Երևան
12 °C
Ամառային 32-րդ օլիմպիական խաղերի ճակատագիրը մեծապես կախված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերումից: Նման կարծիքի է օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը: Նա պարբերաբար մասնակցում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմակերպած տեսակապով ժողովներին ու «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե որքանով են իրական վերջերս տարածված խոսակցությունները, ըստ որոնց, հետաձգված Տոկիո 2020-ը կարող է ընդհանրապես չեղարվել, նա պատասխանեց՝ ներկայացնելով ժողովներից ստացած իր տպավորությունը:
«Հիմնվում եմ հիմնականում այն հարցուպատասխանների վրա, որոնք տեղի են ունեցել տեսակապերի միջոցով եւ որոնց մասնակցել եմ: Դրանցից մեկի ժամանակ, երբ օլիմպիական խաղերն արդեն հետաձգվել էին, մարզիկներից մեկն ուղիղ հարց տվեց, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին եւ Թոմաս Բախին (խմբ. ՄՕԿ նախագահ), թե ի՞նչէ լինելու օլիմպիական խաղերի հետ, եթե հանկարծ չկարողանան վիրուսի «դեմն առնել»,: Պատասխանը հետեւյալն էր, որ հետաձգել 2-րդ անգամ բացառվում է: Նշեցին, որ շատ կարեւոր է, որ պատվաստանյութ լինի, այսինքն՝ պատվաստանյութ չլինելու դեպքում անցկացնելը շատ բարդ կլինի, գրեթե անհնար: Դրանից եզրակացնելով կարող եմ ասել, որ, եթե պատվաստանյութը չգտնվի մինչեւ մյուս ամառ, խաղերը լուրջ հարցականի տակ կհայտնվեն»,- ասաց նա:
Անցկացնելու դեպքում էլ, Ջուլֆալակյանի կարծիքով, խաղերը շատ կտարբերվեն նրանից, ինչը մարդիկ մինչեւ հիմա սովոր են եղել տեսնելու: Միջազգային մամուլը գրում է խաղերի վերաբերյալ տարբեր սահմանափակումների, միջոացառումների, հանդիականների քանակի կրճատումների մասին, եւ Ջուլֆալակյանը դրանք հավանական է համարում: Նա կարծում է, որ պանդեմիայից հետո այդքան մեծ մասշտաբի միջոցառում, որի մասնակցում են տասնյակ հազարավոր մարզիկներ, մարզիչներ, այլ աշխատակիցներ, մեծ քանակությամբ երկրպագուներ, անցակցնելը այնպես, ասես ոչինչ չի եղել, բարդ է պատկերացնել:
«Շարունակելով սեփական վերլուծությունները՝ հասկանում եմ, որ, նույնիսկ եթե պատվաստանյութ գտնվի, շատ սահմանափակ ձեւով կանցկացվեն խաղերը. նույն քննարկված թեմա դարձած բացման ու փակման արարողությունները ավելի փոքր մասշտաբով կլինեն, երկրպագուների քանակի սահմանափակում կլինի… այսինքն՝ անցակցնելու դեպքում էլ կարծում եմ, որ կազմակերպման ձեւը շատ կտարբերվի մինչեւ այսօր եղած օլիմպիական խաղերից»,- ասաց նա:
Ինչպես Ջուլֆալակյանն է տեղեկացնում, առանց հանդիսականների անցկացման հարցը կազմակերպիչների ակտիվ քննարկման թեմաներից է: Նա նշում է, որ դա, իհարկե, հաճելի չի լինի մարզիկներին: Մյուս կողմից էլ ընդգծում է, որ, եթե ըտրության հարց լինի, ապա մարզիկները կնախընտրեն ելույթ ունենալ առանց երկրպագուներ, քան ընդհանրապես զրկվել խաղերից:
«Պարզ է՝ ոչ մեկն էլ չի ուզի այդպես, բայց, եթե հարցնես առանց երկրպագու, թե ոչինչ, պարզ է՝ ավելի լավ է առանց երկրպագու, որովհետեւ ոչինչը հասկանում եք, որ շատ մարզիկների համար վերջին շանսն է ու էլ չի լինելու: Մարզիկների համար տարբերություն կա, բայց չեղածից լավ է, ավելի լավ է լինի առանց երկրպագուի, քան առհասարակ չլինի»,- ասաց նա:
Օլիպիական խաղերը պետք է կայանային այս տարի հուլիսի 24-ից օգոստոսի 9: Նոր ժամկետներն են 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Անկախ հանգամանքից, որ խաղերը 2021թ. են կայանալու՝ անվան փոփոխություն չի լինի: Միջոցառումը կկոչվի Տոկիո 2020:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ապօրինի արդյունահանվել է 1500 խմ մարմարի հանույթ. շուրջ 24 մլն դրամով իրացվել է. կան ձերբակալվածներ. տեսանյութ
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության հնարավորությունները՝ արդյունաբերության և ԲՏ ոլորտներում
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորները դուրս են բերվել հատուկ տեխնիկայի կիրառմամբ
Որտեղ և երբ կարող է սպառողը ծանոթանալ հոկտեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի, արժեքի մասին տեղեկատվությանը
Վրաերթ հյուրանոցային համալիրի մոտ. հետիոտնը մահացել է
Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն
Աննա Հակոբյանի՝ սոցցանցում արված որ հրապարակումներն են ունեցել կես միլիոն և ավելի դիտում
Զանգերը սպասարկվում են 100%-ով. բարեփոխումներ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. տեսանյութ
Բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն. տեսանյութ
Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել. նա կգտնվի դատական խիստ վերահսկողության տակ
Դուք ում շունն եք. պոդյում են դուրս եկել ու փորձում են քծնել Պուտինին՝ ով ավելի շատ կարող է. տեսանյութ
Վարչապետը «Գիտուժ»-ի անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը
Քննարկվել է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունը
Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը. մեկնարկել է մարզական հավաքը
Աբովյանում դանակահարված քաղաքացիներից մեկը՝ 24-ամյա երիտասարդը, մահացել է
Թքել են ձեր նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա. որտեղից ձեզ այդ ոսկեդուռ զուգարաններն ու տները, ա՛յ խեղճուկրակներ
Աբովյանում երիտասարդ է դանակահարվել
ՀԷՑ-ը միջազգային բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների սպասարկումը կիրականացնի սահմանված ժամկետներում
Քննարկվել են Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունները
Ինչպե՞ս էր Քոչարյանը պատերազմի 2-րդ օրը հասկացել, որ պարտվելու ենք. դրա համար պիտի պայմաններ լինեն. տեսանյութ
ԵՄ-ի հետ կրթության ոլորտում համագործակցությունն օրինակելի է. Ժաննա Անդրեասյան
Արարատ Միրզոյանը կմեկնի Դանիա
«Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի գործընթացների լուսաբանմամբ. վարչապետն ընդունել է Քրիստոֆեր Ռուդիին
Բավարարվել է Անդորրայի միջնորդությունը. գողության համար մեղադրվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ռիադում Գևորգ Պապոյանը հանդիպել է նախարար Աբդուռահման ալ Ֆադլիի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Սերժ Սարգսյանին առաջարկում եմ ինձ մոտ տարբեր խեղկատակների ուղարկելու փոխարեն ինքը հերթագրվի ընդունելության
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 22 հարց է ընդգրկված
Բագրավանում հայտնաբերված և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված լուսանի ձագը անկել է. պատճառը հայտնի է
ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականը
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իմպլեմենտացման քննարկումները մեկնարկել են
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետի հետ. տեսանյութ
Մեկնարկել են ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքները
Ամուլսարի հանքի տարածքում խմելու ջրի աղտոտման մասին տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցվել
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. սպասվում է առանց տեղումների եղանակ
Մոսկվայի մետրոյում տարեց կինը հրել, ռելսերի վրա է գցել 13-ամյա աղջկա. նրան մեղադրանք է առաջադրվել. տեսանյութ
Քոչարյանն ուզում ա ուղղակի Հայաստանը ցախի նման վառի երրորդ երկրի աշխարհաքաղաքական շահերի փեչերում. Եղոյան
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 10-ին
BBC-ի տնօրենը և լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են ներկայացրել Թրամփի ելույթի շուրջ սկանդալի պատճառով
Վարչապետը հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ. լուսանկարներ
Քննարկվել են ՄԻՊ աշխատակազմում կատարվող համակարգային փոփոխությունները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT