Թեղինիսի գեղադիր լանջերին ծվարած Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հավակնում է վերականգնել երբեմնի սպորտային մեծ համբավը

Թեղինիսի գեղադիր լանջերին ծվարած Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հավակնում է վերականգնել երբեմնի սպորտային մեծ համբավը՝ դառնալով տարածաշրջանային գլխավոր մարզահամալիրը:

310613163_401348742196285_9030548508965211161_n.jpg (742 KB)

Հոկտեմբերի 7-ին Մարզաբազայի ղեկավարության հրավերով երկօրյա այցով Հայաստան էին ժամանել Ռուսաստանի, Բելառուսի սպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունները, որոնց կազմում էին մի շարք օլիմպիական չեմպիոններ և այլ սպորտսմեններ ու տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ։ Հյուրերին հայկական ավանդական հյուրասիրությամբ՝ աղ ու հացով, դիմավորեցին Ծաղկաձորի գլխավոր մազահամալիրում։

310627026_1712309575806319_1970030982086007784_n.jpg (471 KB)

Այցի նպատակն էր ուսումնասիրել մարզահամալիրի առկա հնարավորությունները, քննարկել զարգացման հեռանկարները, դրանց վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ՝ ըստ առանձին սպորտաձևերի, որոնք էլ կներառվեն մարզաբազայի զարգացման ծրագրում։    

310773319_380146290996961_6790563952857842361_n.jpg (239 KB)

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հայ մեծ բարերար Ալբերտ Բոյաջյանը և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը հյուրերին վստահեցրին՝ ներդրումները կնպաստեն, որպեսզի Ծաղկաձորի սպորտբազան դառնա ոչ միայն հանրապետական, այլև տարածաշրջանային նշանակության կենտրոն՝ ավելի ընդլայնված հնարավորություններով։ Այստեղ մշտապես մարզվել ու մարզվում են բազմաթիվ, այդ թվում՝ տիտղոսակիր մարզիկներ։

310804509_671430764408961_1170821431764503429_n.jpg (262 KB)

Հյուրերը շրջեցին բազայի տարածքում, ծանոթացան մարզահամալիրի հնարավորություններին։ Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինը փաստեց, որ մարզաբազան հայ գործընկերների շնորհիվ վերակառուցվում է, առաջիկայում այն կդառնա առավել հարմարավետ, և ամենատարբեր մարզաձևերոով զբաղվող ռուսաստանցի մարզիկները կհյուրընկալվեն բազայում:

«Այստեղ մեծ էներգետիկա կա, ինչն օգնում է վերականգնվել և պատրաստվել մարզումներին: Հուսով եմ, որ մեր երկրների գործակցության արդյունքում կվերականգնվի այն ընտանիքը, որը եղել է անցած տարիներին»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ մարզաբազայում մարզումների արդյունքում ձեռք բերված մարզավիճակը թույլ կտա բազմաթիվ մեդալներ նվաճել:

310805850_671430497735818_1156038956432132232_n.jpg (226 KB)

Օլեգ Մատիցինն առաջարկեց 2023 թվականին բազայի շահագործման 55-ամյակին նվիրված ֆորում անցկացնել, որին կմասնակցեն տարբեր տարիների Օլիմպիական խաղերի չեմպիոններ ու պարալիմպիկ մարզիկներ: Բազայի ղեկավարությունը ողջունեց նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու դրա պատշաճ իրականացմանը։

«Ծաղկաձորի մարզաբազայում հարյուրավոր օլիմպիական չեմպիոններ են մարզվել, հետո՝ նվաճել տիտղոսներ: Մենք ցանկանում ենք, որ միջոցառումը նաև միջազգային մասշտաբ ունենա։ Ուստի ոչ միայն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, այլ նաև մյուս երկրների օլիմպիական չեմպիոնների ենք հրավիրելու: Հայաստանի կառավարությունը՝ հանձին ԿԳՄՍ նախարարության, կմիանա նախաձեռնությանը: Կանենք ամեն ինչ ֆորումը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

310821925_1116739162381427_5875651220986872636_n.jpg (659 KB)

Նա կարևորեց մարզաբազայի ենթակառուցվածքների վերականգնումը և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:

«Մարզաբազայի ղեկավարության ջանքերով ու ներդրումով արդեն շինարարական մեծ աշխատանքներ են ծավալված: Գալիք տարի մայիսին կավարտվենք այդ աշխատանքները, պատրաստ կլինի մարզահամալիրի աթլետիկական մանեժը, որը շատ լավ հնարավորություն կտա նաև մեր մարզիկներին, իսկ դահուկորդների համար անվաչմուշկներով մարզվելու ասֆալտապատ ուղի կգործի՝ 6.8 կմ երկարությամբ: Գույքն ամբողջությամբ կթարմացվի, բռնցքամարտի դահլիճում համապատասխան գույք կլինի: Այս ամենը կբերի արդյունքների աճի, և մենք այլևս ստիպված չենք լինի գնալ այլ երկրներ: Մեր մրցակիցները կգան այստեղ և նրանց հետ միասին մարզումներ կանցկացնենք»,- հավելեց Գիլոյանը:

310868383_1138931447020856_2098592868131021419_n.jpg (328 KB)

Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկն ուրախությամբ ընդունեց 2023 թվականին բազայում միջոցառումներ անցկացնելու ծրագրերն ու նշեց, որ Ծաղկաձորի մարզաբազայում նաև բելառուս մարզիկներ են մարզվել, որոնք օլիմպիական չեմպիոններ են:

«Ես առաջին անգամ եմ Ծաղկաձորի մարզաբազայում, և այն հրաշալի է: Բազայի պատմությունը, ավանդույթները, կլիման, յուրօրինակությունը, ամեն ինչ ստեղծված է մարզվելու համար»,- ասաց նա:

Ռուսաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական 4-ակի չեմպիոն Ելենա Վյալբեն ևս ողջունեց մտահաղացումը, մանավորապես, անվաչմուշկներով մարզվելու համար կառուցվող ասֆալտապատ ուղին և հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախատեսվում է վերանորոգել մարզահամալիր տանող ճանապարհը։ Ի պատասխան՝ Ծաղկաձորի քաղաքապետը նշեց, որ քաղաքի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ սկսված են։

Պատվիրակության կազմում էր նաև Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Պավել Ռոժկովը, որը հետաքրքրվեց բազայում հաշմանդամային սպորտի մարզաձևեր անցկացնելու հնարավորություններով։ Նրան վստահեցրին, որ բազան ունի բոլոր հնարավորությունները պարալիմպիկ մարզվումներ անցկացնելու համար, քանի որ այստեղ մեր մերզիկները ևս մարզվում են պարալիմպիկ խաղերին պատրաստվելիս։

«Այժմ էլ այդ ուղղությամբ վերանորոգման աշխատանքներ են տարվում»,- ասաց Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի արդիականացման նախագծի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը։

310905488_3365983513650589_6968977645307727138_n.jpg (646 KB)

Հանդիպման ընթացքում Օլիմպիական խաղերի և աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լողորդ Վլադիմիր Սալինկովը և թենիսի՝ Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը հիշեցին, որ բազմաթիվ մեդալներ նվաճել են հենց Ծաղկաձորում մարզվելուց հետո:

311041616_582277846917567_5250873201260206080_n.jpg (203 KB)

Հյուրերը եղան նաև միջազգային չափանիշներին համապատասխան թենիսի կորտերում, որոնց շինարարությունը մեկնարկել է 2022 թվականի օգոստոսի 17-ին և կավարտվի 2023-ի սկզբին:

«Այստեղ գործելու են թենիսի 9 գրունտային և երկու փակ կորտեր՝ հանդիսատեսի համար նախատեսված տրիբունայով, հանդերձարաններով և բացօթյա սրճարանով: Նախատեսվում է անցկացնել միջազգային երիտասարդական մրցաշար, որին մասնակցելու են տարբեր երկրներից երիտասարդական թիմեր»,- ասաց Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի արդիականացման ծրագրի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը: 

311175322_778910306500449_5714853991944456976_n.jpg (469 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23258 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին