ՈՒԵՖԱ-ն արդեն պատկերացում ունի՝ ինչպես է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից հետո ավարտին հասցնելու Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանը: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Կազմակերպությունը որոշում է կայացրել ձեւաչափի ու անցկացման վայրերի վերաբերյալ:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճատռով չկայացած պատասխան 4 խաղերը տեղի կունենան այն վայրերում, որտեղեւ պետք է կայանային: Այսինքն՝ «Յուվենտուս» - «Լիոն» խաղը կանցկացվի Թուրինում, «Մանչեստեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» խաղը՝ Մանչեստերում, «Բավարիա» - «Չելսի» խաղը՝ Մյունխենում, իսկ «Բարսելոնա» - «Նապոլի» խաղը ՝Բարսելոնայում: Այս փուլի մնացած 4 թիմերը որոշվել էին, դեռ մինչեւ առաջնությունների դադարը, որը սկսվեց մարտի սկզբից: Դրանք են՝ «Ատալանտան», «Լայպցիգը», «Ատլետիկոն» եւ ՊՍԺ-ն:

Երբ քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի դառնան, ՈՒԵՖԱ-ն «8-ի եզրափակիչ» մինի-մրցաշար կանցկացնի: Թիմերը կհավաքվեն Լիսաբոնում ու յուրաքանչյուր զույգում 1-ական խաղով կորոշեն կիսաեզրափակչի մասնակցին: Եզրափակիչը նույնպես կկայանա Պորտուգալիայի մայրաքաղաքում:

Նույն համակարգով կանցկացվի նաեւ Եվրոպա լիգան: Հայտնի է, որ այս դեպքում մինի-մրցաշարը տեղի կունենա Գերմանիայում, սակայն թե որ քաղաքում կամ քաղաքներում, դեռ պարզ չէ: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ դա կարող է լինել Ֆրանկֆուրտը: Եվրոպա լիգան հասել է 1/16 եզրափակիչ: Այստեղ գրեթե բոլորն անցկացրել են իրենց առաջին հանդիպումը՝ բացառությամբ «Սեւիլիա» - «Ռոմա» զույգի: Դիմակայությունների պատասխան խաղերը տեղի չեն ունեցել:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է կայանար մայիսի 30-ին Ստամբուլում, իսկ Եվրոպա լիգայինը՝ մայիսի 27-ին Գդանսկում: Հետագայում, բացի ժամկետներից, փոխվեցին նաեւ մրցավայրերը, քանի որ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ այս քաղաքները պատրաստ չեն ընդունելու մնացած հանդիպումները:

Ինչ վերաբերում է անցկացման նոր ամսաթվերին, ապա հստակություն չկա, սակայն մշտապես նշում է, որ եվրոպական խոշոր այս մրցաշարերի խաղերը տեղի են ունենալու օգոստոսին: Չեմպիոնների լիգայի հանդիպումները, ըստ տեղեկությունների, վերսկսվելու են օգոստոսի 8-ից, եզրափակիչը տեղի կունենա՝ օգոստոսի 29-ին, Եվրոպա լիգայի եզրափակիչը՝ օգոստոսի 26-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2632 դիտում

«ՆՈԱ»-ն՝ Հայաստանի սուպերգավաթակիր. տեսանյութ

Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ

Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

Տապանով փրկված ռուսաստանցի օլիգարխի որդին առաջարկել է իմպիչմենտ անել Միութենական պետության սեքսի նախարարին

Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ

ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը

Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ

Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով

Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար

ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան

Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի

Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ

ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում

Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը

Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին

Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին

Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան

Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել

Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ

Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին

Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը

Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու

Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք

Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Տվյալը, թե Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը. Փաշինյան

Շենգավիթում տաջիկը սպանել է 62-ամյա տղամարդուն՝ չհավատալու համար, որ ինքը Քրիստոսն է. բացառիկ մանրամասներ

Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ

ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ

Երևի հոր 400 հազար դրամ աշխատավարձով են դարձել ոսկու հանքի տեր, սատկած առյուծ թամբել. Չախոյան

Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը. Փաշինյան