանի համար դրական արդյունք կլինի: Ֆավորիտը Կուո Հսին-Չունն է Թայվանից: Բարձր տեղերի համար կպայքարեն Ֆրանսիայի, Ճապոնիայի, Թուրքմենիայի ներկայացուցիչները, Էկվադորի և Վենեսուելայի ներկայացուցիչները ևս կփորձեն մեդալների համար պայքարին խառնվել:
Անկախ ամեն ինչից, Իզաբելա Յայլյանի համար կարևոր է օգտագործել իր բոլոր մոտեցումները: Միայն այդ դեպքում կարող են հնարավորություններ բացվել: Ի վերջո ծանրամարտի մրցումները շատ անկանխատեսելի ընթացք կարող են ունենալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT