Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների և բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներին:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի և բռնցքամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մարզիչներ և մարզիկներ՝ բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջին չեմպիոն Անի Հովսեփյանը, բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը, ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոններ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը, բրոնզե մեդալակիրներ Արման Ավագյանը, Հրաչյա Պողոսյանը և այլք:
Ողջունելով մարզիկներին և մարզիչներին՝ Վահրամ Դումանյանը նրանց շնորհավորել և շնորհակալություն է հայտնել քրտնաջան աշխատանքի համար:

«Ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու և ձեր հաջողությունների մասին լսելու համար: Հույս ունեմ և վստահ եմ, որ հաղթանակների շարքը պետք է շարունակվի մինչև օլիմպիական բարձունքներ: Այս դժվարին ժամանակներում ձեր հաղթանակները ոգևորում են մեր ժողովրդին: Հպարտ եմ ձեզանով և շատ շնորհակալ եմ նվիրված աշխատանքի համար: Վստա՛հ եղեք, որ մեր հնարավորությունների սահմանում, իսկ այդ հնարավորությունները տարեցտարի ավելանում են, ձեզ համար կարվի առավելագույնը: Վստա՛հ եղեք, որ ձեր կատարած աշխատանքը գնահատվում է, և դուք մշտապես պետության ուշադրության կենտրոնում եք»,- ասել է Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս բարձր է գնահատել մարզիկների ելույթներն ու նրանց գրանցած արդյունքները. «Վստահ եմ՝ ապագայում հաղթանակներն ավելի ծանրակշիռ են լինելու, քանի որ դրա համար թե՛ մարզիչների ու մարզիկների, թե՛ պետության կողմից արվում է առավելագույնը: Առաջիկայում օլիմպիական խաղերն են, ու սպասելիքները շատ մեծ են»:
Հանդիպման ընթացքում մեդալակիր մարզիկներն ու մարզիչները ամփոփել են իրենց ելույթներն ու խոսել տպավորությունների մասին:
Մասնավորապես, բռնցքամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ընդգծել է՝ տարիներ շարունակ երազել է, որ հայ մարզուհիներից մեկը կանգնի պատվո հարթակի վերին աստիճանին. «Սա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Աշխարհի առաջնությունից հետո աղջիկներին ասացի, որ եթե հաջորդ մրցմանը ձախողվեն ու մեդալ չնվաճեն, կհեռանամ հավաքականից: Աղջիկները սկսեցին լաց լինել, ես ևս չկարողացա զսպել հուզմունքս: Շատ ուրախ եմ այս արդյունքի համար ու շնորհակալ եմ մեր մարզուհիներին: Հիմա արդեն նպատակը Փարիզի օլիմպիական խաղերին ու մեդալային պայքարին մասնակցելն է: Ոչինչ չենք խնայի և կանենք ամեն բան, որպեսզի հասնենք մեր նպատակին»: Անի Հովսեփյանի հավաստմամբ՝ դեռ չի հավատում, որ Եվրոպայի առաջնության չեմպիոն է հռչակվել. «Շատ երկար էի սպասել մեդալին: Անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ ձեռքիս մեջ շոշափեցի ոսկե մեդալը: Շատ ուրախ և հպարտ եմ, բայց դեռ չեմ հավատում, որ Եվրոպայի չեմպիոն եմ»:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունը, որտեղ իր մարզիկները 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել. «Կասկածից վեր էր, որ չեմպիոնները հենց Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն էին լինելու: Այս առաջնությունում նրանց կարգն ու մյուս մասնակիցների նկատմամբ առավելությունը շատ մեծ էր, ու անպայման պետք է հաղթեին: Նրանք ոչ միայն Մ23 տարեկանների, այլև մեծահասակների մակարդակում շատ լուրջ մրցակից են ցանկացածի համար: Արման Ավագյանը լավ հանդես եկավ և բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց Եվրոպայի մեծահասակների գործող չեմպիոնին: Մեր թիմի մյուս ներկայացուցիչներն էլ կարող էին մեդալներ նվաճել, բայց ունենք այն, ինչ ունենք: Այս արդյունքը ևս գոհացնող է»:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, ամփոփելով Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքները, նշել է. «Թիմային պայքարում 7-րդն էինք աշխարհում, բայց մեր սպասելիքներն ավելի բարձր էին: Բավարարվեցինք 3 մեդալով՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե: Շնորհակալ ենք ընդունելության և այս հանդիպման համար: Կարևոր է զգալ, որ պետությունը և ղեկավարությունը կանգնած են մարզիկների թիկունքին»:
Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն, շեշտել է, որ իրենց հաղթանակները պայմանավորված են մարզիչների աշխատանքով. «Շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ իմ կողքին լինելու համար: Դեռ շատ երկար ճանապարհ ունենք միասին անցնելու: Ես մինչև վերջ կհավատամ իմ մարզիչներին և ուզում եմ, որ իրենք էլ ինձ հավատան, ու մենք կարողանանք իրականացնել մեր երազանքները»:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ վերջին տարիների պատմության մեջ առավելագույն թվով մեդալներ ունեցել ենք 2019 թվականին, երբ մեր պատանի, երիտասարդ և մեծահասակ մարզիկներն աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային մրցաշարերում ընդհանուր առմամբ նվաճել են 222 մեդալ: 2022 թվականի ընթացքում ՀՀ մարզիկները մինչ այս պահն արդեն իսկ 285 մեդալ են նվաճել, որոնցից 100-ը՝ ոսկե. «Այս ռեկորդները ձերն են: Այս տարվա սպասելիքները դեռ մեծ են: Շնորհակալ եմ ձեր ջանքերի համար»,- ամփոփել է ԿԳՄՍ նախարարը:
Վահրամ Դումանյանը կարևորել է նաև ՀՀ կառավարության՝ մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ այդպիսի մրցաշարերում լավագույնը ճանաչված մարզիկները հետագայում կարող են համալրել նաև մեծ սպորտը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT