#Ռեալ Մադրիդ

«Ռեալ»-ը 14-րդ անգամ նվաճել է «Չեմպիոնների լիգա»-ի գավաթը

Խաղակեսի վերջնամասում «Ռեալ»-ին հաջողվել է լուրջ հակագրոհ կազմակերպել:

«Չեմպիոնների լիգան» մեկնարկեց գերլարված եւ գոլառատ. խաղային օրվա արդյունքները

Երեկ կեսգիշերին մեկնարկեցին «Չեմպիոնների լիգայի» 1/8 եզրափակչի խաղերը:

«Չեմպիոնների լիգան» վերադառնում է. ինչ հանդիպումներ են նախատեսված այսօր

Այսօր կեսգիշերից վերսկսվելու են «Չեմպիոնների լիգայի» 1/16 եզրափակչի հանդիպումները:

Պոգբան մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից». տեղափոխության մի քանի տարբերակ կա

Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև իսպանական «Ռեալ Մադրիդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն:

«Ռեալը» հաղթեց Կլասիկոյում, իսկ «Մանչեսթերը» ջախջախիչ պարտություն կրեց. խաղային օրվա արդյունքները

Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» ընդունել էր «Ռեալ Մադրիդին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Զիդանի հետ. նախաձեռնողը Ռոնալդուն է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Սուլշերի փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել «Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանին:

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը. մրցող խմբերն ու հիմնական ֆավորիտները (լուսանկար)

Պայքարի դուրս կգան 32 ֆուտբոլային ակումբ, վիճակահանությամբ բաժանված 8 խմբերում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կփորձի համոզել Մբապեին մնալ ՊՍԺ-ում

Եվրոպական մի շարք գրանդ ակումբներ չեն ուզում պահը բաց թողնել և ամեն կերպ փորձում են երիտասարդ ֆրանսիացուն տեսնել իրենց թիմում:

Տրանսֆերային շշուկներ ֆուտբոլային աշխարհից

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մտադիր է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Լա Լիգան հաստատել է «Էլ Կլասիկոների» ժամանակացույցը

Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն առաջնությունը՝ «Լա լիգան», հաստատել է 2021-22 մրցաշրջանում «Մադրիդի Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև կայանալիք հանդիպումների ժամանակացույցը:

Մեսսի - Ռոնալդու ժամանակաշրջանի ավարտը մոտենում է

Կարծես թե ավարտին է մոտենում ֆուտբոլային եւ ընդհանրապես մարզական ամենագեղեցիկ ու անզիջում հակամարտություններից մեկը՝ Լիոնել Մեսի-Կրիշտիանու Ռոնալդու պայքարը:

«Ռեալ Մադրիդ» բրենդը մնում է ամենաթանկարժեքը ֆուտբոլային ակումբների մեջ. արժե 1.419 մլրդ եվրո

Մադրիդի «Ռեալը» շարունակում է մնալ ամենաթանկ բրենդը ֆուտբոլային ակումբների շրջանում:

Հաղթանակ, որն Իսպանիայում պատմական են համարում. «Ռեալը» 34-րդ անգամ դարձավ երկրի ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Մադրիդի «Ռեալը» 34-րդ անգամ իր պատմության մեջ նվաճեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան ավարտին հասցնելու ձեւաչափի վերաբերյալ

ՈՒԵՖԱ-ն արդեն պատկերացում ունի՝ ինչպես է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից հետո ավարտին հասցնելու Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանը:

«Ռեալն» ու «Բարսան» վերադառնում են. 3 ամսվա դադարից հետո Lա լիգան վաղը վերսկսվում է

Վերադառնում է Հայաստանում մեծ մասսայականություն վայելող Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը:

Իսպանիայում ֆուտբոլասերները գուցե կարողանան մարզադաշտ գնալ հաջորդ մրցաշրջանում

Իսպանիայում չեն բացառում, որ հաջորդ՝ 2019-20, մրցաշրջանում ֆուտբոլային հանդիպումները կարող են անցկացվել հանդիսականների ներկայությամբ:

«Ռեալն» ու «Բարսան» վերսկսում են մարզումները

Իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի 2 գրանդերը վերադառնում են մարզումների: Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսից

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության՝ Լա լիգայի ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանը կվերսկսվի հունիսի սկզբից:

Քիմ Քարդաշյանը սիրավեպ է ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի հետ

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը սիրավեպ է ունեցել համաշխարհային ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Իսպանիայում նախատեսում են ֆուտբոլային մարզումների վերսկսումը. El País

Իսպանիայում պատրաստվում են առաջիկայում վերսկսել ֆուտբոլային մարզումները: Այս մասին գրում է իսպանական El País պարբերականը:

Համաշխարհային ֆուտբոլի աստղերի ամենաբարձր աշխատավարձերը. նման թվեր կարող են այլեւս գոյություն չունենալ

Աշխարհում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ համաշխարհային ֆուտբոլի աստղերն այլեւս աստղաբաշխական աշխատավարձեր չստանան:

Թոփ 5 առաջնությունների ֆուտբոլիստների ընդհանուր արժեք 28%-ով կնվազի

Աշխարհում ստեղծված իրավիճակը շարունակում է լրջորեն ազդել ֆուտբոլային արդյունաբերության վրա:

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի հանդիպումները հետաձգվեցին. պաշտոնական

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի հանդիպումները եւ միջոցառումները, որոնք նախատեսված էին հաջորդ շաբաթ, հետաձգվել են:

«Ռեալի» բասկետբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, եւ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը հետաձգվել է: Այս մասին գրում է իսպանական Marca պարբերականը:

Կորոնավիրուսի պատճառով Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսականների

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն եւ 2-րդ դիվիզիոնների՝ Լա լիգայի ու Սեգունդայի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

Կլասիկոն, Մխիթարյանի հիանալի խաղը, «Լիվերպուլի» սենսացիոն պարտությունը եւ «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպման ակցիան

Սուպերկլասիկոյի շաբաթվա ընթացքում ֆուտբոլային աշխարհում ավելի կարեւոր իրադարձություն չի լինում:

Չեմպիոնների լիգայի վերջին 18 խաղում ընդամենը 2-րդ անգամն է, որ «Յուվենտուսը» գոլ չի խփում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկը պարտվեց առանց մրցակցի դարպասը գրավելու:

Մի քանի գերլարված դիմակայություններ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում. մրցաշարը վերսկսվում է

Վերսկսվում են Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի հանդիպումները: 1/8 եզրափակչում հաջորդ փուլի 8 ուղեգրերի համար պայքարելու է 16 թիմ:

Լեգենդար ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը կմասնակցի Իսպանիայի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռեալ Մադրիդի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը կփորձի դառնալ երկրի ֆեդերացիայի նախագահ:

Վերջին անգամ «Ռեալն» ու «Բարսան» նույն օրը գավաթից դուրս էին մնացել 65 տարի առաջ (տեսանյութ)

Աշխարհի ամենահզոր ֆուտբոլային ակումբներից 2-ը՝ իսպանական «Ռեալն» ու «Բարսելոնան», միասին նույն օրը, դուրս մնացին Իսպանիայի գավաթի խաղարկությունից:

Լեգենդար ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո կարող է դառնալ Իսպանիայի ֆեդերացիայի նախագահ

Ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը՝ Իկեր Կասիլյասը, կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ:

Զիդանն իր 9-րդ տիտղոսը նվաճեց մասնակցած 9-րդ եզրափակչում

Մադրիդի «Ռեալի» հերթական տիտղոսը յուրահատուկ ցուցանիշ ապահովեց գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար:

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն թիմը մնում է «Ռեալը». ցուցակում հայկական 10 թիմ կա

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ բոլոր առումներով լավագույն թիմը մնում է Մադրիդի «Ռեալը»: ՈՒԵՖԱ-ն հաշվել է այս մրցաշարին մասնակցած բոլոր թիմերի ցուցանիշները:

Պատմության ամենալարված Կլասիկոյի ժամանակ մարզադաշտից դուրս 53 հոգի վիրավորվել է. 2 հոգի ծանր վիճակում է

Ցույցն ուղեկցվել է մասնակից տարբեր ուժերի, ինչպես նաեւ ոստիկանների հետ բախմամբ: Բացի այդ՝ մարդիկ կրակ են վառել փողոցում

Քաղաքական պատճառներով համաշխարհային ֆուտբոլի գլխավոր խաղերից մեկը կկայանա խիստ վտանգավոր պայմաններում

Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի 2019-20 մրցաշրջանի 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» խաղը կայանալու է վաղը՝ դեկտեմբերի 18-ին, Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում:

3 գերդիմակայություն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում

Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն տանը:

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր թիմերը

Ավելի վաղ հայտնի էին դարձել 14 թիմերը: 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 16-ին:

«Բարսայի» ծագող աստղը դարձավ Չեմպիոնների լիգայի ամենաերիտասարդ գոլահարը. 22 տարվա ռեկորդ թարմացրեց

«Բարսելոնայի» ծագող աստղ Անսու Ֆատին դարձել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ գոլ խփող ֆուտբոլիստը:

«Ռեալի» ճանաչված նախկին մարզչի համար Հայաստանը յուրահատուկ է. նա ասել է, թե ինչու

Իսպանացի հայտնի մարզիչ Այտոր Կարանկայի համար Հայաստանը բացառիկ երկիր է:

Լեւանդովսկին դարձել է ՉԼ ամենաարագ պոկերի հեղինակը, Կրիշտիանուն յուրահատուկ ցուցանիշ է գրանցել

«Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամեաարագ պոկերի հեղինակը:

ՀՖՖ փոխնախագահը չի հաստատում, որ Մինյանոն կգլխավորի ՀՀ ֆուտբոլի հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի հաստատում, որ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն կարող է գլխվաորել հավաքականը:

«Ռեալ»-ի նախկին մարզիչը կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար կարող է նշանակվել Խավյեր Մինյանոն, որն այժմ թիմի ֆիզպատրաստության մարզիչն է:

Լիոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում: Այդպիսով դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում մրցաշարի 15 անընդմեջ մրցաշրջաններում:

Մեսսիի ռեկորդը գերազանցված է. նոր ցուցանիշի հեղինակը Մբապեն է

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Չեմպիոնների լիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հասել է 15 գոլի սահմանագծին:

Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի 30 թեկնածուները. գործող մրցանակակիրը չկա

France Football հեղինակավոր պարբերականը հայտնել է, թե ովքեր են 2019թ. «Ոսկե գնդակ»-ի 30 հավակնորդները:

Քաղաքական պատճառներով հետաձգված աշխարհի ամենակարեւոր ֆուտբոլային հանդիպումներից մեկը՝ Կլասիկոն, կկայանա դեկտեմբերի 18-ին

Համաշխարհային ֆուտբոլի ամենակարեւոր ու դիտարժան դիմակայություններից մեկը՝ Սուպերկլասիկոն, տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

«Ռեալ»-ը՝ անդունդի եզրին. սկսվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրը

Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր Մադրիդի «Ռեալ»-ը բարդ կացության մեջ է մրցաշարի 2019-20 մրցաշրջանի հենց սկզբում:

Հակոբ Արշակյանը հանդիպել է Զինեդին Զիդանի հետ (լուսանկար)

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ռեալ Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:

«Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ուզում են խաղալ դեկտեմբերի 18-ին, առաջնության ղեկավարները համաձայն չեն

Մադրիդ «Ռեալ»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել երկրում քաղաքական զարգացումների պատճառով, առաջարկում են իրենց միջեւ ֆուտբոլային հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 18-ին:

Սուպերկլասիկոն անժամկետ հետաձգվել է քաղաքական պատճառներով

Համաշխարհային ֆուտբոլի ամենակարեւոր հանդիպումներից մեկը՝ Սուպերկլասիկոն, հետաձգվել է: Այս մասին գրում են իսպանական լրատվամիջոցները:

Լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո կրկին մարզվում է

Աշխարհահռչակ դարպասապահ, Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար նախկին ավագ Իկեր Կասիլյասը, որը 2015 թվականից «Պորտու»-ում է, սրտի կաթվածից հետո վերսկսել է մարզումները:

«Բարսա»-ն կամային հաղթանակ տարավ, «Լիվերպուլ»-ը՝ թրիլերային (տեսանյութ)

Տնային խաղում կատալոնցիները պարտվողի դերում հայտնվեցին հանդիպման սկզբում: 3-րդ րոպեին միլանցիներին առաջ մղեց Լաուտարո Մարտինեսը:

«Ռեալ»-ը փրկվեց խայտառակությունից, «Բավարիա»-ն ջախջախեց «Թոթենհեմ»-ին (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին:

«Ռեալ»-ը խոշոր հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, «Ատլետիկո»-ն «Յուվե»-ին թույլ չտվեց հաղթել (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալ»-ը հիասթափեցրեց իր երկրպագուներին: Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրում պարտվեց ՊՍԺ-ին:

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը մրցաշարի 2019-20 մրցաշրջանն սկսեց պարտությամբ:

Ֆուտբոլային հնչեղ տրանսֆերներ, որոնք ամռանը չկայացան

Եվրոպական ֆուտբոլում ազգային խոշոր առաջնությունները դեռ նոր են հունի մեջ ընկնում, ու տրանսֆերային խոսակցությունները դեռ չեն դադարել:

ՉԼ գործող չեմպիոն «Լիվերպուլը»՝ «Նապոլիի» հետ նույն խմբում. 2019-20 մրցաշրջանի վիճակահանությունը

Խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 17-ին ու 18-ին:

Նիկոլ Փաշինյանին «Ռեալի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ են նվիրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ են նվիրել:

Մխիթարյանը մասնակցեց «Ռեալի» դեմ խաղին. «Արսենալը» պարտվեց (տեսանյութ)

Հաշիվը «զինագործների» կազմում 10-րդ րոպեին 11-մետրանոցից բացել է Ալեքսանդր Լակազետը: 24-րդ րոպեին Պիեռ Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:

Հույս ունեմ՝ նորից կայցելեմ Հայաստան. «Ռեալի» պատանեկան թիմի ավագի հարցազրույցը ՀԺ-ին

Ֆուտբոլիստը խոսեց Եվրո 2019-ի, այդ մրցաշարում իրենց առջեւ դրված նպատակների, Հայաստանի, իր ապագայի մասին:

Եվրոպական գրանդ ակումբները չեն թերագնահատում Եվրո 2019. նրանց ամենատես սկաուտները Երեւանում են

3 սկաուտ կար միայն «Մանչեստեր Յունայթեդից»: Ներկայացված էին նաեւ «Լիվերպուլը», «Էվերթոնը», «Վուլվերհեմթոնը», «Թոթենհեմը», «Լիդզը»: «Նորվիչի» համար էլ ֆուտբոլիստ էր փնտրում կին սկաուտ:

Համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերը 2 շաբաթով Երեւանում են. արդեն ժամանել են

Եթե որեւէ մեկը մտածում է՝ դե 19 տարեկանների ֆուտբոլ է, ի՞նչ է որ, ապա արժե նայել մինչեւ 19 տարեկանների Եվրո 2019-ի շրջանակներում Հայաստան ժամանած թիմերի կազմերին:

6 ֆուտբոլիստ «Բարսայից», 4-ը՝ «Ռեալից». ովքեր են ՀՀ մինչեւ 19 տարեկանների դեմ խաղալու 3 օրից

Ասել, որ Եվրո 2019-ի բացման խաղում Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականին լուրջ փորձություն է սպասվում, մեղմ կլինի:

Կասիլյասը նոր կյանք է սկսում սրտի կաթվածից հետո. այլեւս ֆուտբոլ չի խաղա

Իսպանացի հայտնի դարպասահ Իկեր Կասիլյասը պորտուգալական լրատվամիջոցների օրվա գլխավոր հերոսն է:

Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

Երեւանում կայացած աշխարհահռչակ տիտղոսակիր ֆուտբոլային մարզիչ Վիսենտե դել Բոսկեի սեմինարին մասնակցել է 180 արտոնագրված մարզիչ:

Դել Բոսկեն Հայաստանում է. նա կարծում է՝ վերջին հաղթանակները վստահություն կներշնչեն ՀՀ ընտրանուն

Նա այսօր՝ հունիսի 18-ին, դասախոսություն է կարդալու հայաստանցի մարզիչների համար:

Ազարը չգերազանցեց Կրիշտիանուի ռեկորդը. շնորհանդեսի ժամանակ երկրպագուներն ավելի քիչ էին

Մադրիդի «Ռեալի» աստղային նորեկ Էդեն Ազարի տրանսֆերն ամենաթանկն է ակումբի պատմության մեջ, սակայն իր շնորհանդեսի ժամանակ երկրպագուների քանակով նա առաջինը չէ:

ՈՒԵՖԱ-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող հայկական թիմն «Ալաշկերտն» է, առաջին տեղում «Ռեալն» է

Աղյուսակը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

«Բարսան» ռեկորդային առավելություն ստացավ «Ռեալի» նկատմամբ, «Բավարիան» չեմպիոն է 29-րդ անգամ

2018-19 մրցաշրջանի արդյունքներով՝ «Բարսելոնան» ռեկորդային առավելություն ստացավ «Ռեալի» նկատմամբ:

Կասիլյասը չի հաստատում կարիերան ավարտելու մասին լուրը

Իսպանիայի հավաքականի ու «Ռեալի» Ճանաչված նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը չի հաստատում կարիերան ավարտելու լուրը:

Աշխարհահռչակ դարպասապահ Իկեր Կասիլյասն ավարտում է կարիերան սրտի կաթվածից հետո

Ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը՝ Իկեր Կասիլյասը, ավարտում է մարզական կարիերան: Սա դեռ պաշտոնական չէ, սակայն միջազգային առաջատար պարբերականները վստահ են:

Կարեւորը հիմա այստեղ եմ. Կասիլյասը չգիտի՝ ինչ է լինելու իր հետ ապագայում

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Իկեր Կասիլյասը դեռ չգիտի՝ ինչպես է դասավորվելու իր ապագան մեծ ֆուտբոլում:

Կասիլյասը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ

Նրա կինը՝ ճանաչված մարզական լրագրող Սառա Կարբոներոն, լրատվամիջոցներին ասել է, որ իրենք հույս ունեն, որ նա տուն կվերադառնա երկուշաբթի՝ մայիսի 6-ին:

Կասիլյասը շաբաթ օրը գուցե դուրս գրվի հիվանդանոցից, բայց կավարտի կարիերան

Կասիլյասը մարզական կարիերայի ընթացքում հասել է բոլոր հնարավոր հաջողություններին:

Հանրահայտ դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել. նա հոսպիտալացվել է

Ճանաչված ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել: Այս մասին գրում է իսպանական Marca-ն:

«Բարսելոնան»՝ Լա լիգայի «սեփականատեր»

Այս նվաճումով կատալոնցիները հերթական անգամ հաստատեցին իրենց հեգեմոնիան Իսպանիայի առաջնությունում:

«Յուվեն» ռեկորդ գրանցեց չեմպիոնությունների քանակով. ավարտվում են ուժեղագույն առաջնությունները

Դեռեւս պայքարը շարունակվում է, սակայն ամեն ինչ պարզ է նաեւ Իսպանիայի առաջնությունում:

Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է հեռանալ «Յուվեից»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մնա թիմում մինչեւ իր պայմանագրի ժամկետի ավարտը:

Ամենաշատ եկամուտն ունեցող ֆուտբոլիստը Մեսսին է՝ 130 մլն եվրո, Ռոնալդուն 2-րդն է

Աշխարհի ամենաշատ եկամուտն ունեցող ֆուտբոլիստը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է: France Football պարբերականը հայտարարել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ու մարիչների անունները:

Զիդանին 3 «սուպերձեռքբերում» են խոստացել. ԶԼՄ-ները 10 տարբերակ են առաջարկում

Երեկ նրա վերադարձի ասուլիսի ժամանակ թիմի կազմին վերաբերող գլխավոր հարցերից մեկը եղել է պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ռեալի» անկումը շարունակվում է. սենսացիոն պարտություն կրեց Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

Դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից ու Չեմպիոնների լիգայից, գործնականում զրկվել է ազգային առաջնությունում հաղթելու հնարավորությունից:

«Ռեալը» պատժվեց չիրացրած պահերի համար. «Բարսան» Իսպանիայի գավաթի եզրափակչում է (տեսանյութ)

«Բարսելոնան» այս մրցաշարի եզրափակիչ է դուրս գալիս վերջին 6 տարիների ընթացքում անընդմեջ: Վերջին 4 տարում էլ հաղթանակով է ավարտել այդ եզրափակիչները:

Վիսենտե դել Բոսկեն՝ աշխարհի ֆուտբոլային ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը, կգա Հայաստան

Նա այստեղ կլինի ամռանը: Հունիսի 18-ին դասախոսություն կկարդա հայաստանցի մարզիչների համար:

«Ռեալը» հաղթեց «Այաքսին», «Թոթենհեմը» լուրջ առավելություն ստացավ «Բորուսիայի» նկատմամբ (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը», թեեւ վերջնական չվճռեց դիմակայության ելքը, սակայն առավելության հասավ «Այաքսի» նկատմամբ:

Չեմպիոնների լիգան վերսկսվում է. «գերդիմակայություններ» 1/8 եզրափակչում

Չեմպիոնների լիգան վերադառնում է: Վաղը՝ փետրվարի 12-ին, կսկսվեն 2018-19 մրցաշրջանի 1/8 եզրափակչի դիմակայությունները:

Լիոնել Մեսսին ամսական 8.5 մլն եվրո աշխատավարձ է ստանում

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:

«Ռեալն» ու «Բարսան» հաղթողին կորոշեն Մադրիդում

Գոլից մի քանի րոպե անց կատալոնցիների կազմում փոխարինման մտավ Լիոնել Մեսսին, որը մի փոքր վնասվածք ուներ ու նախազգուշական նկատառումեներով մնացել էր պահեստայինների նստարանին:

Վերջին անգամ հենց «Ռեալն» է «Բարսային» դուրս թողել գավաթի խաղարկությունից

րանցից մեկում՝ 2013-14 մրցաշրջանի եզրափակչում, նրանց ճանապարհին կրկին կանգել է «Ռեալը», որը տիտղոսը նվաճել է հաղթելով 2:1 հաշվով:

ՀՀ-ում վաճառքում կլինի ֆուտբոլային գերաստղ Լիոնել Մեսսի մասին պատմող բեստսելերը՝ հայերենով

Հայերեն թարգմանույթյան խմբագիր Գնել Նալբանդյանն ընդգծում է, որ գիքրը մասնագիտական մեծ օգուտ կարող է տալ նրանց, ովքեր ցանկանում են նման գրքեր հեղինակել:

Գյուլբուդաղյանցը պատմել է Ռաուլի, Մորիենտեսի, Դել Բոսկեի, Սիմոնեի հետ հանդիպումների մասին

Նախորդ շաբաթ նա իր մարզչական շտաբի եւ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ հետեւել է «Ռեալի» ու «Ատլետիկոյի» մարզումներին, ծանոթացել ենթակառուցվածքներին, աշխատանքների կազմակերպմանը:

ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչները հանդիպել են Սոլարիի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչները հանդիպել են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ:

Ռաուլը ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչներին խոստացել է օգնել խորհուրդներով

Երեկ՝ հունվարի 16-ին, ՀՀ հավաքականի մարզիչները հանդիպել են «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստներ Ռաուլի ու Ֆերնանդո մորիենտեսի հետ:

ՀՀ հավաքականների մարզիչները կվերապատրաստվեն «Ռեալում» կամ «Ատլետիկոյում». Մելիքբեկյան (թարմացված)

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականների մարզիչները վերապատրաստում կանցնեն իսպանական թոփ ակումբներում՝ հավանաբար «Ռեալում» կամ «Ատլետիկոյում»:

3 «գերդիմակայություն» եւ հեշտ մրցակից «Ռեալին». Չեմպիոնների լիգա՝ 1/8 եզրափակիչ

Այս փուլի շրջանակներում 1/4 եզրափակչի ուղեգրի համար «Ատլետիկոն» կմրցի «Յուվենտուսի», իսկ «Լիվերպուլը»՝ «Բավարիայի», «Մանչեստեր Յունայթեդը»՝ ՊՍԺ-ի դեմ:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին օրը գրեթե բոլոր ուժեղագույնները պարտվեցին

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, պարտություններ կրեցին «Ռեալը», «Ռոման», «Մանչեստեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը»: Դա, սակայն, նրանց չխանգարեց փլեյ-օֆ դուրս գալ:

Լուկա Մոդրիչը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր

«Ոսկե գնդակը» Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչինն է:

«Ոսկե գնդակը» ստանալու է Լուկա Մոդրիչը

«Ոսկե գնդակի» 2018 թ. մրցանակակիրը Մադրիդի «Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է: Նման տեղեկություններ են տարածվել միջազգային մարզական մամուլում:

ՊՍԺ-ն հաղթեց Լիվերպուլին, Թոթենհեմը՝ Ինտերին, եւս մի քանի թիմ 1/8-ում է. Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցարջանի խմբային փուլի 5-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում ՊՍԺ-ն հաղթեց «Լիվերպուլին»:

«Ռեալը» հաղթեց «Ռոմային», «Յուվեն»՝ «Վալենսիային», «Լիոնն» ու «Սիթին» ոչ ոքի խաղացին

Գնդակը հայտնվեց Գարեթ Բեյլի մոտ, եւ նա 47-րդ րոպեին գրավեց դարպասը: 59-րդ րոպեին իր թիմի 2-րդ գոլը խփեց Լուկաս Վասկեսը: Հանդիպումն ավարտվեց 2:0:

Ռոնալդուի հարսանցուն հարսանեկան զգեստներ է փորձում. նրանք ամուսնանում են

Պորտուգալացի ֆուտբոլային աստղ 33-ամյա աստղ Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին գրում է մարզական միջազգային մամուլը:

Ռոնալդուի շքեղ գոլը չօգնեց «Յուվեին», «Ռեալը» ջախջախեց «Պլզենին»

«Մանչեստեր Յունայթեդը» վերջին վայրկաններին հաղթանակ կորզեց «Յուվենտուսի» դեմ խաղում:

«Ռեալի» նախկին մարզիչը կաշխատի ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել Մադրիդի «Ռեալի» ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի հետ:

Լոպետեգին 4 ամսում մնաց առանց աշխարհի առաջնության, Իսպանիայի հավաքականի ու «Ռեալի»

Ինչպես սպասվում էր «Ռեալը» հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին: Նա ակումբի նախագահ Ֆլորետնտինո Պերեսի կողմից ամենաշուտը հեռացված մարզիչն է՝ հոկտեմբերի 29-ին:

Լոպետեգիին չհեռացրին «Բարսայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո

Անկախ սպասումներից՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին չհեռացրեցին:

«Ռեալը» հաղթեց, բայց չհամոզեց, ՄՅՈՒ-ն պարտվեց. Չեմպիոնների լիգա

Անկախ հաղթանակից՝ երկրպագուներին «արքայական ակումբը», որը վերջին շրջանում խաղային ճգնաժամի մեջ է, չհամոզեց:

11 տարի անց 1-ին անգամ Կլասիկոն կանցնի առանց Մեսսիի

Աաջիկա Կլասիկոն կլինի ե՛ւ առանց Մեսսիի, ե՛ւ առանց Կրիշտիանու Ռոնալդուի: Պորտուգալացի աստղն այս մրցաշրջանից առաջ հեռացավ «արքայական ակումբից»:

«Ռեալի» անակնկալ պարտությունը, «Ռոմայի» ու «Յուվեի» խոշոր հաղթանակները. ՉԼ արդյունքները

Չեմպիոնների լիգայի վերջին 3 տարիների չեմպիոն «Ռեալն» անակնկալ պարտություն կրեց Մոսկվայի ԲԿՄԱ-ից: Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ռուսական թիմին զիջեց նվազագույն հաշվով:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կլինի հայկական հեռուստաեթերում

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը՝ Լա լիգան, կլինի հայկական հեռուստաեթերում: ինչեւ այդ հայկական հեռուստաալիքներով մրցաշարը չէր ցուցադրվում:

Մեսսին առաջին անգամ «լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկել է Ռոնալդուի օգտին

Մեսսին ժամանակակից ֆուտբոլի եւ պատմության լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում իր «ոխերիմ» մրցակցի անունը նշել է 3-րդ տեղում:

Մխիթարյանը քվեարկել էր Մոդրիչի, Վարդան Մինասյանը՝ Գրիզմանի օգտին

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնվեց Մոդրիչին: Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Դեշամը:

Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մոդրիչը «գահընկեց» արեց Կրիշտիանու Ռոնալդուին ու «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսիին (նրանք չէին էլ եկել մրցանակաբաշխությանը):

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հասանելի է հայերենով

Թարգմանությունն արել է Լիանա Զաքարյանը, խմբագիրը Վասակ Դարբինյանն է: Ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանն էլ առաջաբան ու վերջաբան է գրել թարգմանված տարբերակի համար:

Սեպտեմբերի 17-ից ՀՀ-ում վաճառքում կլինի Ռոնալդուի մասին պատմող գիրքը

Հայաստանում շուտով վաճառքում կլինի պորտուգալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» աշխարհահռչակ հարձավող Կրիշտիանու Ռոնալդուի մասին պատմող գիրքը:

Lուկա Մոդրիչը՝ ՈՒԵՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Քիչ առաջ Շվեյցարիայում մրցաշարի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանութանը զուգահեռ տեղի ունեցավ տարվա լավագույնների մրցանակաբաշխութունը:

Ռոնալդուի՝ «Յուվե»-ին խփած գնդակը՝ նախորդ մրցաշրջանի լավագույն գոլ (տեսանյութ)

Քվեարկությանը մասնակցել են կայքի գրեթե 350 հազար օգտատեր, որից շուրջ 200 հազարը քվեարկել են Ռոնալդուի գոլի օգտին:

Ռոնալդուն, Մոդրիչը, Սալահը կպայքարեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

Հաղթողի անունը հայտնի է դառնալու օգոստոսի 30-ին Մոնակոյում: Այդ օրը տեղի է ունենալու նաեւ Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:

Ինչպես դիտել ֆուտբոլի առաջնությունները, եթե հայկական հեռուստատեսությամբ չկան

Այս կայքերում ներկայացվում են մեկնարկային կազմերը, խաղային տակտիկաները, խաղադաշտում կատարվող իրադարձությունները, վիճակագրական տվյալները, մրցաշարային աղյուսակները:

Նեյմարը չկա ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույնի» թեկնածուների ցուցակում. ովքեր են հավակնորդները

Լավագույնները հայտնի կդառնան ՖԻՖԱ-ի լավագույնի մրցանակաբաշխության՝ The Best FIFA Football Awards-ի ժամանակ: Այն տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում:

Պաշտոնական. Կրիշտանու Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»

Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, հայտնել է «Ռեալի» պաշտոնական կայքը: Ակումբն ընդգծում է, որ համաձայնեցրել է պորտուգալացու տրանսֆերը՝ հենց նրա խնդրանքով:

Կրիշտիանու Ռոնալդուն Քիմ Քարդաշյանի նման ռեալիթի-շոու կունենա

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությանը զուգահեռ ֆուտբոլային հարությունը չի դադարում խոսել Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից:

Վարչապետը՝ «Բարսայի» մարզաշապիկով. «Ռեալի» երկրպագուները դժգոհ են (լուսանկար)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հրապարակումը փոքրիկ կատակ- բանավեճի պատճառ է դարձել «Բարսելոնայի» ու «Ռեալ Մադրիդի» երկրպագուների միջեւ:

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնանում է

24-ամյա իսպանացի մոդելը երեկ՝ հունիսի 20-ին, ներկա է եղել աշխարհի 2018 թ. առաջնության B խմբի 2-րդ տուրի Պորտուգալիա-Մարոկկո խաղին:

Զիդանը հեռացավ «Ռեալից». պաշտոնական

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռանում է թոիմից: Նա այդ մասին հայտարարել է այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ռեալը»՝ 3-րդ տարին անընդմեջ ՉԼ հաղթող. Բեյլը՝ հանդիպման հերոս, Կարիուսը՝ հակահերոս

«Ռեալը» նման հաջողության հասավ 2 ֆուտբոլիստների՝ Բենզեմայի ու Բեյլի շնորհիվ, որոնք, ըստ շատերի, արժանի չէին մնալու թիմում, ու այս մրցաշրջանից հետո պետք է հեռանային:

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

«Ռեալ Մադրիդի» ու «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն արդեն Կիեւում են: Վաղը՝ մայիսի 26-ին, «Օլիմպիական» ստադիոնում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի եզրափակիչը:

Ունաի Էմերին կնշանակվի «Արսենալի» մարզիչ. երկրպագուները դժգոհ են

Մոտ օրերս «Արսենալը» կհայտարարի Ունաի Էմերիին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Այս հարցում վստահ են բրիտանական լրատվամիջոցները:

Սուպերկլասիկոյի ժամանակ երկրպագուները պահանջել են՝ Նիկոլ վարչապետ (լուսանկար)

Ինչ վերաբերում է Կլասիկոյին, ապա այն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: «Բարսելոնայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսսին: «Ռեալից» աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն եւ Գարեթ Բեյլը:

Մրցավարը Սուպերկլասիկոյի գլխավոր «հերոսն» էր, բայց մարզիչները չեն բողոքում

Անցած հանգստյան օրերի կարեւորագույն ֆուտբոլային հանդիպման՝ Սուպերկլասիկոյի ընթացքում ուշադրության կենտրոնում ավելի շատ ոչ թե ֆուտբոլիստներն էին, այլ մրցավարը:

«Ռեալ»-«Բարսա». հանգստյան օրերին ֆուտբոլային շոու

Մայիսի 6-ի խաղն առաջին հերթին կարեւոր հարցի պատասխան կտա. ի վերջո նրանցից որ մեկն է այս մրցաշրջանում ավելի ուժեղ:

«Ռոման» չհասցրեց կրկին հրաշք գործել. «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Երեկ հռոմեացիները հենց սկզբից ցույց տվեցին, որ, անկախ առաջին խաղում կրած պարտությունից (2:5), չեն պատրաստվում հեշտությամբ զիջել եզրափակչի ուղեգիրը:

Ֆանտաստիկ խաղում «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիրը

Գերլարված ու դիտարժան խաղում Չեմպիոնների լիգայի վերջին 2 տարիների չեմպիոն «Ռեալ Մադրիդը» 2017-18 մրցաշրջանի եզրափակչի ուղեգիր նվաճեց:

«Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ

«Ռեալի» ու «Բավարիայի» պատասխան խանդիպումը կկայանա մայիսի 1-ին: Նախօրեին կիսաեզրափակիչ մյուս խաղում եզրափակչի ուղեգիրը գրեթե նվաճել է «Լիվերպուլը»:

Ֆանտաստիկ կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայում՝ «Ռեալն» ընդդեմ «Բավարիայի»

Չեմպիոնների լիգայի վերջին 2 տարիների չեմպիոն «Ռեալ Մադրիդն» ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակչում կմրցի «Բավարիային» դեմ:

Ֆանտաստիկ հանդիպում. «Ռեալը» վերջին վայրկյաններին խփեց իրեն փրկող գոլը

Հանդիպումը, կարելի է ասել, սկսվեց 1:0 հաշվով: «Յուվեն» հաշիվը բացեց արդեն 2-րդ րոպեին: Աչքի ընկավ Մարիո Մանջուկիչը:

«Ռեալը» շանս չթողեց «Յուվեին». Ռոնալդուն խփեց իր երազանքների գոլը

Հանդիպումը սկսվեց հյուրերի արագ գոլով: «Ռեալը» հաշվի մեջ առաջ անցավ 3-րդ րոպեին Իսկոյի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլի շնորհիվ:

«Յուվե»-«Ռեալ»՝ եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենամեծ դիմակայություններից մեկը

Վաղը՝ ապրիլի 3-ին, առաջին խաղում «Ծեր սինյորան» սեփական հարկի տակ կընդունի մրցաշարի վերջին 2 տարիների չեմպիոնին:

«Յուվե»-«Ռեալ». Չեմպիոնների լիգայի անցած եզրափակիչը կրկնվում է այս տարվա 1/4-ում

Չեմպիոնների լիգայի վերջին 2 տարվա չեմպիոն «Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանի քառորդ եզրափակչում կպայքարի «Յուվենտուսի» դեմ:

Մեսսիի ոգեշնչված խաղն ու Կուրտուայի վատ օրը. «Բարսան» խոշոր հաշվով հաղթեց «Չելսիին»

Քառորդ եզրափակչում թիմերն առանձին զամբյուղների չեն բաժանվելու, եւ նույն երկիրը ներկայացնող թիմերը կարող են մրցակիցներ դառնալ:

ՊՍԺ-ն «Ռեալին» նվեր մատուցեց 116-ամյակի կապակցությամբ (լուսանկարներ)

ՊՍԺ-ն ամեն ինչ արել էր Փարիզը ու «Պարկ դե Պրենս» մարզադաշտը «Ռեալ Մադրիդի» համար դժոխք դարձնելու նպատակով:

«Ռեալ Մադրիդի» սանը կխաղա «Ալաշկերտում»

Սանի Օմորեջին արդեն միացել է «Ալաշկերտին», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:

«Ռեալը» Չեմպիոնների լիգայում ուրիշ է. ՊՍԺ-ին հաղթեց 3:1

«Ռեալի» ընթացիկ մրցաշրջանի խնդիրները Չեմպիոնների լիգայի վրա չեն անդրադառնում: 1/8 եզրափակչի առաջին խաղում «արքայական ակումբը» վստահ հաղթանակ տոնեց ՊՍԺ-ի նկատմամբ:

Գլամուր դիմակայություն. Daily Mail-ը «Ռեալ»-ՊՍԺ խաղի մասին

Բրիտանական The Daily Mail պարբերականը յուրահատուկ նկարագրություն է տվել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչի «Ռեալ»-ՊՍԺ դիմակայությանը:

Մենչը գնացել է «Ռեալ»-ՊՍԺ հանդիպումը նայելու

Դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Մադրիդում է: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում: Գնացել է «Ռեալի» հանդիպումը նայելու:

Ֆանտաստիկ հանդիպում. «Ռեալի» վերջին շանսն ու ՊՍԺ-ի երազանքը

Եթե այս սայթաքումները լինեին միայն պատահականության կամ մրցակիցների գերազանց խաղի հետեւանքով, ապա «Ռեալի» նկատմամբ եղած քննադատությունը գուցե ավելի զուսպ լիներ:

Խելահեղ ընթացք «Յուվե»-«Թոթենհեմ» խաղում. հաղթողին չորոշեցին՝ 2:2

Այսօր 1/8 եզրափակչի շրջանակներում եւս 2 հանդիպում տեղի կունենա: «Ռեալ Մադրիդը» կընդունի ՊՍԺ-ին, իսկ «Պորտուն» «Լիվերպուլին»:

Վերսկսվում է Չեմպիոնների լիգան. այսօր կկայանա 2 հանդիպում

Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանը վերսկսում է: 1/8 եզրափակչի շրջանակներում այսօր՝ փետրվարի 13-ին, կկայանա 2 հանդիպում:

«Ռեալը» մեծ դժվարությամբ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս եկավ

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել ԱՄԷ-ի «Ալ Ջազիրայի» արգելքը:

ՉԼ գործող չեմպիոն «Ռեալը»՝ ՊՍԺ-ի, «Չելսին»՝ «Բարսայի», ՄՅՈՒ-ն՝ «Սեւիլիայի» դեմ

Մրցաշարի վերջին 2 մրցաշրջանների չեմպիոն «Ռեալ Մադրիդը» քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի ՊՍԺ-ի, իսկ «Բարսելոնան»՝ «Չելսիի» դեմ:

Ռոնալդուն ստացավ իր 5-րդ «Ոսկե գնդակը»

Այս տարի Ռոնալդուն լավագույնն էր նաեւ ՖԻՖԱ-ի վարկածով: Մրցանակը ստացավ հոկտեմբերի 23-ին Լոնդունում:

«Սիթիի» անակնկալ պարտությունն ու «Լիվերպուլի» խոշոր հաշվով հաղթանակը. ՉԼ օրվա արդյունքները

Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի խմբային փուլի վերջին՝ 6-րդ, տուրում «Մանչեստեր Սիթին» մրցակցի հարկի տակ անակնկալ պարտություն կրեց Դոնեցկի «Շախտյորից»:

ՄՅՈՒ-ն առանց Մխիթարյանի պարտվեց, «Յուվեն» ու «Բարսան» ոչ-ոքի խաղացին. ՉԼ օրվա արդյունքները

«Մանչեստեր Յունայթեդը» 3 միավոր կորցրեց Չեմպիոնների լիգայի (ՉԼ) 2017-18 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրի «Բազելի» դեմ խաղում:

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին դստեր հետ լուսանկար է հրապարակել

Կրիշտիանու Ռոնալդուի 4-րդ երեխան լույս աշխարհ է եկել նոյեմբերի 11-ին Մադրիդում: Բացի Ալանա Մարտինայից՝ ֆուտբոլիստը 3 երեխա ունի՝ 7-ամյա Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, եւ երկվորյակները՝ Էվան ու Մատեոն:

Լիոնել Մեսին «Բարսելոնայի» ամենաթանկ խաղացողը չէ

Չեմպիոնների լիգայի վերջին 2 տարիների հաղթող «Ռեալ Մադրիդը» 6-րդն է: Թիմի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը 903 մլն եվրո է: Ամենաթանկ ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 96 մլն եվրո:

Կոնֆեդերացիայի գավաթը Ռոնալդուի պատվին է. Ռոբերտո Կառլոս

Ռոբերտո Կառլոսը հայտարարել է, որ երկրպագուներից շատերն այցելում են խաղերին` տեսնելու «արքայական ակումբի» առաջատար, Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին:

«Բարսելոնան» ամեն գնով փորձում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպանին

«Բարսելոնան» Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին 20 մլն եվրո է առաջարկել` պայմանագիր կնքելու համար:

Ըստ բուքմեյքերների` «Ռեալն» ու «Յուվենտուսը» կլքեն Չեմպիոնների լիգան 1/4 եզրափակչից հետո

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է:

«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն 17-ամյա պորտուգալացի պաշտպանի համար

«Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» ցանկանում են ձեռք բերել «Պորտուի» տաղանդավոր պաշտպան Ժոզե Դիոգու Դալո Տեյշեյրային:

Չեմպիոնների լիգա. «Ռեալն» ու «Բավարիան» քառորդ եզրափակիչում են

«Բավարիան» հաղթեց «Արսենալին», «Ռեալը»` «Նապոլիին»:

«Ռեալի» նախագահը պատրաստվում է ամռանը «պայթեցնել» տրանսֆերային շուկան

Համաշխարհային ֆուտբոլի մեծության 3 աստղեր կարող են ամռանը համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը:

Գոնսալո Իգուաինը բողոքել է «Ռեալի» երկրպագուներից

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը թուրինյան ակումբի երկրպագուներին համեմատել է իր նախկին թիմի` Մադրիդի «Ռեալի» երկրպագուների հետ:

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնանում է

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն լքում է ամենացանկալի փեսացուների շարքերը:

Չեմ սիրում Մեսսիի հետ համեմատությունները. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ անտեղի են իր և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի միջև համեմատությունները:

«Ռեալն» իր խորհրդանիշից կհանի խաչը` Մերձավոր Արևելքի մուսուլման երկրպագուների համար

«Արքայական ակումբը» համագործակցում է Marka ընկերության հետ, որը բացառիկ իրավունք է ստացել վաճառելու «Ռեալի» արտադրանքը Մերձավոր Արևելքի երկրներում:

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց 2016 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Պորտուգալացի ֆուտբոլիստը 2016 թվականին իսպանական ակումբի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Պորտուգալիայի ընտրանու կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Ռոնալդուն ճանաչվել է 2016 թվականի Եվրոպայի մարզիկ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 27 միջազգային լրատվական գործակալությունների վարկածով ճանաչվել է անցնող տարվա Եվրոպայի մարզիկ:

«Ռեալը» մտադիր է գնել «Չելսիի» հիմնական դարպասապահին. բանակցություններն արդեն սկսվել են

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Բելգիայի հավաքականի և լոնդոնյան «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի ծառայություններով:

Ռոնալդուն ստացավ իր 4-րդ «Ոսկե գնդակը»

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է 2016 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը` ստանալով «Ոսկե գնդակը:

Կնախընտրեի, որ մադրիդյան դերբիում 2 թիմն էլ պարտվեր. Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Մալագայի» հետ կայանալիք հանդիպման, ինչպես նաև մադրիդյան դերբիի` «Ատլետիկո» - «Ռեալ» խաղի մասին:

Ռոնալդուն «վաճառում» է Ռեալի մարզաշապիկները 40%-ը

40 տոկոս մարզաշապիկների հետևում, որոնք վաճառում է Մադրիդի «Ռեալը», գրված է 7 համարն ու Կրիշտիանու Ռոնալդուի անունը:

Ռոնալդուն Nike-ի հետ ցմահ պայմանագիր է կնքել. գործարքի արժեքը կարող է հասնել 1 մլրդ դոլարի

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցմահ պայմանագիր է կնքել ամերիկյան Nike ընկերության հետ:

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն