Երևան
12 °C
Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի խմբային փուլի վերջին՝ 6-րդ, տուրում «Մանչեստեր Սիթին» մրցակցի հարկի տակ անակնկալ պարտություն կրեց Դոնեցկի «Շախտյորից»: Մինչեւ երեկ՝ դեկտեմբերի 6-ը, «քաղաքայինները» Չեմպիոնների լիգայում անպարտելի էին, ինչպես Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Շախտյորին» նրանք զիջեցին 1:2 հաշվով:
26-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Բերնարդը: 6 րոպե անց Իսմաիլին խփեց իր թիմի 2-րդ գոլը: «Սիթին» միայն խաղավարտին կարողացավ 1 պատասխան գնդակ խփել: 11 մետրանոցի հնարավորություն ստացավ, որն ավելացված ժամանակի 2-րդ րոպեին անվրեպ իրացրեց Սերխիո Ագուերոն: Ավելին անել նրանց չհաջողվեց:
F խմբի մյուս խաղում «Սեւիլիան» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մարիբորի» հետ (1:1): Այս խմբից առաջին տեղով 1/8 եզրափակիչ դուրս եկավ «Լիվեպրպուլը» (12 միավոր), իսկ 2-րդ տեղով՝ «Սեւիլիան» (9): «Սպարտակը» խմբային փուլն ավարտեց 3-րդ տեղում (6) եւ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: «Մարիբորը» 3 միավորով մնաց 4-րդ տեղում:
Տուրում ամենագոլառատը «Լիվերպուլ»-«Սպարտակ Մոսկվա» հանդիպումն էր: «Մերսիսայդցիները» քարը քարի վրա չթողեցին ռուսական թիմից. 7 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Հետ-տրիկի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոն, որն աչքի ընկավ 4-րդ (11 մետրանոց), 15-րդ եւ 60-րդ րոպեներին: Սադիո Մանեն դուբլ ձեւակերպեց (47 եւ 76-րդ րոպե): Մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտո Ֆիրմինոն (19-րդ ր) եւ Մոհամեդ Սալահը (86-րդ ր):
E խմբի մյուս խաղում «Ֆեյենորդը» 2:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»: Խմբում առաջին տեղը զբաղեցրեց «Սիթին» (15), իսկ 2-րդ՝ «Շախտյորը» (12): Այս թիմերը դուրս եկան փլեյ-օֆ: 3-րդ տեղը զբաղեցրած «Նապոլին» (6) հանդես կգա Եվրոպա լիգայում: «Ֆեյենորդը» խմբում 4-րդն է (3):
G խմբում «Բեշիկթաշը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Լայպցիգին», իսկ «Պորտուն» սեփական հարկի տակ առավելության հասավ «Մոնակոյի» նկատմամբ (5:2): Առաջին տեղով 1/8 եզրափակիչ դուրս եկավ «Բեշիկթաշը» (14), իսկ 2-րդ տեղով՝ «Պորտուն» (10): 3-րդ տեղում խմբային փուլն ավարտած «Լայպցիգը» կշարունակի պայքարը «Եվրոպա լիգայում»: Այս խմբի ետնապահը «Մոնակոն» է (2):
H խմբում «Թոթենհեմը» 3:0 հաշվով հաղթեց ԱՊՕԷԼ-ին, իսկ «Ռեալ Մադրիդը»՝ 3:2 հաշվով Դորտմունդի «Բորուսիային»: Առաջին տեղով հաջորդ փուլ դուրս եկավ «Թոթենհեմը» (16), 2-րդ տեղով՝ «Ռեալը» (13): «Բորուսիան» ու ԱՊՕԷԼ-ը 2-ական միավորով ավարտեցին խմբային փուլը: Լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղը զբաղեցրեց ու Եվրոպա լիգայում խաղալու հնարավորություն ստացավ «Բորուսիան»:
Այս փուլից հետո որպես իրենց խմբերի առաջատարներ 1/8 եզրափակիչ անցան «Մանչեստեր Յունայթեդը», ՊՍԺ-ն, «Ռոման», «Բարսելոնան», «Լիվերպուլը», «Մանչեստեր Սիթին», «Բեշիկթաշը» եւ «Թոթենհեմը»: 2-րդ տեղով մյուս փուլի ուղեգիր ստացան «Բազելը», «Բավարիան», «Չելսին», «Յուվենտուսը», «Սեւիլիան», «Շախտյորը», «Պորտուն» եւ «Ռեալը»:
Եվրոպա լիգայում հանդես կգան խմբերում 3-րդ տեղերը զբաղեցրած Մոսկվայի ԲԿՄԱ-ն, «Սելթիքը», «Ատլետիկոն», «Սպորտինգը», Մոսկվայի «Սպարտակը», «Նապոլին», «Լայպցիգը» եւ «Բորուսիան»:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին: Խմբերի առաջատարներն ու 2-րդ տեղերը զբաղեցրածները կլինեն 2 առանձին զամբյուղներում: 1/8 եզրափակչում թիմերը չեն կարող խաղալ իրենց խմբային փուլի մրցակիցների կամ իրենց երկրի թիմերի դեմ: Առաջին տեղերը զբաղեցրած թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն մրցակցի հարկի տակ: Փլեյ-օֆ փուլը կսկսվի 2018 թ. փետրվարի 13-14-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT