Երևան
12 °C
Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը, ով հեղինակել է Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը, մեծ պատասխատվությամբ է մոտեցել երկրի համար կարևորագույն միջոցառման համար նման ծավալուն աշխատանք կատարելուն։
Բերբերյանը, ով «Սողոմոնի երգեր», «Կաֆկայի երազը», «Ամերիկացի», «Ավրորայի լուսաբացը» և շուրջ 30 այլ ֆիլմերի երաժշտության հեղինակ է, կարճ ժամանակում կարողացել է ստեղծել այնպիսի երաժշտություն, որի հիմքում է եղել հայոց պատմությունը։
«Անսահման հպարտ ու երջանիկ եմ, որ նման մեծածավալ նախագծի մասն եմ կազմել և աշխատել եմ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ։ Ստեղծել եմ մոտավորապես 45 րոպե տևողությամբ շոուի երաժշտություն, ներառյալ՝ Եվրոպայի ծանրամարտի առաջնության այս տարվա պաշտոնական օրհներգը, որն ամբողջությամբ ստեղծվել է Berberyan Production Studios-ում։ Ի դեպ, ստուդիան է արել ամբողջ արարողության հնչունային հետարտադրական աշխատանքները՝ հանձինս Տիգրան Կուզիկյանի և մի ամբողջ թիմի։ Ինչ վերաբերում է իմ երաժշտությանը, ապա պետք է ասեմ, որ երաժշտության հիմքում հայոց պատմությունն էր՝ մեր երկրի ստեղծումից մինչև արդի ժամանակներ։ Մտովի անցել եմ տարբեր ժամանակաշրջաններով, ոգեշնչվել մեր պատմական անցքերով ու հերոսական դրվագներով, որպեսզի ստեղծեմ տպավորիչ և միջոցառմանը հարիր երաժշտություն: Հուսով եմ, որ թե՛ երաժշտությունը, թե՛ օրհներգը կօգնեն մեր մարզիկներին, կոգեշնչեն նրանց, որպեսզի նրանք հասնեն բարձունքների»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը։ Նրա խոսքով՝ ուրախ է, որ թե՛ հայ, թե՛ միջազգային հանդիսատեսն անտարբեր չի մնացել այս գործից․այն հնարավոր եղավ առաջին անգամ ունկնդրել ապրիլի 14-ի բացման արարողության ընթացքում։ Արարողության երաժշտությունը Բերբերյանը հետագայում նախատեսում է ներկայացնել իր սոցիալական հարթակներում։
Ինչ վերաբերում է օրհներգին, ապա այն հեղինակել և գործիքավորել է հենց Բերբերյանը, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանի։ «Դեպի բարձունք» օրհներգը միջոցառմանը կատարեց Արամ Mp3-ը, երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 15-ին։ Երգը հասցրել է սիրվել հանդիսատեսի շրջանում։

Նշենք նաև, որ Անդրանիկ Բերբերյանն առաջին անգամ չէ երաժշտություն հեղինակում մասշտաբային նախագծի համար․ 2021 թվականին նա գրել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման երգը, իսկ 2022 թվականին՝ Դուբայի էքսպոյի Հայաստանի մասնակցության վիզուալացված նյութի երաժշտությունը։
Երևանը հյուրընկալում է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այն անցկացվում է ապրիլի 15-23-ը։

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT