Հայաստանի հավաքական թիմերը կունենան ազգային մարզահագուստ

Պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ներկայանալի ու պատշաճ հանդես գալու համար պետական աջակցություն ստացող ֆեդերացիաներն ամեն տարի ապահովվում են նաև մարզահագուստով ու մարզահանդերձանքով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ` այս տարի ևս ծրագիրն իրականացվել է:

«‎Տրամադրել ենք բավական բարձրորակ մարզահագուստ: Գլխավոր նպատակն ազգային մարզահագուստ ունենալն է, որպեսզի ոչ թե ինչ-որ ապրանքանիշի վրա փակցնենք Հայաստանի զինանշանն ու դրոշը, այլ ունենանք մարզահագուստ, որը հազար մետրից էլ կբնութագրի մեզ և ցույց կտա, որ մարզիկները Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն են»,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` երկու մրցույթ է հայտարարվել, որոնց արդյունքում հնարավոր է  ունենալ մարզահագուստ, որը կբնորոշի Հայաստանի գույները և, միևնույն ժամանակ, կլինի շատ գեղեցիկ և որակյալ:

Մարզական ֆեդերացիաներին և հավաքական թիմերին այս տարի տրամադրվել է 458 մարզահագուստ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է այդ թիվն ավելացնել:  «Այս տարի գործընթացը փոքր-ինչ ուշ սկսեցինք, այդ իսկ պատճառով բավարարվեցինք այս քանակով: Հաջորդ տարվա հենց սկզբից՝ հունվարից, կբաժանվի 700 մարզահագուստ, և մեր բոլոր հավաքականները շատ գեղեցիկ հագնված կմասնակցեն միջազգային մրցումներին»,- նշել է Կարեն Գիլոյանը:

2022 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի ներկայացուցիչները նոր մարզահանդերձանքով են ներկայացել աշխարհի առաջնություններին, Վլադիվոստոկում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերին, ինչպես նաև հաշմանդամային սպորտի մրցումներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ նախատեսվում է նաև մեծ քանակի մարզագույք հատկացնել մարզադպրոցներին, մարզական ֆեդերացիաներին և մարզական հասարակական կազմակերպություններին. «Մի քանի մարզագույքի համար արդեն մրցույթները հայտարարված են, որոշների գործընթացը նախապատրաստական փուլում է: Այս ծրագիրը շարունակական է: Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի գույքի խնդիր չլինի: Մինչև տարեվերջ բավականաչափ կհագեցնենք մարզադպրոցները»:

2022 թվականի երրորդ եռամսյակում մարզադպրոցներին տրամադրվել են սեղանի թենիսներ, առաջիկայում կիրականացվեն ըմբշամարտի մարզագորգերի, ծանրաձողերի և աթլետիկական գործիքների տրամադրման գործընթացները: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25685 դիտում

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ