Կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանված կարանտինի ընթացքում հայ մարզիկները դոպինգ-թեստեր չեն հանձնում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս օրերին կա ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալության (USADA) փորձը, որը, սակայն, Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) խորհուրդ է տալիս չկիրառել: ԱՄՆ-ում հատուկ ընթացակարգ են մշակել, ըստ որի, դոպինգ հանձնելու պարագաներն ուղարկվում են մարզիկին, դոպինգ-սպան տեսակապի միջոցով կապ է հաստատում նրա հետ, նա տեսախցիկի առաջ հանձնում է արյան նմուշը: Ինչ վերաբերում է մեզի նմուշին, ապա մարզիկը դա անում է առանձին նախապես տեսախցիկով ցույց տալուց հետո, որ լոգարանում այլ մարդ չկա: Ամեն դեպքում, ինչպես հայտնում է Հովհաննիսյանը, WADA-ն հորդորում է սպասել, մինչեւ գործունեությունը շարունակելու բարենպաստ պայմաններ կլինեն:

«WADA-ից ցուցումներ կան, որ մարզիկների առողջությունն ամենակարեւորն է, խնդրում ենք՝ ժամանակավորապես հետաձգել ձեր ստուգումները: ԱՄՆ հակադոպինգային կազմակերպությունն առաջարկել է, որ մարզիկներին փոխանցեն դոպինգ-ստուգման ամանները, նրանք տանը միացնեն Skype-ը, դրա առաջ գործողություններ անեն, դոպինգ-սպան նայի, հետո ուղարկեն դա գործակալություն: Այսօր նամակ է եկել Համաշխարհային հակադոպինգային գործակալությունից, որ այդ փորձը ուսումնասիրվում է, չշտապեք, չանեք այդ նույնը, ավելի լավ է՝ սպաեք մեր հետագա ցուցումներին, կամ երբ ձեզ մոտ կարանտինը կվերաջանա, կկարողանաք տեղաշարժվել, նոր վերսկսեք»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ տարվա սկզբից Հայաստանում 2 տասնյակից ավելի ստուգում է անցկացվել: Ապրիլի 6-ից պետք է վերսկսեին, սակայն այս իրավիճակում դա հնարավոր չէ: Ինչ վերաբերում է նրան, որ մարզիկները կարող են օգտվել առիթից ու արգելված խթանիչներ օգտագործել, Հովհաննիսյանը կարծում է, որ այդ հարցում պետք է հույսը դնել նրանց ազնվության վրա: Նաեւ ընդգծում է, որ այն նյութերը, որոնք կարող են իսկապես նկատելիորեն լավացնել մարզական ցուցանիշները, երկար են մնում օրգանիզնում, եւ եթե օգտագործեն, հետագայում՝ արտակարգ դրության ավարտից հետո, որը ՀՀ-ում սահմանված է մինչեւ մայիսի 14-ը, դոպինգ հանձնելուց հետո կբացահայտվի:

«Ազնիվ մարզիկը չի օգտվի առիթից: Ի՞նչ պետք է օգտագործի: Ինչ էլ օգտագործի, որն իրեն օգուտ կտա, երկար ժամանակ է մնում: Իսկ մնացած թույլ ազդող եւ (խմբ. օրգանիզմից) արագ դուրս մղվող նյութերի համար չեմ կարող ասել, դա մարզիկի ազնվությունից է կախված»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կապի մեջ է Հայաստանի նման երկրների հետ ու գիտի, որ, օրինակ, Վրաստանում, Մոլդովայում, Բուլղարիայում, Հունգարիայում հակադոպինգային կառույցները նմանատիպ իրավիճակում են:

Կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում գրեթե ամենուրեք մարզական բոլոր միջոցառումները դադարեցված են: Մարզիկները փորձում են մարզավիճակ պահպանել տնային պայմաններում: Մարզական խոշոր միջոցառումները, այդ թվում՝ Եվրոպայի ֆուտբոլի 2020թ. առաջնությունը եւ ամառային 32-րդ օլիմպիական խաղերը, հետաձգվել են 1 տարով: Մի շարք այլ մրցումների անցկացման ժամկետների մասին հստակություն չկա: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2108 դիտում

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար