Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2023 թվականին ավարտել 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցում

Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարության վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հերթական շրջայցն է կատարել մարզական կառույցների շինհրապարակներում:

Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի, Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման ու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճի վերակառուցման աշխատանքներին, քննարկել ծրագրերի ընթացքը, կատարել դիտարկումներ:

Ջրառատի ծանրամարտի մարզադպրոցի կառուցման ծրագրի ավարտից հետո այստեղ հնարավոր կլինի անցկացնել հանրապետական առաջնություններ: Ներկայում ավարտվել է շենքի հիմնակմախքի կառուցումը, ընթանում են երեսապատման ու ներքին հարդարման աշխատանքները:

Հաջորդ կանգառները Էջմիածին քաղաքում և Արտիմետ գյուղում են եղել, որտեղ կառուցվում են հանրակրթական դպրոցների մարզադահլիճները։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ներկայում նմանատիպ 30 մարզադահլիճ է կառուցվում կամ վերակառուցվում հատակագծային այնպիսի լուծումներով, որոնք թույլ կտան, որ մարզադահլիճների հնարավորություններից օգտվեն ոչ միայն աշակերտները, այլ նաև համայնքի բնակիչները: Դրանցից շատերը ներառում են նաև հանդիսությունների սրահ, իսկ տեղակայման տարածքը թույլ է տալիս նաև ֆուտբոլի դաշտ և սպորտային հրապարակներ ունենալ:

Կառավարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ։ Ինտերիերի դիզայնը, ձևավորման նյութերի և գույների ընտրությունը, տարածքի բարեկարգումը, նույնպես հաշվի են առնվում հենց նախագծման փուլից։ Բոլոր օբյեկտները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ կահավորված։

Արմեն Ղուլարյանը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծրագրերի ընթացքը քննարկելիս առանձնահատուկ կարևորել է նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցից ու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճից բացի կոմիտեի համակարգմամբ իրականացվում են ևս 5 մասնագիտացված մարզադպրոցի կառուցման կամ վերակառուցման ծրագրեր:

Դրանք են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրը, Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցները, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճները:

Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները մտել են մեկնարկման փուլ, իսկ Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի համար կատարվում է տարածքի ընտրություն:

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2023 թվականին ավարտել, ընդհանուր առմամբ, 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։

Հանրապետությունում ընթացող աննախադեպ ծավալով շինարարությանը զուգահեռ կոմիտեի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ շինարարության կազմակերպման մշակույթի արմատավորումը, շինհրապարակում աշխատանքային կանոնների պահպանումը և պատշաճ միջավայրի ապահովումը։

Պարբերական շրջայցերի միջոցով կոմիտեի պատասխանատուները փորձում են նպաստել հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների գործնական կիրառմանը։ Խիստ կարևորվում է նաև օբյեկտների շինարարությունը սահմանված ժամկետներում ավարտելու հարցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23445 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները