«Սա ծեծուջարդ է, բայց հաղթանակը նրանն է, ով խելացի է». բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյան. կարծրատիպեր կոտրող աղջիկը

Բռնցքամարտով զբաղվելու ամենամեծ դժվարությունն Անուշ Գրիգորյանի համար եղել է այն, որ շատերը, այդ թվում՝ ընտանիքի անդամները, դեմ են եղել նրա այս ընտրությանը՝ ասելով՝ սպորտը և հատկապես բռնցքամարտը աղջկա բան չէ, այն տղաների համար է:

2014 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող սպորտսմենուհին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ չնայած այդ ամենին՝ շարունակել է զբաղվել բռնցքամարտով, քանի որ շա՜տ է սիրում:

«Եթե ինչ-որ բան շատ ես սիրում, ցանկացած դժվարություն էլ հաղթահարում ես: Սպորտը սեռ չի ճանաչում: Իհարկե, բռնցքամարտն աղջիկների համար մի քիչ ավելի դժվար է, քանի որ բնությունից մենք ավելի նուրբ ենք, քան տղամարդիկ, նրանց մկանային կառուցվածքն այլ է, մերը՝ այլ: Բայց, էլի եմ ասում, եթե մի բան շատ ես սիրում, ցանկացած դժվարություն էլ հաղթահարելի է դառնում»,- վստահ է Անուշը:

MyCollages (2).jpg (93 KB)

Բացի սպորտի՝ բռնցքամարտի հանդեպ ունեցած մեծ սերը, նրան օգնել է նաև հայրիկի աջակցությունն ու ներդրումը. «Սկզբում հայրս էլ էր դեմ, բայց երբ հասկացավ, որ իսկապես սիրում եմ մարզաձևը, այդ պահից սկսած՝ կողքս է եղել, աջակցել: Ճիշտ է, չեմպիոն դառնում ես մարզչական մասնագիտական աշխատանքի շնորհիվ, ծնողներդ որքան էլ քեզ աջակցեն, սիրեն, չեն կարող բռնցքամարտի տեխնիկա սովորեցնել, հաղթանակ ապահովել, բայց երբ ընտանիքիդ անդամները քեզ քաջալերում են, հոգեբանորեն աջակցում, լրիվ այլ բան է: Ամենաշատը հորս եմ շնորհակալ ու Աստծուն, որ նման ընտանիք ունեմ»:

Անուշ Գրիգորյանի խոսքով՝ բռնցքամարտիկն առաջին հերթին պիտի համբերություն ունենա, բազմաթիվ պարտությունների դեպքում անգամ պետք է շարունակի ջանասիրաբար մարզվել ու սպասել իր ժամանակին:

«Չընկճվելը, չհանձնվելն ամենակարևորն է: Եթե ունես նպատակ, պետք է վստահ քայլես դրան ընդառաջ, այդ ճանապարհին կլինեն պարտություններ, ձախողումներ, հիասթափություններ, հաղթանակներ... Հնարավոր է՝ մի մրցաշար հաղթես, իսկ հաջորդին, երբ քո հաղթանակին սպասում են, ձախողես: Կարևորը նպատակն է՝ վերջնարդյունքն ու չհանձնվելը»,- շեշտում է նա:

MyCollages (3).jpg (57 KB)

Ռինգում բռնցքամարտիկի թշնամին կասկածն է. հենց իր ուժերի վրա կասկածում է, թերագնահատում, պարտվում է, իսկ երբ ինքնավստահ է ռինգ մտնում, հաղթում է: «Կյանքում էլ եմ այդպիսին. եթե ինչ-որ հարցերում կասկածում եմ, ինձ թերագնահատում, չեմ կարողանում հասնել վերջնարդյունքի: Երբ ինքս ինձ վստահում եմ և հավատում ուժերիս, ամեն ինչ հաջողվում է»,- ասում է նա:

Քանի որ այսօրվանից մեկնարկում է կանանց միամսյակը, բռնցքամարտիկ աղջիկը շնորհավորում է բոլոր կանանց և խորհուրդ տալիս, որ ինչ ճանապարհ ու մասնագիտություն էլ ընտրեն, կարևորը անսահման սիրեն այդ ուղին և սիրահարված լինեն իրենց գործին, մասնագիտությանը:

«Կլինի պար, խոհարարություն, ատլետիկա, ցանկացած բնագավառ պիտի շա՜տ սիրես, որովհետև այնքան մեծ դժվարություններ են լինելու, որ մենակ սերը կարող է հաղթահարել դրանք: Դժվարությունները պատնեշի նման գալիս կանգնում են ճանապարհիդ, ու հատկապես անհաջողություններից հետո պետք է կարողանաս այդ պատնեշը կոտրել, շրջանցել, մի լուծում գտնել, որ առաջ գնաս: Եթե սերը չլինի, կես ճանապարհից, առանց նպատակին հասնելու կհանձնվես»,- խորհուրդ է տալիս նա:

MyCollages (1).jpg (48 KB)

Վերջինս նաև անկեղծանում է՝ նախկինում մտածել է, որ հաղթում է նա, ով ուժեղ է, հիմա գիտի, որ հաղթում է նա, ով խելացի է. «Բռնցքամարտը խելքի խաղ է. ծեծուջարդ է, բայց իրականում հաղթում է նա, ով խելացի է կռվում: Կարևորը ճիշտ ու արագ մտածելն է, կողմնորոշվելը, քանի որ կռվում ես բռունցքներով, հաղթում՝ ուղեղով»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24244 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին