Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նիստի օրակարգային հարցերից մեկի ժամանա դժգոհություն հայտնեց, որ ծանրամարտիկների համար անհրաժեշտ գույքի գնումն ուշացվել է, եւ չնայած ինքը հանձնարարել էր 20 լրակազմ ծանրաձող ձեռք բերել, ներկայացված նախագծում նշվում է 7-ի մասին (5-ը՝ տղամարդկանց և 2-ը կանանց հատկացնելու համար)։
Այսօր՝ վարչապետի հանձնարարականից հետո, ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր ստեղծվեց՝ ապահովելու համար 20 նոր ծանրաձող՝ Eleico ընկերության արտադրության. 10-ը՝ տղամարդկանց, 10-ը՝ կանանց համար: Միջազգային խոշոր մրցումներում հիմնականում օգտագործվում են հենց Eleico ընկերության արտադրության ծանրաձողերը, մինչդեռ հայ ծանրորդները տարիներ շարունակ չունեին այդ հնարավորությունը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում կարևորեց նոր ծարնաձողների ձեռքբերման հարցը.
«Նոր ծանրաձողները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, այն ինչ ունեինք չէր համապատասխանում, տարիներ շարունակ դրանցով էինք մարզվում»,- նշեց Ալավերդյանը:
Այն հարցին, թե որքանով կտարբերվեն մարզիկների մարզումները նոր ծանրաձողերով՝ Ալավերդյանը ասաց. «Այսպես ասեմ՝ բորշչը ավելի հարմար է ուտել գդալո՞վ, թե՞ պատառաքաղով: Իհարկե, գդալով: Վերջ, այսքանը»:
Նրա խոսքերով նոր մարզագույքը երկար կծառայի ծանրամարտի Հայաստանի հավաքականին. «Շատ շնորհակալ ենք վարչապետին, որ հետևողական եղավ, և այս հարցը լուծում ստացավ: Դա միակ լուծումն էր, եթե հետևողական չլիներ, հարցը նորից լուծում չէր ստանա: Նոր մարզագույքը շատ լավն է, 15-20 տարի կծառայի»:
Դժվար է ասել՝ կհասցնեն Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելլա Յայլյանը մարզվել նոր մարզագույքով օլիմպիական խաղերից առաջ, սակայն Ալավերդյանի համար կարևորն է այն է, որ նոր գույքի հարցը վերջապես լուծվեց.
«Մոտ 50 օր առաջ էր վարչապետը հանձնարարականը տվել, հիմա, հուսով եմ, հինգ օրվա մեջ ֆինանսական հարցերը կլուծվեն, ծանրաձողերը կհասնեն մեզ: Թե ինչքան կմարզվեն դրանցով օլիմպիական խաղերից առաջ, չեմ կարող ասել: Կհասցնեն, լավ է, իսկ եթե չէ՝ հաջորդ խաղերի, աշխարհի առաջնությունների համար պետք կգա, այդ գույքը դեռ շատ երկար կծառայի»,- եզրափակեց Ալավերդյանը:
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT