Ադրբեջանցի ծանրորդները ուղևորվել են Հայաստան. ինչպես ու քանի հոգանոց խմբով նրանք կժամանեն

Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականն այսօր ուղևորվել է Հայաստան: Ինչպես հայտնի է, ադրբեջանցի մարզիկները հանդես են գալու Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ 

Հայտնի է, որ թիմը Երևան է ուղևորվել Թբիլիսիով։ Սպասվում է, որ մարզական պատվիրակության կազմում կլինի ընդհանուր առմամբ 12 հոգի։

Երեք ծանրորդ և մեկ ծանրորդուհի Երևանում առաջնության հարթակ կբարձրանան՝ Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ), Ալի Շուքուրլուն (102 կգ) և Նազիլա Իսմայիլովան (49 կգ):

Առաջիկա Եվրոպայի առաջնությունը չափազանց կարևոր է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու արտոնագրային միավորներ շահելու առումով։ Այդպիսի մրցումներն ընդամենը վեցն են, որոնցից գոնե մեկին չմասնակցելը նվազեցնում է օլիմպիական արտոնագրեր ստանալու հնարավորությունները։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Գերմանիայում վնասվածք ստացած և արդեն վիրահատված ադրբեջանցի առաջատար ծանրորդ Դադաշ Դադաշբեյլիի բացակայության պայմաններում թիմը Երևան է ուղևորվել ոչ այնքան մեդալների, որքան արտոնագրային միավորների համար։

Մրցումները կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-ից 23-ը։

Նազիլա Իսմայիլովան ելույթ կունենա առաջնության առաջին օրը, Իսա Ռուստամովը՝ ապրիլի 17-ին, Օմար Ջավադովը՝ 18-ին, Ալի Շուքուրլուն՝ 21-ին։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 40 երկրների ծանրորդներ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի մասնակցությունն ավելի վաղ հաստատել էին երկրի ծանրամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ ստացել են իրենց մարզիկների համար համապատասխան անվտանգության երաշխիքներ։ 

Հայաստանը չէր կարող մերժել ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը, քանի որ առաջնության «տերը» միջազգային ֆեդերացիան է. ինչքան էլ այն անցկացվի Հայաստանում, մենք պարտավոր ենք ենթարկվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ընդունած նորմերին։ 

Հիշեցնենք նաև, որ վերջին անգամ ադրբեջանցի մարզիկները Հայաստան են եկել 2009 թվականին Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ։

Տպել
2601 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել