Երևան
18 °C
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ հրաժարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում է այլ երկիր՝ հանդես է գալու այլ դրոշի ներքո։
Իսրայելյանը շարունակում է պնդել, որ 13 տարվա դադարից հետո առաջինն է, ով բռնցքամարտում դարձել է Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, իսկ պետությունը իրեն ոչնչով չի օգնել:
ԿԳՄՍ նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Էրիկ Իսրայելյանը 2022 թվականին որպես աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող ստացել է տարեվերջյան միանվագ պարգևատրություն՝ 1 մլն 500 հազար դրամի չափով, և 800 հազար դրամ էլ՝ որպես Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող։
Բռնցքամարտիկը 2022-ին նաև ստացել է սպորտային նպաստ. 6 ամիս՝ 150 հազարական դրամի չափով։
Դեկտեմբեր ամսին սպորտային նպաստ է ստացել՝ արդեն որպես աշխարհի երիտասարդների հաղթող՝ 200 հազար դրամ։
«Բռնցքամարտիկը ստացել է նաև անվանական թոշակ՝ 12 ամիս, ամսական 120 հազար դրամ։ ԿԳՄՍՆ-ից ստացած ամբողջ գումարը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ։ Նախարարությունում գործող որևէ կարգ չկա, որից Իսրայելյանն օգտված չլինի: Տարեվերջին Օլիմպիական կոմիտեից բռնցքամարտիկը ստացել է 1200 ԱՄՆ դոլար և 6 ամիս շարունակ ստացել է 200 հազարական դրամ»,- ասացին ԿԳՄՍՆ-ից։
2023 թվականին արդեն Էրիկ Իսրայելյանը որպես աշխարհի երիտասարդների հաղթող ստանում է 240 հազար դրամ՝ յուրաքանչյուր ամիս, նաև՝ որպես սպորտային նպաստ՝ 200 հազար դրամ յուրաքանչյուր ամիս։
ԿԳՄՍՆ-ից նաև նշեցին, որ նախարարությունը մարզիկին օգնել է հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հարցում: Իսրայելյանը, սակայն, հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել։
Ըստ նախարարության տեղեկատվության՝ Իսրայելյանը մեծահասակների որևէ առաջնության չի մասնակցել և չեմպիոն չի դարձել, նվաճումները ձեռք է բերել երիտասարդական մրցաշարերում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ բռնցքամարտիկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ բարձրաձայնելով, թե իր հաղթանակն արժեզրկվել է, զրոյի հավասարվել: Ըստ մարզիկի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ոչ ոք օդանավակայանում իրեն դիմավորելու չէր գնացել և մինչ օրս չի շնորհավորել: Ի պատասխան ասվածի՝ ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաստիացրել էր, որ մարզիկին օդանավակայանում պատշաճ կերպով դիմավորել են, դափնու պսակ նվիրել:
Էրիկ Իսրայելյանը դեկտեմբերի 8-ին հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում և ընդգծել, որ մշտապես զգացել է պետական աջակցություն:
ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում. Էրդողանը ողջունել է երդմնակալության հյուրերին
Փարաքարցի երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Երասխում զրոյից կառուցվում է հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան. Վահան Քեոբյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա. վարչապետը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալությանը (տեսանյութ)
Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջի վրա էլ, ըստ տեղեկությունների, նրա կայանած մեքենան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տասնյակ փողոցներում դադարեցվել է գազամատակարարումը
Աբովյանում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է
Էրդողանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը
Սառնաղբյուրի խաչմերուկում բախվել են մոտոցիկլետն ու Երևան-Գյումրի երթուղին սպասարկող ավտոմեքենան
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես (տեսանյութ)
ՇՄՆ-ն կոչ է անում բնության գրկում հանգստանալիս սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ
ԱԺ-ն հյուրընկալել է առաջին անգամ Հայաստան ժամանած Արգենտինայի խորհրդարանի պատվիրակությանը (տեսանյութ)
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ես գիտեմ ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, դա շատ հեշտ է. Ժոզեպ Բորել
Ագարակի բնակիչը սխեմատիկ խարդախությամբ 73 անձից 300 մլն դրամի հափշտակություն է կատարել
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան
Երևանում հետախուզման մեջ գտնվող 31-ամյա կին է հայտնաբերվել
Երևանում 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ ընկած կինը լրագրող, բլոգեր Օվսաննա Սողոյանն է
18-ամյա դպրոցականի մոտ կռփազենք և ծալովի դանակ է հայտնաբերվել
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ
Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի (տեսանյութ)
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին
Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը կալանավորվել է
Կենտրոն վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկման աշխատանք. պետք է փակ պահել պատուհաններն ու պատշգամբի դռները
Շարունակվում են Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում գործում են երթևեկության սահմանափակումներ
Սերխիո Ռամոսը հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին
Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր մեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկողներինը. Ալեն Սիմոնյան
Եռակողմ հանդիպմանը ձեռք է բերվել փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին վերականգնելու հարցում. մանրամասներ
Օդանավակայանի նոր ավտոբուսը գուցե դառնա 24-ժամյա, երթուղին ընդլայնվի. մասամբ կլուծվի Փարաքարի բնակիչների տեղաշարժի հարցը
Միացյալ Նահանգները հայտարարել է հակահարձակման համար անհրաժեշտ ամեն ինչ Կիև տեղափոխելու մասին
Գառնեցի 28 աշակերտի տեղափոխող ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին ու հայտնվել ներսում
Հայտնի է՝ քանի պետության ղեկավար ու նախարար է մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը
Նման ամոթալի միջադեպերը և հենց այս մեկը բարոյական կոդեքսի կիրառության բացակայության վառ օրինակ են. Քոչարյան
© 2023 Հայկական ժամանակ