Սպորտային հաղթանակների ամիս. Հայկական սպորտում օգոստոսին մի քանի պատմական նվաճումներ գրանցվեցին

Օգոստոս ամիսը հարուստ էր սպորտային իրադարձություններով, և առանցքում, իհարկե, օլիմպիական խաղերն էին: Տոկիոյում հուլիսին մեկնարկած խաղերում հայ մարզիկների համար գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան օգոստոսի սկզբին. Նախ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աննախադեպ հաջողության հասավ՝ դառնալով բրոնզե մեդալակիր հենացատկում, այնուհետև արծաթե մեդալներ նվաճեցին ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, այնուհետև բրոնզե մեդալակիր դարձավ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Օլիմպիական խաղերին դեռ առիթ կլինի անդրադառնալու, սակայն օգոստոսը հարուստ էր ոչ միայն օլիմպիական մեդալներով:

Եվրոպական պատմական նվաճումը

Հայ շախմատիստներն ամեն տարի մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը, բայց, որքան էլ մեծ էին հայկական շախմատի նվաճումները, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չէր գալիս Հայաստան, թեև Լիլիթ Մկրտչյանը, Լևոն Արոնյանը մի քանի անգամ մոտ էին եղել այդ կոչմանը: Վերջապես 2021թ.-ին Էլինա Դանիելյանը (լուսանկարում) կարողացավ հաղթել Եվրոպայի առաջնությունում: Հետաքրքիր է, որ Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում էին Դանիելյանը, Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը, 2003թ.-ին նվաճել էր Եվրոպայի թիմային չեմպիոնի կոչումը: Այժմ Դանիելյանն ունի Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալների ամբողջական կոմպլեկտը: Էլինայի նվաճումը, իրոք, պատմական էր: Նա հիանալի խաղ ցույց տվեց, 11 հնարավորից վաստակեց 9 միավոր ու դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Ընդհանրապես, հայ շախմատիստուհիները շատ լավ արդյունքներ ցույց տվեցին Նարվայում: 19-ամյա Աննա Սարգսյանը 7.5 միավոր վաստակեց ու զբաղեցրեց 5-րդ տեղը՝ իրավունք ստանալով հանդես գալ աշխարհի գավաթի խաղարկությունում: Աննայի արդյունքը մինչև 20 տարեկան շախմատիստուհիների մեջ լավագույնն էր: 16-ամյա Մարիամ Մկրտչյանը ևս փայլուն խաղ ցուցադրեց՝ վաստակելով 6.5 միավոր: Նա 140 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: 

Պատուհան դեպի Եվրոպա

Ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմն իրավունք ստացավ հանդես գալ եվրագավաթների խմբային փուլում: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» բացեց պատուհանը դեպի Եվրոպա: Դուրս մնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից` «Ալաշկերտը» հյատնվեց Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ պայքարից դուրս թողեց ղազախական «Կայրաթին»: Այնուհետև Ալեքսանդր Գրիգորյանի սաները երկու խաղերի արդյունքում զիջեցին շոտլանդական լեգենդար «Ռեյնջերսին» ընդհանուր 0-1 հաշվով: Այժմ «Ալաշկերտը» պայքարը կշարունակի ՈՒԵՖԱ-ի կողմից նոր ստեղծված Կոնֆերենցիաների գավաթի խաղարկությունում:

5 մեդալ երիտասարդների աշխարհի առաջնությունից

Օգոստոսի 16-25-ը տեղի ունեցավ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Ազատ ոճային ըմբիշ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը մոտ էր Եվրոպայի չեմպիոնի իր կոչմանը ավելացնելու նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը. Նա մի շարք փայլունմ հաղթանակներ տարավ, կիսաեզրափակչում 10-0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին, եզրափակչում էլ գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ հաղթում էր իրանցի ըմբիշին 4-2 հաշվով, բայց անձնական քաշերի նկատելի տարբերությունն իր ազդեցությունն ունեցավ: Գևորգյանը հոգնել էր գոտեմարտի ավարտին մոտ ու մրցակցին երկու միավոր տվեց՝ զիջելով վերջին վայրկյաններին: Այնուամենայնիվ, գյումրեցի երիտասարդ ըմբիշը ցույց տվեց, որ մոտ ապագայում կարող է դառնալ գերծանր քաշային կարգի առաջատարներից: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հունահռոմեական ոճի ըմբիշներն Ուֆայում ավելի հաջող հանդես եկան. 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանն ու 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը դարձան արծաթե մեդալակիրներ, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի չեմպիոն՝ Լեհաստանում

Օգոստոսի 19-28-ը Լեհաստանում տեղի ունեցավ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: 55 կգ քաշային կարգում Մերուժան Եղոյանը դարձավ արծաթե մեդալակիր, հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց: Փայլուն ելույթ ունեցավ 61 կգ քաշային Ռաֆիկ Մինասյանը. նա դարձավ Եվրոպայի չեմպիոն, նաև մեկական փոքր արծաթե ու ոսկե մեդալներ նվաճեց: 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում: 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ սահմանելով Մ15 տարեկանների Եվրոպայի նոր ռեկորդներ: Գերծանր քաշային կարգում էլ լավ հանդես եկավ Ալբերտ Թումասյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Բռնցքամարտիկների նվաճումներն աննախադեպ էին

Օգոստոսին աչքի ընկան նաև կրտսեր տարիքի պատանի բռնցքամարտիկները: Նրանք Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունից վերադարձան 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալով։

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը և 57 կգ քաշային Սևան մարզական միության սան Անդրանիկ Մարտիրոսյանը։ Ընդ որում Սպարտակ Նահապետյանը իր մրցակցին հաղթեց նոկաուտով։ 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը  նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 42կգ քաշայի Վահագն Գալստյանը, 70կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց 3-րդ տեղը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21361 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները