Էրեխեքը ասֆալտին կվազեն, ցեխափոսի մեջ կթռնին ու մեդալ կբերեն․ Գյումրու Աթլետիկայի մարզադպրոցի խնդիրը լուծման ճամփին է

«Էրեխեքը ասֆալտի վրայով կվազեն, ցեխափոսի մեջ կթռնին ու մեդալ կբերեն»։  

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքային մարզադաշտում գտնվող և համայնքապետարանի ենթակայությամբ գործող Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի վազքուղու և ցատկափոսի ներկայիս վիճակն է ներկայացնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

315949580_862089784797693_8264062587747695075_n.jpg (585 KB)311815579_537467765054167_8388264091194530414_n.jpg (592 KB)

Ըստ Առուշանյանի՝ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է եղել դեռ այն ժամանակ, երբ Գյումրու փոխքաղաքապետն էր։ Նրա խոսքով՝ առկա վիճակն ուղղակի աններելի է, հատկապես այն պարագայում, երբ այստեղ՝ նույն այս վազքուղում մարզվել է գյումրեցի հայտնի հեռացատկորդ, մինչ օրս չգերազանցված Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։

312659605_643150893930073_172517781931737643_n.jpg (459 KB)315521661_824749055435557_7804120132973705447_n.jpg (551 KB)

«Մեզ համար շատ կարևոր էր Ռոբերտ Էմմիյանի քաղաքում ունենալ վերանորոգված ցատկուղի և ցատկափոս և հենց այն դպրոցում, որտեղ նա մարզվել է։ Էմմիյանի հետ էլ ենք հանդիպել, խոսել այս մասին։ Մեծ գումարների մասին չէ խոսքը»,- ասում է Առուշանյանն ու նշում, որ այս հարցը սեպտեմբերին Գյումրու ավագանու օրակարգում եղել է, հետո հանվել՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայով։

Վերջին նիստում աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի վազքուղին և ցատկափոսը կրկին մտել էին օրակարգ։ Ավագանին համաձայնել է համայնքի բյուջեից 1 մլն 742 հազար 250 դրամ հատկացնել և մարզիկների համար դեպի հաղթանակ տանող հարթ ու նորմատիվային պահանջներին բավարարող վազքուղի և ցատկափոս վերակառուցել։

Այս խնդիրը քաղաքային մարզադաշտը վարձակալության տալու ժամանակ նաև Շիրակի ՖԱ պատասխանատուների հետ էր Առուշանյանը քննարկել, սակայն տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ չեն եկել ընդհանուր հայտարարի։ Այժմ խնդիրը լուծման ճանապարհին է։

Պատգամավորը նաև իր մեկ այլ առաջարկի մասին է հայտնում. չի բացառվում, որ ապագայում Գյումրին կարողանա թեթև ատլետիկայի միջազգային մրցումներ հյուրընկալել։

315949580_862089784797693_8264062587747695075_n.jpg (585 KB)

«8 վազքուղի րդեն կա՝ թեթև ատլետիկայի մրցումներ կազմակերպելու համար։ Արթուր Ալեքսանյանի համալիր մարզադպրոցը հիմա կառուցվում է, և հատված կար, որը դատարկ էր։ Սրա համար էլ առաջարկել եմ, որ ունենանք միջազգային ստանդարտների երկկողմ ցատկուղի ու ցատկափոս»,- ասում է Առուշանյանը։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն առաջարկի հետ համաձայնել է։ Պատգամավորի խոսքով՝ նախագծի վրա են աշխատում այժմ, որ վազքուղին ևս ներառեն համալիրի կառուցման մեջ։

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25036 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին