Երևան
12 °C
Այս տարվա գարնանը բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը 60 կիլոգրամ քաշային կարգում հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն: Օրեր առաջ նա իր հաղթանակը կրկնեց աշխարհի առաջնությունում՝ գրավելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Բռնցքամարտիկը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ բարձրաձայնելով, թե իր հաղթանակն արժեզրկվել է, զրոյի հավասարվել:
Բանն այն է, որ, ըստ մարզիկի, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ոչ ոք օդանավակայանում իրեն դիմավորելու չի գնացել և մինչ օրս չի շնորհավորել:
«Ուժեղ տղաներին չեն սիրում, որովհետև իրենց ենթարկելն ավելի դժվար է: Տասը մասնակցից մենակ ես եմ հաղթել, ոսկե մեդալ բերել: Կարծում եմ՝ «աբիժնիկ» են ինձանից: Բռնցքամարտում աշխարհի ոսկե մեդալ չեն տեսել կամ եսիմ երբ են տեսել ու չեն ուզում գնահատել ու շնորհավորել: Ես մարզիկ եմ և ամեն ինչ անում եմ, որ Հայաստանի դրոշը բարձր պահեմ, բայց եթե ինձ այստեղ գնահատված չզգամ, երկրից կգնամ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ևս իր վրդովումունքը հայտնեց նա:
Էրիկ Իսրայելյանի խոսքով՝ ինքն ամեն օր տարբեր երկրներից բազմաթիվ առաջարկներ է ստանում և արդեն սկսել է մտածել երկիրը լքելու և այլ երկրում իր սպորտային ուղին շարունակելու մասին. «Երկրների անուններ չեմ նշում, բայց ամբողջ աշխարհից՝ տարբեր երկրներից, ինձ հրավիրում են: Եթե մինչև տարվա վերջ ֆեդերացիայի վերաբերմունքը չփոխվի, ես կգնամ երկրից»:
Մարզիկի բարձրաձայնած դժգոհությունների վերաբերյալ կապ հաստատեցինք նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանը մեր զրույցում նշեց, որ չկա բացասական մոտեցում որևէ մարզիկի հանդեպ՝ ընդգծելով. «Մենք մեր յուրաքանչյուր մարզիկի վերաբերվում ենք ամենայն հարգանքով, իհարկե, նրանցից էլ պահանջում, որ հարգեն ֆեդերացիայի օրենքներն ու կանոնները»:
Արամ Մանուկյանի հավաստմամբ՝ մարզիկին օդանավակայանում պատշաճ կերպով դիմավորել են, դափնու պսակ նվիրել. «Մարզիկին դիմավորել են ֆեդերացիայի պաշտոնատար անձինք, աշխատակիցները, ներկայացուցիչներից՝ Արման Հարությունյանը, Դերենիկ Գաբրիելյանը և մարզչական կազմի ներկայացուցիչներ»:
Վերջինս իր խոսքերի ճշմարտացիությունը հավաստելու համար հիշատակեց լրատվամիջոցների պատրաստած ռեպորտաժները, որտեղ օդանավակայանում դիմավորում են Էրիկ Իսրայելյանին:
Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքից հետո կրկին կապ հաստատեցինք Էրիկ Իսրայելյանի հետ՝ մատնանշելով վերոնշյալ տեսանյութերի առկայության մասին: Մեր երկրորդ զանգին վերջինս վրդովված հակադարձեց՝ այս անգամ էլ ասելով, թե ֆեդերացիայի նախագահը ներկա չի եղել: Իսկ ֆեդերացիայի մյուս ներկայացուցիչների մասով Իսրայելյանը վրա բերեց, թե ով էլ ներկա է եղել, իրեն չի շնորհավորել, իսկ դա հավասարազոր է նրանց չգնալուն:
«Նույն հաջողությամբ կարող է եկել էին օդանավակայան՝ ուրիշ երկիր թռնելու կամ առևտուր անելու նպատակով: Չեմպիոնին պետք է համբուրել, շնորհավորել: Իսկ ինձ, էլի եմ կրկնում, չեն շնորհավորել, ընդամենը վզիս մի հատ կանաչ բան են գցել»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT