Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան և «Մայլեռ Մաունթին Ռեզորթը» համագործակցության հուշագիր են կնքել

«Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերությունը՝ ի դեմս հիմնադիր Տիգրան Հարությունյանի, և «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Գագիկ Սարգսյանի, սույն թվականի հունվարի 10-ին համագործակցության հուշագիր են կնքել, որի նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները դահուկային մարզաձևերի, սնոուբորդի և ձմեռային տուրիզմի ոլորտներում։

Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սույն հուշագրի շրջանակում երկու կողմերն իրենց ջանքերը, պրոֆեսիոնալիզմը, փորձն ու հնարավորությունները համատեղելու պատրաստակամություն են հայտնում՝ ի նպաստ Հայաստանում դահուկային մարզաձևերի զարգացմանն ու այս բնագավառում համաշխարհային քարտեզում Հայաստանի ակտիվ դիրքավորմանը։

«ՄայլեռՄաունթին Ռեզորթ» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանը կարևորել է մասնավոր հատված-ազգային մարզական ֆեդերացիա համագործակցությունը՝ մասնավորապես ընդգծելով ձմեռային սպորտաձևերի զարգացման և լայն հասարակայնության շրջանում դրանց հանդեպ հետաքրքրվածության բարձրացման հնարավորությունների ընդլայնումը.

«Մենք շատ ուրախ ենք այս համագործակցության մեկնարկի համար։ Լեռնադահուկային սպորտը Հայաստանում, իմ խորին համոզմամբ, դեռ մեծ աճ պետք է գրանցի, և մարզաձևի լավագույն օրերը դեռ առջևում են։ Մենք, որպես պատասխանատու բիզնես, կգործադրենք մեր առավելագույն ջանքերը, որպեսզի այս հուշագրի շրջանակում ամրագրված բոլոր կետերը կյանքի կոչվեն և նպաստենք ոլորտի զարգացմանը։ Ֆեդերացիայի հետ այժմ քննարկում ենք համատեղ հնարավոր միջացառումները։ Կարծում եմ՝ առաջին հերթին պետք էլեռնադահուկային սահուղիները համապատասխանեցնենք Դահուկային մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ստանդարտներին, որպեսզի հնարավորություն ունենանք կազմակերպել ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային և միջազագային մրցաշարեր»։

Տիգրան Հարությունյանը նաև հավելել է, որ պատրաստ են աջակցել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային տեղական և միջազգային դահուկային մրցաշարերի, ՀՀ լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի հավաքական թիմերի մարզումների կազմակերպման հարցում, և «Մայլեռ Մաունթին Ռեզորթի» մասնագիտական բոլոր ենթակառուցվածքները կլինեն մարզիկների տրամադրության տակ։

Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող նախագծերի շուրջ, դահուկային մարզաձևի սիրահարների համար գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ստեղծման, անվտանգության կանոնների տեղեկացմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման գործում, ինչպես նաև կմիավորեն ջանքերը դահուկային մարզաձևերի և սնոուբորդի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների, մարզաձևերի հրահանգիչների պատրաստման և վերապատրաստման համատեղ ծրագրերի, հայ մարզիկների ներգրավվածությամբ դահուկային մարզաձևերի և սնոուբորդի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված արշավների մշակման և իրականացման, Հայաստան՝ համաշխարհային դահուկորդների հյուրընկալման և վերջիններիս մասնակցությամբ թեմատիկ միջոցառումների կազմակերպման ուղղություններով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23335 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին